Մաֆին (անգլ.՝ muffin), փոքր, կլոր կամ օվալաձև թխվածք, հիմնականում՝ քաղցր։ Բաղադրության մեջ մտնում են տարբեր միջուկներ, այդ թվում նաև մրգեր։ Նման է կեքսի։ Սովորակին մաֆինը տեղավորվում է մեծահասակ մարդու ափի մեջ։ Կարելի է առանձանցնել նաև եգիպտացորենի ալյուրից պատրաստված մաֆիններ։ Մաֆինի մեջ երբեմն ավելացնում են հապալասը, շոկոլադի շերտերը, ազնվամորին, դարչինը, ընկույզը, բանանը, նարինջը, դեղձը, գազարը, լիմոնը և այլն։

Մաֆին
Ենթատեսակquick bread?
Առաջացման երկիր ԱՄՆ[1]
 Muffins Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Մաֆին անվան ծագման հետ կապված կան մի քանի պատմություններ։ Ըստ դրանից մեկի մաֆին բառը եկել է Մեծ Բրիտանիա 11-րդ դարին, ֆրանսիական moufflet բառից, որը թարգմանաբար նշանակում է փափուկ հաց։ Մեկ այլ պատմություն այդ բառը կապում է գերմանական muffe բառի հետ, որը հացի տեսակներից մեկի անունն է։

Մաֆինները ունեցել են փոքր տորթի տեսք, ինչպես եգիպտացորենի ալյուրով պատրաստված հացը։ Այդ մաֆինները ներկայիս մաֆինների չափ քաղցր չեն եղել և չեն ունեցել այսքան տարատեսակներ։ Քանի որ մաֆին թխելը շատ հեշտ էր և արագ, դրանք շատ շուտով պատրաստվում էին նախաճաշի համար՝ որպես արագ պատրաստվող պրակտիկ սնունդ։ Բայց քանի որ մաֆինները շուտ էին չորանում, վաճառքում դրանք հայտնվեցին միայն 20-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակ բաղադրատոմսերը սահմանափակ էին․ օգոտագործվում էին միայն եգիպտացորենի, ցորենի ու վարսակի ալյուրներ, իսկ որպես միջուկ՝ օգտագործում էին չամիչը, խնձորը և ընկույզը։

1950֊ական թվականներին վաճառքում հայտնվեցին մաֆիններ թխելու համար հատուկ պատրաստված խառնուրդներ՝ արտադրված այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Spacey’s (ԱՄՆ) և Cadbury֊ն (Մեծ Բրիտանիա)։ 1960-ական թվականներին բացվեցին սրճարանների ցանցեր, որտեղ վաճառվում էին մաֆինների տարբեր տեսակներ։ Այդպիսի ցանցերը հիմնականում տարածաշրջանային էին։ Օրինակ՝ The Pewter Pot-ը Հարավային Նոր Անգլիայում։ ԱՄՆ-ում չկար նման ֆիքսված տարածաշրջանային բիզնես, սակայն ավստրալիական Muffin Break-ը տարածվեց մինչև Նոր Զելանդիա և Մեծ Բրիտանիա՝ առաքելով մաֆիններ նաև ԱՄՆ։

Մաֆինների տարատեսակներ խմբագրել

Գոյություն ունի մաֆինի երկու տեսակ՝ անգլիական և ամերիկյան։ Անգլիական մաֆինները պատրաստվում են թթխմորով, իսկ ամերիկական մաֆինների խմորի մեջ ավելացնում են փխրուցիչ կամ սոդա։Ներկայումս նաև կան մաֆիննեի պատրաստման համար հատուկ խառնուրդներ։Այդ խառնուրդները լավացնում են արդեն պատրատսի մաֆինի կառուցվածքը և տալիս հատուկ համ։Լրացուցիչ բաղադրիչների՝ մրգերի, ընկույզների ավելացումը օգնում են պահպանել մաֆինի ցանկալի տեսքը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաֆին» հոդվածին։