Եվգենի Վիկտորովիչ Վուչենտիչ (ռուս.՝ Евгений Викторович Вучетич, ուկրաիներեն՝ Євген Вікторович Вучетич, դեկտեմբերի 15 (28), 1908, Դնեպր, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1974(1974-04-12)[1][2], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1959 թվական)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953 թվական)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Եվգենի Վուչետիչ
ռուս.՝ Евгений Викторович Вучетич
Եվգենի Վուչետիչ.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15 (28), 1908
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 12, 1974(1974-04-12)[1][2] (65 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Մայր հայրենիքը կանչում է
Ժանրմոնումենտալ հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, մանկավարժ և համալսարանի դասախոս
ԱմուսինQ60829550?
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
Commons-logo.svg Yevgeny Vuchetich Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1931-1933 թվականներին)։ Ռեալիստական ընդհանրացման մեծ ուժով վերակերտել է սովետական պետության պատմության կարևորագույն իրադարձությունները, մարմնավորել արդի առաջադիմական գաղափարներ։ Հերոսական-սիմվոլիկ կերպարներով փորձել է արտացոլել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի սխրագործությունը։

Կերտել է գեներալ-լեյտենանտ Միխայիլ Եֆրեմովի (բրոնզ, գրանիտ, բացվել է 1946 թվականին, Վյազմայում, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թ.), բանակի գեներալ Նիկոլայ Վատուտինի (գրանիտ, բացվել է 1948 թվականին, Կիևում), Ֆելիքս Ձերժինսկու (բրոնզ, գրանիտ, բացվել է 1958 թվականին, Մոսկվայում) հուշարձանները, խորհրդային բանակի մարտիկների հուշահամալիրը Բեռլինի Տրեպտով զբոսայգում (բրոնզ, գրանիտ, 1946-1949 թվականներին, ճարտարապետ Յակով Բելոպոլսկի և ուրիշներ), «Երդվում ենք քեզ, ընկեր Լենին․․․» բարձրաքանդակը (պղինձ, արծաթ, 1949 թվական, համահեղինակների հետ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, երկուսի համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թվական), Ստալինգրադի ճակատամարտի հերոսների հուշահամալիրը Մամաև կուրգանի վրա, Վոլգոգրադում (երկաթբետոն, 1963-1967 թվականներին, Բելոպոլսկու և ուրիշների հետ, Լենինյան մրցանակ, 1970), Խորհրդային Միության կրկնակի հերոսներ Իվան Չեռնյախովսկու (բրոնզ, գրանիտ, 1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թվական), Վասիլի Չույկովի (մարմար, 1947 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948 թվական), Տիմոֆեյ Խրյուկինի (մարմար), սոցիալիստական աշխատանքի հերոս Նազարալի Նիյազովի (բրոնզ, երկուսն էլ՝ 1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թվական), քանդակագործ Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլի (բրոնզ, 1955 թվական), Վլադիմիր Լենինի (գրանիտ, 1956 թվական, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում) դիմաքանդակները, խաղաղության համար պայքարին նվիրված՝ «Սրերից արորներ կկոփենք» այլաբանական արձանը (բրոնզ, 1957 թվական, ՄԱԿ-ի շենքի առջև, Նյու Յորք և Տրետյակովյան պատկերասրահում, վերջին երեքի համար՝ Բրյուսելի 1958 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի «Գրան պրի»)։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2 և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ Հնդիկ քաղաքական գործիչների դիմաքանդակների համար՝ Զ․ Ներուի անվան մրցանակ (1968 թվական)։

 
«Սրերից արորներ կկոփենք»

Վուչետիչի քանդակները փոստային նամականիշների վրաԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Евгений Викторович Вучетич. М.։ «Советский художник». 1952 г. Авторы։ Аболина Р., Попов В.
  • Евгений Викторович Вучетич. Народный художник РСФСР. Парамонов А. В. М.։ «Искусство». 1952 г.
  • Вучетич Е. В. Избранные произведения. М.։ «Советский художник». 1958 г. Предисловие Тихановой М.
  • Евгений Викторович Вучетич. Выставка произведений скульптуры. Москва. 1959 г. Вступ. статья Ю. Колпинского. М.։ Изд. Академии художеств СССР. 1959 г.
  • Евгений Викторович Вучетич. Шевцов И. М. Л.։ «Художник РСФСР». 1960 г.
  • Вучетич Е. В. Альбом репродукций. М.։ Изд. Академии художеств СССР. 1960 г.
  • Памятник воинам Советской армии, павшим в боях с фашизмом. Берлин. Трептов-парк. М.։ Изд. Академии художеств СССР. 1961 г.
  • Вучетич Е. В. Художник и жизнь. - М.։ Изд. Академии художеств СССР. 1963 г.
  • Рукою друга. Зарисовки действ. чл. Акад. художеств СССР нар. худож. СССР Евгения Вучетича. Л.։ «Художник РСФСР». 1964 г.
  • Героям Сталинградской битвы. Памятник-ансамбль. Мамаев курган. 1967. Л.։ «Художник РСФСР». 1969 г.
  • Шахмагонов Ф. Ф. Евгений Вучетич. Портрет художника. - М.։ «Советская Россия». 1970.
  • Евгений Викторович Вучетич. Выставка рисунка. Каталог. М.։ «Искусство». 1971 г. Вступ. статья А. Федорова.
  • Федоров А. Е. Евгений Викторович Вучетич. - М.։ «Изобразительное искусство». 1972.
  • Березин А. Д. Художники России. 50 биографий. - М.։ 1994.
  • Пацера Н. Стальная женщина(չաշխատող հղում) // Киевские ведомости. - 2004. - 8 мая.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 535