Կաչամակ, բաքրդան կամ բաքրդանիկ (կիրիլիցա՝: качамак; ալբաներեն՝: Kaçamaku),, հայտնի է նաև pura (Cyrillic: пура) անվանումով, ավանդական յուրօրինակ կերակրատեսակ, որը պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից[1]:

Picto infobox mets.png
Կաչամակ
Качамак со кисело млеко и парче сирење.jpg
Ենթատեսակպուդինգ
Առաջացման երկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Հիմնականեգիպտացորենի ալյուր
Polenta Վիքիպահեստում

Տարածված է Մակեդոնիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Թուրքիայում: Կաչամակին կարելի է հավելել տարբեր բաղադրատարրեր, ինչպես, օրինակ, ճերմակ պանիր, տապակած խոզաճարպ, տապակած մսակտորներ, կաթ, շաքարափոշի, սերուցք (կայմակ)[2]:Ալյուրի ծախսը նվազեցնելու նպատակով կարելի է խառնել լավ եփված ու տրորված կարտոֆիլ:

Բալկանյան երկրներում այս կերակրատեսակը հայտնի է զանազան անվանումներով. մամալիգա, ժգանցի, պուրա, պալենտա կամ պոլենտա[3]: Իտալիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում ևս օգտագործում են համանման մի կերակրատեսակ, որը նույնպես անվանվում է palenta կամ polenta: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում այն հայտնի է grits անվանումով:

Կաչամակը ժամանակին համարվել է աղքատների կերակուր: Մեր օրերում օգտագործում են հասարակության բոլոր խավերը: Կաչամակը մատուցվում է նաև ռեստորաններում:

ՄատուցումԽմբագրել

Բուլղարիայում կաչամակը ավանդաբար մատուցում են տապակած խոզաճարպով կամ արևածաղկի ձեթով, խորոված կծու պղպեղով: Հաճախ հավելում են նաև խոզի մսի տապակած կտորներ:

Մոնտենեգրոյում, Ալբանիայում և Հերցեգովինայում կաչամակը պատրաստում են նաև լավ եփված ու տրորված կարտոֆիլով և պանրով. խառնում ու տրորում են այնքան, որ ստացվի համասեռ թանձր զանգված[4]:

Կենտրոնական Սերբիայում կաչամակը մատուցում են ճերմակ պանրով ու կայմակով[5], աղացված ու կարագով տապակված մսագնդիկներով, խաղողի եռացված հյութով, կաթով, յոգուրթով,մեղրով, թթվասերով, երբեմն՝ նաև տավարի մսի տապակած կտորներով:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kačamak za dug život
  2. Kačamak i proja za zdravije telo
  3. http://migusto.mk/bakardan-ili-kacamak/%7Ctitle=Бакардан или качамак|date=2012-11-11|work=MiGusto.mk - Мој живот. Мојот вкус!|access-date=2017-08-22|language=en-US}}
  4. «Kacamak With Potatoes and Cheese (Bosnia Herzegovina)»։ Food.com։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015 
  5. «The Serbian hominy – Mush (Srpski kačamak, kulja, pura)»։ The Serbian Cookbook։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015