Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (դան․՝ Det Kongelige Danske Kunstakademi), բարձրագույն ուսումնական հաստատություն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հիմնադրվել է 1754 թվականին։
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1754 |
Հիմնադրիր | Ֆրեդերիկ V |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Հասցե | Kongens Nytorv 1, 1050 København K |
Կայք | kunstakademiet.dk(դան.)(անգլ.) |
![]() ![]() Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Դանիա | |
![]() |
Ակադեմիան Դանիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ միաժամանակ անցկացվում է ուսուցում արվեստի, ինչպես նաև նրա տեսական ու տեխնիկական հետազոտությունների ոլորտներում։
Ակադեմիայում ուսումնասիրման ու հետազոտման հիմնական առարկաներն են` գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, վիդեո, և այլն, ինչպես նաև արվեստագիտության բնագավառի տեսական, պատմական և մշակութային առարկաներ։
Հայտնի դասավանդողներԽմբագրել
- Կառլ Աարսլեֆ (1852-1918), դանիացի քանդակագործ, պրոֆեսոր, ակադեմիայի տնօրեն (1914-1917)
- Քրիստիան Ֆրեդերիկ Հանսեն (1756-1845), դանիացի ճարտարապետ, պրոֆեսոր, ակադեմիայի տնօրեն (1811-1818 թվականներ, 1821-1827 թվականներ, 1830-1833 թվականներ).
- Գուստավ Ֆրիդրիխ ֆոն Հետչ (1788-1864), դանիացի քանդակագործ, նկարիչ
- Ռոբերտ Յակոբսեն (1912-1993), դանիացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ, աբստրակտ արվեստի վառ ներկայացուցիչ
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
- Յան Գեյլ (1936), դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու
- Պետեր Մյոնստեդ (1859-1941), դանիացի բնանկարիչ
- Բերտել Տորվալդսեն (1770-1884), դանիացի նկարիչ, քանդակագործ, ուշ կլասիցիզմի վառ ներկայացուցիչ
- Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ (1783-1853), դանիացի նկարիչ, գեղանկարի ասպարեզում Դանիայի ոսկե դարի հիմնադիր
- Կասպար Դավիդ Ֆրիդրիխ (1774-1840), գերմանացի նկարիչ
- Վիլհելմ Համերշեյ (1864-1916), դանիացի նկարիչ
- Առնե Յակոբսեն (1902-1971), դանիացի ճարտարապետ, դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմ ոճի հիմնադիր
- Ռոբերտ Յակոբսեն (1912-1993), դանիացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ