Մամալիգա (ռումիներեն՝ mămăligă, մեմելիգե), եգիպտացորենի ալյուրից պատրաստված թանձր շիլա, մոլդովական, ռումինական, ուկրաինական և ղազախական ազգային ուտեստ։ Մամալիգան մեծ տարածում ունի նաև կովկասյան ժողովուրդների մոտ. վրացիների մոտ կոչվում է «գոմի», աբխազների մոտ՝ «աբիստա», ադըղեների մոտ՝ «մերեմիսե», չեչենների մոտ՝ «ահիար հուդար» կամ շիլա՝ եգիպտացորենի ալյուրից, ինգուշների մոտ՝ «ժուրան-հուդար», օսերի մոտ՝ «մամելայ քեբեր» (բառացի՝ «մի կտոր՝ չմեռնելու համար»)[1]։

Մամալիգա
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Մոլդովա և  Ռումինիա
Հիմնականեգիպտացորենի ալյուր
 Mamaliga Վիքիպահեստում
Մամալիգա

Իր համով, արտաքին տեսքով և նյութակազմվածքով տարբերվում է շիլայի մնացած բոլոր տեսակներից։ Կտրվում է մոմած թելով կամ հատուկ փայտե դանակով։

Պատրաստում խմբագրել

 
Մամալիգան կարելի է կտորների բաժանել

Պատրաստվում է հատուկ եղանակով՝ ջրից, աղից և եգիպտացորենի ալյուրից՝ չուգունե ամանի մեջ (ռումիներեն՝ ceaun)՝ հատուկ փայտիկ-խառնիչի օգնությամբ։ Պատրաստելիս մամալիգան ավելի թանձր են պատրաստում, որպեսզի հաց չօգտագործեն այն համտեսելիս, և իտալական պոլենտայի նմանությամբ՝ մամալիգան էլ բաժանվում է կտորների։

Մամալիգան մատուցվում է թթվասերի և բրինզայի (ռումիներեն՝ mămăligă cu brânză şi smântână) հետ։ Երբեմն մամալիգան մատուցում են ափսեի մեջ լցված տաք կաթի հետ միասին (ռումիներեն՝ mămăligă cu lapte): Մամալիգայից պատրաստում են նաև եգիպտացորենի բլիթներ՝ այն կտրելով և փոքր-ինչ պահելով յուղի մեջ։

Քանի որ մամալիգան օգտագործվում էր հացի փոխարեն, այն մտնում է մեծ քանակությամբ ուտեստների բաղադրության մեջ։ Այդպիսի ուտեստներից մեկը մամալիգայով կաղամբով տոլման (ռումիներեն՝ sarmale, сармале) է։ Մյուս ուտեստը՝ բուլզը (ռումիներեն՝ bulz), իրենից ներկայացնում է թխված գնդիկներ, որոնց ներսում բրինզա և յուղ կա։

Մամալիգան կարող են մատուցել նաև խրխոզիով, կաթնաշոռով և պանիրով, խոզապուխտով, ձվով, սնկով, տապակած ձկով և այլն։

Պատմություն խմբագրել

 
Բրինզայով և խրխոզիով մամալիգա

Պատմականորեն մամալիգան եղել է քրիստոնյաների հիմնական սնունդը՝ փոխարինելով հացին։ Մամալիգան պատրաստել են նաև կորեկից։ Եգիպտացորենի դաշտերի մասին ամենավաղ հիշատակումը կապվում է մոլդովական իշանության, մասնավորապես՝ Կոնստանտին Դուկայի կառավարման շրջանի հետ (1693-1695): Եգիպտացորենն սկսեց շատ արագ տարածում գտնել, քանի որ զավթիչ թուրքերի կողմից հարկման չէր ենթարկվում։ Եգիպտացորենից պատրաստված մամալիգան իր որակական հատկանիշներով և կալորիականությամբ ավելի լավն էր, քան մինչ այդ կորեկից պատրաստված մամալիգան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել