Նիկոլայ Վատուտին
Նիկոլայ Ֆեոդորովիչ Վատուտին (դեկտեմբերի 3 (16), 1901, Կուրսկ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1944[1], Ռովնո, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, բանակի գեներալ 1943, Սովետական Միության հերոս (ետմահու, 1965)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
Նիկոլայ Վատուտին | |
---|---|
ռուս.՝ Никола́й Фёдорович Вату́тин | |
![]() | |
դեկտեմբերի 3 (16), 1901 - ապրիլի 15, 1944[1] (42 տարեկան) | |
Ծննդավայր | Կուրսկ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ռովնո, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Mariinsky Park |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, Հյուսիս-արևմտյան ռազմաճակատ, Voronezh Front?, Southwestern Front? և 1st Ukrainian Front? |
Կոչում | բանակի գեներալ |
Հրամանատարն էր | Southwestern Front? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ, Դնեպրի ճակատամարտ, Ստալինգրադի ճակատամարտ, Կուրսկի ճակատամարտ, Dnieper–Carpathian Offensive?, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, I աստիճանի Սուվորովի շքանշան, I աստիճանի Կուտուզովի շքանշան, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ) և Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա) |
Ստորագրություն | ![]() |
Խորհրդային բանակում ծառայել է 1920 թվականից։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան 1929, նույն ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետը 1934 և Գլխավոր շտաբի ակադեմիան 1937։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետ (1941 թվականի հուլիս - 1942 թվականի մայիս), Գլխավոր շտաբի պետի տեղակալ և Ռազմակայանի լիազոր Բրյանսկի ռազմաճակատում։ Եղել է Վորոնեժի (1942 թվականի հուլիս-հոկտեմբեր, 1943 թվականի մարտ-հոկտեմբեր), Հարավ-Արևմտյան (1942 թվականի հոկտեմբեր - 1943 թվականի մարտ), 1-ին ուկրաինական (1943 թվականի հոկտեմբեր - 1944 թվականի մարտ) ռազմաճակատների զորքերի հրամանատար, ակտիվորեն մասնակցել Վորոնեժի պաշտպանությանը, Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, Զախավնյա Ուկրաինայի, Կիևի ու Աջափնյա Ուկրաինայի ագատագրմանը։ Ծանր վիրավորվելուց հետո մահացել և թաղվել է Կիևում, որտեղ նրան հուշարձան է կանգնեցված։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մուվորովի 1-ին, Կուտուզովի 1-ին աստիճանների և չեխոսլովակյան շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 303)։ ![]() |