Պոլ Սերյուզե
Պոլ Սերյուզե (ֆր.՝ Paul Sérusier նոյեմբերի 9, 1864[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 7, 1927[5], Morlaix[4]), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, Պոլ Գոգենի աշակերտը։ Եղել է «Նաբի» խմբի հիմնադիրներից մեկը։
Պոլ Սերյուզե ֆր.՝ Paul Sérusier | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1927[5] (62 տարեկան) |
Մահվան վայր | Morlaix[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստագետ |
Ոճ | Պոնտ-Ավենի դպրոց, Նաբի, սինթեիզմ, կլուազոնիզմ և սիմվոլիզմ[6] |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Women bathing with white veils?, Q17490940? և Le Talisman, l'Aven au Bois d'Amour? |
Աշակերտներ | Pierre-Eugène Clairin? |
Ամուսին | Marguerite Sérusier?[7] |
Paul Sérusier Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊոլ Սերյուզեի նախնիները ֆրանսիական Ֆլանդրիայից էին։ Միջին դպրոցում նա հասկանում է, որ ակնհայտ ունակություններ ունի դեպի արվեստը, փիլիսոփայությունը և արևելյան լեզուները։ Գերազանց կրթություն է ստացել Ֆրանսիայի լավագույն լիցեյներից մեկում` Կոնդորսի լիցեյում։ Պոլի հայրը եղել է Ուբիգան օծանելիքի արտադրության (անգլ.՝ Houbigant օծանելիքի տունը հիմնադրվել է 1775 թվականին) տնօրենը[8]։ Նկարչի հայրը, որդու համար վաճառականի կարիերա կանխատեսելով, տեղ է գտել նրա համար Ժուբեր փողոցի Մարոն գրենական պիտույքի խանութում։ Ի վերջո, մոր համառ խնդրանքների և իրենց ընտանեկան բժշկի միջամտության շնորհիվ Պոլը վերջապես կարողանում է հետևել իր ցանկությանը։ Փիլիսոփայություն սովորելուց հետո Պոլը ընդունվել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիա։ Ահա թե ինչպես է Պոլին նկարագրել նրա մտերիմ ընկերը` Դենի Մորիսը. «Ժուլիանի արվեստանոցում, հարաբերականորեն հասարակ և ընդհանուր առմամբ` անտեղյակ միջավայրում Սերյուզեն ինձ թվում էր բարձրագույն մշակույթի պայծառ հոգի, ոգեշնչող, գեղարվեստական ու ինտելեկտուալ առաջնորդ։ Մեծ արժանիքներ ունենալով հանդերձ` նա երբեք չի գոռոզացել, այլ հակառակը, միշտ եղել է թույլերին օգնող, կենսուրախ և հասարակ, հավատարիմ ընկեր»[9] : 1888 թվականին Պոլ Սերյուզեն Սալոնում ցուցադրել է իր «Բրետոնի ջուլհակի արվեստանոցը» կտավը, որը հավանաբար ավանդական բնույթի պատճառով արժանացել է մեծ գնահատականի։ Պոլի ծնողները հանգիստ էին[10]։
1888 թվականին Պոլը այցելել է Պոնտ Ավեն` հանդիպելու Պոլ Գոգենին, ով նրան ծանոթացրել է նրան իր հայտնագործություններին։ Նկարիչը «թալիսման» է անվանել փոքրիկ բնանկարը, որը նկարել է Բրետանում, Գոգենի գլխավորությամբ։ Այս «թալիսմանը» նա ցույց է տվել իր մտերիմ ընկերներին` Էդուար Վյուարին, Պիեռ Բոնարին, Դենի Մորիսին և Պոլ Ռանսոնին։ Այս երիտասարդ նկարիչները հիմնել են «Նաբի» խումբը` սերտ կապեր պահպանելով պոետ-սիմվոլիստների, կոմպոզիտորների և թատրոնի ավանգարդիստների հետ։ Նրանք կրել են էկզոտիկ հագուստ, անց են կացրել սպիրիտիզմի սեանսներ և իրենց հավաքների ժամանակ քննարկել են արվեստի խնդիրներ և ամեն ամիս կազմակերպել են ծիսական ընթրիք փոքրիկ սրճարանում, որին նաև հրավիրվել է Ամբրուազ Վոլարը, ով հետագայում այս հավաքների մասին գրել է իր «Հիշողություններում»։ Պոլ Սերյուզեն Գոգենին համարել է իր ուսուցիչը, 1889 թվականի ամռանը նա նորից միանում է նրան Լե Պուլդյում և այնտեղ ծանոթանում շատ ուրիշ նկարիչների` մասնավորապես Շառլ Ֆիլգերի և հոլանդացի նկարիչ Մեյեր դե Խանի։ Պոլ Սերյուզեն դասավանդել է Ռանսոնի ակադեմիայում[11]։ Նրա լրացուցիչ ստեղծագործական և տեսական աշխատանքները օգտագործվել են մեծ հանրամատչելիությամբ։ Նկարիչը նկարչության մասին ունեցած հիմունքների իր տեսլականը արտացոլել է իր «Գեղանկարչության այբուբեն» աշխատանքում։ Ստեղծագործական որոնումների որոշակի արդյունք է դարձել Պոլ Սերյուզեի աշխատանքների ցուցահանդեսը Դրյուեում, 1919 թվականին։ Պոլ Սերյուզեն մահացել է 1927 հոկտեմբերի 7-ին, Ֆրանսիայում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118796283 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ https://museeduluxembourg.fr/sites/museeduluxembourg.fr/files/Dossier_Pedagogique_NABIS.pdf
- ↑ Houbigant (parfumeur)(ֆր.) // Wikipédia. — 2016-08-21.
- ↑ «Энциклопедия живописи - Французская школа - Поль Серюзье - Набиды». leosart.narod.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Читать книгу Энциклопедия символизма: Живопись, графика и скульптура онлайн страница 37 на сайте booksonline.com.ua». booksonline.com.ua. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Académie Ranson». www.serdar-hizli-art.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Սերյուզե» հոդվածին։ |