Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեկոնգ (այլ կիրառումներ)
Մեկոնգ, գետ Չինաստանում, Լաոսում, Կամպուչիայում և Վիետնամում (մասամբ Լաոսի սահմանն է Բիրմայի և Թաիլանդի հետ)։ Հնդկաչին թերակղզու ամենամեծ գետն է։ Երկարությունը մոտ 4500 կմ է, ավազանը՝ 810 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Տանգլա լեռնաշղթայից (Տիբեթի բարձրավանդակ), թափվում Հարավ-Չինական ծով։ Վերին հոսանքում կոչվում է Ձաչու, միջին հոսանքում՝ Լանցանցզյան։ Խոշոր վտակներն են՝ Մունը, Տոնլեսապը, Թհենը, Սանը։ Կամպուչիայի հարթավայրից դուրս գալուց հետո առաջացնում է Կոն ջրվեժը (բարձրությունը՝ 21 մ)։ Պնոմպեն քաղաքից ցած սկսվում է ճահճապատ, տեղ-տեղ մանգրովային բուսածածկույթով դելտա (մոտ 70 հզ․ կմ2), որը աղեղի ձևով մոտ 600 կմ ափի երկարությամբ մխրճվում է ծովի մեջ (տարեկան աճը՝ 80-100 մ)։ Սնումը անձրևային և ձնասառցադաշտային է։ Հորդանում է ամռանն ու աշնանը։ Վերին հոսանքում սառցակալում է։ Տարեկան նվազագույն ծախսը ստորին հոսանքում 14, 8 հազար մ3/վրկ է, առավելագույնը 33 հազար մ3/վրկ (առանձին տարիների՝ մինչև 67 հզ․ մ3/վրկ)։ Հարուստ է ձկներով, նավարկելի է 700 կմ, վարարումների ժամանակ՝ մինչև 1600 կմ։ Ափերին են Լուանգպրաբանգ, Վիենտյան, Պնոմպեն քաղաքները։
Մեկոնգ |
---|
 |
 |
Բնութագիր |
---|
Երկարություն | 4500 |
---|
Ավազանի մակերես | 810 000 կմ² |
---|
Ավազան | 810 |
---|
Ջրի ծախս | 14.8 հազար (ստորին հոսանքում) |
---|
Ջրահոսք |
---|
Ակունք | Տանգլա լեռնաշղթա (Տիբեթի բարձրավանդակ) |
---|
Ակունքի տեղակայում | Տիբեթյան լեռնաշխարհ |
---|
Գետաբերանի տեղակայում | Հարավ-չինական ծով |
---|
Կոորդինատներ | 33°09′10″ հս․. լ. 94°03′51″ ավ. ե.HGЯOL |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Tha River?, Ու (գետ), Tonlé Sap?, Nam Ngum?, Kok River?, Ing River?, Mun River?, Կոնգ (գետ), Ruak River?, Nam Theun?, Tonlé San?, Srepok River?, Banghiang River?, Hueang River?, Q10944123?, Ngom Qu?, Ngao River? և Kam river? |
---|
Երկիր | Չինաստան
Վիետնամ |
---|
Ջրահավաք | Mekong River basin? |
---|
 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 442)։
|