Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն

Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն (դան․՝ Jens Ferdinand Willumsen), սեպտեմբերի 7, 1863(1863-09-07)[1][2][3][…], Կոպենհագեն[4] - ապրիլի 4, 1958(1958-04-04)[5][1][2][…], Կանն[1]), դանիացի նկարիչ, սիմվոլիզմի ներկայացուցիչ: Վիլլումսենի գեղարվեստական կարիերայի մեծ մասը անց է կացվել Ֆրանսիայում, որտեղ նա մի ժամանակ ծանոթ էր Պոլ Գոգենին և պատկանում էր Պոնտ-Ավենի դպրոցին:

Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն
Ծնվել էսեպտեմբերի 7, 1863(1863-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն[4]
Վախճանվել էապրիլի 4, 1958(1958-04-04)[5][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրԿանն[1]
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ և խեցեգործ
ՈճՊոնտ-Ավենի դպրոց և սիմվոլիզմ[6]
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMontmartre. Winter?, Jotunheim? և A Mountain Climber?
ՈւսուցիչՊեդեր Սևերին Կրյոյեր և Լաուրից Տուկսեն
ԱշակերտներBenedicte Brummer? և Ebbe Kornerup?
Պարգևներ
Արքայազն Եվգենի մեդալ
ԱմուսինEdith Willumsen?[7] և Juliette Willumsen?[8]
ԶավակներJan Bjørn Willumsen? և Bode Willumsen?
 J.F. Willumsen Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն

խմբագրել

Վիլլումսենը ծնվել է 1863 թվականին Կոպենհագենում և 1881-1885 թվականներին սովորել է Գեղարվեստի Թագավորական ակադեմիայում: 1879-1882 թվականներին Կոպենհագենի Տեխնիկական դպրոցում լսել է ճարտարապետության կուրս: Գեղարվեստի ակադեմիայի ղեկավարը եղել է հայտնի նկարիչ` Պեդեր Սևերին Կրոյերը: Ակադեմիան ավարտելուց հետո գրել է նատուրալիստական կոմպոզիցիաներ` Ժան-Ֆրանսուա Ռաֆայելլիի ոճով[9]:

1888 թվականին Վիլլումսենը Կոպենհագենի ժամանակակից ֆրանսիական գեղանկարչության ցուցահանդեսի տպավորությունների ազդեցության տակ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1890 թվականը, այնուհետև ուղևորվել է ճանապարհորդության դեպի Ֆրանսիա և Իսպանիա: 1890 թվականին Բրետանում Վիլլումսենը ծանոթացել է Պոլ Գոգենի հետ, որի հետ շփումը էական ազդեցություն է ցույց տվել նկարչի գեղագիտական սկզբունքների վրա: Նա անցել է Պոնտ-Ավենի դպրոցի ոճին մոտ ոճի, այդ շրջանում գրել է բազմաթիվ ինքնանկարներ: Պոլ Սերյուզեի միջոցով մոտիկացել է Նաբի խմբի հետ. Ֆելիքս Վալլոտոնը նույնպես մեծ ազդեցություն է ցույց տվել նրա ստեղծագործության վրա: Զգացել է նաև Օդիլոն Ռեդոնի ազդեցությունը: Գեղանկարչությունից բացի, Վիլլումսենը հետաքրքրվել է քանդակագործությամբ, ճարտարապետությամբ, խեցեգործությամբ, լուսանկարչությամբ և եղել է փորձառու փորագրիչ: Արվեստի ֆրանսիացի պատմաբան` Ժերմեն Բազենը Վիլլումսենին կանգնեցրել է Ռեդոնի կողքը այն գեղարվեստական հոսքում, որը Գյուստավ Մորոյից շարժվել է դեպի սյուռեալիզմ[10]:

1892 թվականին նկարիչը ճանապարհորդել է Նորվեգիայով, իսկ 1893 թվականին մասնակցել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին: Վիլհելմ Համերշյոեմի և այլ դանիացի նկարիչների հետ միասին 1891 թվականին հիմնել է «Den Frie Udstilling» գեղարվեստական միությունը: 1894-1895 թվականներին կրկին ապրել է Փարիզում: 1897-1900 թվականներին Կոպենհագենում լինելով Բինգի և Գրյոնդալի արհեստանոցների գլխավոր նկարիչը` նա հավասար հաջողությամբ աշխատել է ինչպես գեղանկարչության և քանդակագործության մեջ, այնպես էլ` ճարտարապետության և թատերական դեկորացիայի մեջ: Վիլլումսենը հետաքրքրվել է հին տեխնիկաներով, ձգտել է վերակենդանացնել դրանք, գտնել դրանց կիրառումը ժամանակակից արվեստում[11]: 1916 թվականից հետո բնակություն է հաստատել Հարավային Ֆրանսիայում և միայն հազվադեպ է Դանիա եկել: Շատ է ճանապարհորդել, այդ թվում` այցելել է Թունիս, Իտալիա, Շվեյցարիա և Իսպանիա:

1910-ական թվականներին նկարիչը անցել է գրարվեստի նոր ձևի, որը կապված է գույնի ուժեղացման հետ և մոտ է էքսպրեսիոնիզմին: Իսպանիայում մնալու ժամանակ 1910-ական թվականների սկզբին Վիլլումսենը ծանոթացել է Էլ Գրեկոյի ստեղծագործության հետ, որի մասին հետագայում գրվել է գիրք (հրապարակվել է 1927 թվականին Ֆրանսիայում): Վիլլումսենի «Մեծ ռելիեֆ» քանդակը (ավարտել է 1928 թվականին) 2006 թվականին ներառվել է Դանիական մշակութային կանոնում, որպես Դանիայի մշակութային գլուխգործոցներից մեկը:

Հիշատակ

խմբագրել
 
Վիլլումսենի թանգարան, Ֆրեդերիկսունդ

1951 թվականին Վիլլումսենի մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ, ռեժիսորը եղել է Յորգեն Ռոսը:

1957 թվականին Ֆրեդերիկսունդ քաղաքում բացվել է Ենս Ֆերդինանդ Վիլլումսենի թանգարանը, որում պահվում են աշխատանքներ, որոնք նկարիչը փոխանցվել են այդ քաղաքի քաղաքապետարանին[12]: Ներկայումս թանգարանում պահվում է Վիլլումսենի մոտավորապես 5000 աշխատանք և շուրջ 2000` այլ հեղինակների կողմից[13]:

2006 թվականին Ենս Ֆերդինանդ Վիլլումսենի հետադարձ մեծ ցուցահանդեսը անց է կացվել Օրսե թանգարանում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 J.F. Willumsen // Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jens Ferdinand Willumsen (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 J.F. Willumsen // Dansk Biografisk Lexikon (դան.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  7. Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  8. Weilbachs Kunstnerleksikon (դան.)
  9. Magali Lesauvage (июль 2006). Fluctuat.net (ed.). «Willumsen Alluciné». Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն) (ֆր.)
  10. Кассу Жан «Энциклопедия символизма: Живопись, графика и скульптура. Литература. Музыка.» Стр.14
  11. The Musée d’Orsay Shows Jens Ferdinand Willumsen Արխիվացված 2009-11-30 Wayback Machine (անգլ.)
  12. Visit Frederikssund. «J.F. Willumsen's Museum». Արխիվացված է օրիգինալից 2010-04-07-ին. Վերցված է 2010-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |editorial= ignored (օգնություն); Unknown parameter |fecha= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |fechaacceso= ignored (|access-date= suggested) (օգնություն) (անգլ.)
  13. «J. F. Willumsens Museum». Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն) (անգլ.)

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն» հոդվածին։