Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլ
Կիշֆալուդի-Շտրոբլ Ժիգմոնդ (հունգ.՝ Kisfaludi Strobl Zsigmond, հուլիսի 1, 1884[1][2][3][…], Ալսորայկ, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 14, 1975[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգար քանդակագործ, ՀԺՀ ժողովրդական նկարիչ (1952), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958)։
Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալսորայկ, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 14, 1975[1][2][3][…] (91 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Հունգարիայի գեղարվեստի համալսարան (1908)[4] |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Zsigmond Kisfaludi Strobl Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Բուդապեշտում, Վիեննայում, Փարիզում։ Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1924 թվականից)։ 1910-1920-ական թվականներին սալոնային ակադեմիզմի ազդեցությամբ ստեղծել է կանանց քանդակներ և մոնումենտալ-դեկորատիվ բնույթի ստեղծագործություններ («Նետաձիգը», բրոնզ, 1918-1919, Էրմիտաժ, Լենինգրադ)։
Հունգարիայում ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո կերտել է իր հիմնական աշխատանքները՝ Ազատագրության մոնումենտը Գելլերտ լեռան վրա (Բուդապեշտ, 1947), վավերական բնութագրումով դիմաքանդակներ և հաստոցային գործեր («Սոմերսեթ Մոեմ», բրոնզ, 1948 թվականին, «Թափառական Պետեֆին», բրոնզ, 1949 թվականին, Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Zsigmond Kisfaludi-Strobl (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.mke.hu/about/hallgatoi_adatbazis.php/s
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 439)։ |