Միխայիլ Եֆրեմով (զորապետ)

Միխայիլ Եֆրեմով (փետրվարի 27 (մարտի 11), 1897, Տարուսա, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2], Վյազեմսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, գեներալ-լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Եֆրեմովը որպես 11-րդ կարմիր բանակի զրահագնացքի պետ մասնակցել է Ադրբեջանում, ապա որպես հրաձգային դիվիզիայի հրամանատար Հայաստանում և Վրաստանում Խորհրդային կարգերի հաստատմանը։ 1933 թվականին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Միխայիլ Եֆրեմով
Михаи́л Григо́рьевич Ефре́мов
փետրվարի 27 (մարտի 11), 1897 - ապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայրքաղաք Տարուսա,
Կալուժսկայա գուբերնիա
Մահվան վայրՎյազեմսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍմոլենսկի մարզ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևակ
Ծառայության տարիներՌուսական կայսրություն 1915-1917
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1918-1942
Կոչումգեներալ-լեյտենանտ (1940)
Հրամանատարն էր33-րդ առանձին հրաձգային դիվիզիա
Մոսկովյան երկրորդ հրամանատարական հետևակային դասընթացներ,
Տամբովյան 19-րդ հրաձգային դիվիզիա,
Յարոսլավյան 18-րդ հրաձգային դիվիզիա,
3-րդ հրաձգային կորպուս,
12-րդ հրաձգային կորպուս,
Պրիվոժյան, Անդրբայկալյան, Օռլովյան, Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ռազմական օկրուգներ,
21-րդ բանակ,
10-րդ բանակ,
33-րդ բանակ,
Կենտրոնական ռազմաճակատ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ,
Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում,
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Եֆրեմով (այլ կիրառումներ)

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ 33-րդ բանակը Եֆրեմովի հրամանատարությամբ մարտնչել է Մոսկվայի ճակատամարտում, Վյազմայի համար մարտերում (1942 թվական), երբ բանակն ընկել է շրջապատման մեջ, Եֆրեմովը ղեկավարել է նրա գործողությունները, վիրավորվել և խուսափելով գերի ընկնելուց, ինքնասպան եղել։

Թաղված է Վյազմայում, ուր նրա հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Միխայիլ Գրիգորևիչ Եֆրեմովը ծնվել է 1897 թվականի փետրվարի 27-ին (մարտի 11) Կալուգայի նահանգի Տարուս քաղաքում (Կալուգայի մարզում)՝ ռուս աղքատ ազնվականի ընտանիքում։ Մանկության տարիներին օգնել է հորը ջրաղացում քանի դեռ նրան չէր նկատել մոսկվացի առևտրական Ռյաբովը։ Սկզբում Միխայիլը՝ որպես ենթավարպետ աշխատել է Ռյաբովի՝ Մոսկվայի Բոլշոյ Վոսկրեսենսկի նրբանցքում գտնվող մանուֆակտուրային ֆաբրիկայում։ Այնուհետև որպես աշակերտ ընդունվել է փորագրող վարպետի մոտ, իսկ որոշ ժամանակ անց՝ Պրեչիստենյան աշխատավորական դասընթացներում։ Այդտեղ սովորելու վեցամյա ժամանակաշրջանը համընկնում է 1905-1907 թվականների դեպքերի հետ, որոնց նա չի մասնակցել[3]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ադրբեջանի ՍՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ефремов Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
  3. Михеенков, 2010, էջ 12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646