Ջուլհակուհիները (նկար, Վելասկես)

Դիեգո Վելասկեզի նկար

«Ջուլհակուհիները» (իսպ.՝ La fábula de Aracne), իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի (1657 թվական) նկարը։ Գտնվում է Պրադո թանգարանում, Մադրիդ, Իսպանիա։ Հայտնի է նաև «Լեգենդ Արաքնեի մասին» La fábula de Aracne անվանումով։

Ջուլհակուհիները
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես[1]
տարի17-րդ դար[1]
բարձրություն220 սանտիմետր[2]
լայնություն289 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իսպանիա[1]
ժանրկենցաղային ժանր[1] և դիցաբանական գեղանկարչություն[1]
նյութկտավ[1] և յուղաներկ[1]
գտնվում էՊրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերՖերդինանդ VII[3]
https://www.wga.hu/html/v/velazque/09/0903vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/09/0902vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/09/0904vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/09/0905vela.html կայք
Ծանոթագրություններ
 Las Hilanderas Վիքիպահեստում

Երկար ժամանակ նկարն անվանել են «Մադրիդի Սանտա-Իզաբել գոբելենի գործարանը», բայց 1948 թվականին Դիեգո ԱՆգուլո Ինիգեսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վելասկեսը պատկերել է տեսարաններ Արաքնեի մասին լեգենդից։ Արդյունքում ստեղծագործությունը սկսեցին անվանել նաև «Լեգենդ Արաքնեի մասին» La fábula de Aracne[4]: Ըստ լեգենդի Արաքնեին, ով իր արհեստը սովորել էր Աթենաս դիցուհուց, այնքան լավ էր կարում և գորգեր գործում, որ մտածում էր, թե իրեն հավասարը չկա ոչ Աթենքի մահկանացուների, ոչ էլ Օլիմպոսի աստվածների մեջ։ Նա կարում էր մառախուղի նմանվող թելերով, նրա կտորները թափանցիկ էին, ինչպես օդը։ Իր տաղանդի ու ուժի վրա Արաքնեն շատ էր վստահ և որոշում է մարտահրավեր նետել իր հովանավորին ու ուսուցչին` Աթենաս Պալասին։ Աստվածուհին խորհուրդ է տալիս նրան չմարտնչել աստվածների հետ և բավարարվել նրանով, ինչ ունի, քանի որ տարիներն ու ծերությունը ուշ թե շուտ կխլեն նրանից իր տաղանդը։ Հպարտ ու մեծամիտ Արաքնեն չի համաձայնում և մրցում է աստվածուհու հետ։ Նա պարտվում է, և Աթենասը նրան տգեղ սարդ է դարձնում։

Նկարագրություն

խմբագրել

Կոմոպոզիցիայի տեսանկյունից կտավը բաղկացած է երկու հատվածից։ Առաջին պլանում մուգ ֆոնի վրա պատկերված են ջուլհակուհիները։ Կենտրոնում մի երիտասարդ աշխատող ծնկի եկած թել է մանում։ Աջ կողմում մեկ այլ կին է, որը զբաղված է իր աշխատանքով և զուգահեռ զրուցում է իր կողքին կանգնած աղջկա հետ։ Նրանց թիկունքում` կարմիր վարագույրի հետևում, երևում են իրար վրա դարսված պատրաստի գոբելենները։ Կոմոպոզիցիայի ձախ մասում ևս պատկերված են ջուլհակուհիներ։ Կանայք տարբեր տարիքի են։ Նրանց մեջ կան և տարեցներ, և օրիորդներ։ Սյուժեն պարզ ու հասարակ է և պատկերված է նույնպիսի պարզությամբ, սակայն գունաշարն ու կերպարների դիրքերը նկարին յուրահատուկ դինամիզմ են հաղորդում։

Նկարի հետին պլանում Վելասկեսը նկարել է երկու ազնվական կանանց, ովքեր նայում են պատից կախված գորգերին։ Նկատելի է, որ ձախ կողմում արհեստանոցի տիրուհին է, ով համբերությամբ սպասում է, թե հյուրերից ով կցանկանա գնել գորգը, որը պատկերում է հույն ջուլհակուհի Արաքնեին։

Նկարի կոմպոզիցիան կառուցված է հեռանկարի, լույս ու ստվերի կանոններով։ Նկարիչը առաջին և երկրորդ պլանները վարպետությամբ բաժանում է իրարից։ Այս գործում զգալի դեր ունի երկու պլանների բաժանման, անցման տեղում նկարված աստիճանը։ Սա դիտողին կարծես տանում է գորգի մոտ և հետ բերում արհեստանոց։ Ինչ վերաբերում է գորգին, ապա այն իր հերթին ևս հանդես է գալիս որպես առանձին պլան։

Գրականություն

խմբագրել
  • Romano, Eileen (2006). Art Classics: Velázquez. ISBN 0-8478-2812-3.
  • Bird, Wendy. "The Bobbin and the Distaff", Apollo, 2007-11-01

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլհակուհիները (նկար, Վելասկես)» հոդվածին։