Բոգոլյուբովո (ռուս.՝ Боголю́бово), բնակավայր Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Վլադիմիրի մարզի Սուզդալի շրջանում։ Ընկած է մարզկենտրոնից՝ Վլադիմիր քաղաքից մոտավորապես 10 կիլմետր դեպի հյուսիս-արևելք։ Բնակչության թվաքանակը. 4.729 ( 2021 թ. մարդահամար ), 4.494 ( 2010 թ. մարդահամար), 4.218 ( 2002 թ. մարդահամար), 4.143 ( 1989 թ. մարդահամար), 3.900 (1969 թ.)։

Բնակավայր
Բոգոլյուբովո
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1158 թ.
ԲԾՄ131 մետր
Բնակչություն4494 մարդ (հոկտեմբերի 4, 2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4922
Փոստային դասիչ601270
Պաշտոնական կայքmobogolubovo.ru
Բոգոլյուբովո (Ռուսաստան)##
Բոգոլյուբովո (Ռուսաստան)

Բոգոլյուբովոն պատմական այլ քաղաքների պես երբեմն ներառվում է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում։

Ժողովրդագրություն խմբագրել

Տարին Բնակչ.
1959 2585
1970 3942
1979 4171
1989 4143
2002 4218
2010 4494

Anmerkung: Volkszählungsdaten

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1158-1165 թվականներին Անդրեյ Բոգոլյուբսկու հրամանով Կլյազմա գետի վտակներից մեկի՝ Նեռլի գետաբերանի մերձակայքում։[փա՞ստ]Ռուս ուղղափառ քրիստոնյաները հավատում են, որ Բոգոլյուբովոն հիմնադրվել է այն վայրում, որտեղ Բոգոլյուբսկուն երևացել է հրաշագործ տեսիլքը Աստվածածնի, ով նրան պատվիրել է եկեղեցի և վանք կառուցել այդ վայրում։ Եվ իշխանի պատվերով այդտեղ կառուցվել է Ներլի Բարեխոսության եկեղեցին, որը համարվում է հին ռուսական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է 1992 թվականից[1]

Բոգոլյուբսկու պատվերով պատրաստվել է նաև Աստվածածնի հայտնության սրբապատկերը, որը բարձր է գնահատվում ռուս ուղղափառ եկեղոցու և հավատացյալների կողմից։ Իշխան Անդրեյի օրոք Բոգոլյուբովոն դարձել է Հյուսիսարևելյան Ռուսիայի փաստացի մայրաքաղաքը[2]։

Բոգոլյուբսկու մահից հետո՝ 1177 թվականին Բոգոլյուբովոն ավերվել և կողոպտվել է Գլեբ Ռյազանցու կողմից։ 1230-ական թվականներին մոնղոլները ավերել են նրա ամրությունները։

1960–2006 թվականներին Բոգոլյուբովոն ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։[փա՞ստ]

Բնակավայրը ներառված է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. UNESCO.
  2. Заграевский С. В. К вопросу о столицах Северо-Восточной Руси: Переславль-Залесский при Юрии Долгоруком, Боголюбово при Андрее Боголюбском Արխիվացված 2016-12-20 Wayback Machine. // Мат-лы ХХ межрегион. краевед. конф. (17 апреля 2015 г.). — Владимир, 2016. — С. 296—306.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոլյուբովո» հոդվածին։