Շիլա
Շիլա, ջրում (կամ կաթում) լիովին եփված հատիկեղենից պատրաստված ուտեստ՝ երբեմն այնպիսի հավելումներով, ինչպիսիք են աղը, շաքարավազը, համեմունքները, կաթը, միրգը և չրերը, մուրաբան:
![]() | |
Ռուսական խոհանոց և Շվեդական խոհանոց | |
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | սննդամթերք և կերակուր |
Առաջացման երկիր | Եվրոպա և Աֆրիկա |
Porridges Վիքիպահեստում |
Շիլան շատ է տարածված ռուսական խոհանոցում, բազմաթիվ երկրներում նախաճաշի ավանդական ուտելիքն է: Ավանդաբար շիլան պատրաստում են կավե կամ թուջե թաղարներում՝ ռուսական վառարանում, այժմ նաև կաթսաներում՝ խոհանոցային ջեռոցների վրա եփելով, կամ հատուկ ափսեի մեջ՝ միկրոալիքային վառարանի մեջ դնելով:
Ռուսաստանում շիլան միշտ եղել է բանակում ամենահաճախ հանդիպող տաք ուտելիքը, հատկապես՝ ռազմերթերի պայմաններում: Այստեղից էլ եկել է բանակային խոհարարի մասնագիտության հաճախ գործածվող մյուս տարբերակը՝ «շիլայաեփ»: Զինվորները շիլաներին տալիս են բարբառային մականուններ, օրինակ՝ գարեձավարի շիլային բանակում անվանում են կոտորակառումբ կամ գնդերիթ՝ արտաքնապես դրանց բնորոշ լինելու պատճառով: Գարեձավարի շիլային բանակում նաև անվանում են կիրզա և այլն:
Շիլան նաև հանդիսանում է մանկական սննդի անքակտելի մասը:
Շիլան կարելի է համեմել կաթով, ձիթապտղով, բրինզայով, անյուղ պանրով, կարագով, չամիչով, ծիրանաչրով, չրերով և այլ օգտակար ու համեղ հավելումներով:
Շիլայի տեսակներԽմբագրել
- Հնդկացորենի շիլա. հնդկացորենից պատրաստված շիլա, տարածված ուտեստ ռուսական, բելառուսական, ուկրաինական և լեհական խոհանոցներում,
- Սիսեռի շիլա. լիովին եփված սիսեռից պատրաստված շիլա,
- Սպիտակաձավարի շիլա. սպիտակաձավարից պատրաստված շիլա,
- Վարսակաձավարի շիլա. վարսակաձավարից կամ վարսակի փաթիլներից պատրաստված շիլա, բավականին տարածված է Մեծ Բրիտանիայում,
- Դեժեն. վարսակաձավարի ալյուրով պատրաստված շիլա,
- Գարեձավարի շիլա. լիովին եփված գարեձավարից պատրաստված շիլա, որը պատրաստում են ինչպես կաթով, այնպես էլ ջրով,
- Գարու շիլա. գարեձավարի շիլա՝ պատրաստված մանր աղացված գարեձավարից (գարուց)՝ պատրաստված առանց նախապես հղկելու և թեփազատելու, այդ իսկ պատճառով մեծ քանակությամբ թեփ ունի,
- Ցորենի շիլա. ցորենից պատրաստված շիլա,
- Կորեկաձավարի շիլա. կորեկաձավարից պատրաստված շիլա,
- Բրնձի շիլա. բրնձից պատրաստված ուտեստ, որը եփում են, քանի դեռ չի փափկել, որպես կանոն՝ եփվում է կաթի մեջ,
- Վարսակալյուրով պատրաստված շիլաներ:
Եգիպտացորենի ալյուրից պատրաստվում են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են մամալիգան և պոլենտան
«Դուբինուշկա» շիլան միանգամից մի քանի տեսակի ձավարեղենից և բանջարեղենից է պատրաստվում, որոնք կաթսայի մեջ շերտերով[1] են դրվում: