Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում (նկար, Վելասկես)

Դիեգո Վելասկեզի նկար

«Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» (իսպ.՝ Apolo en la Fragua de Vulcano), իսպանացի նկարիչ, Իսպանական ոսկեդարի մեծագույն ներկայացուցիչ Դիեգո Վելասկեսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1630 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 223 × 290 սմ։

Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես[1]
տարի1630[1][1]
բարձրություն223 ± 1 սանտիմետր[1]
լայնություն290 ± 1 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1]
նյություղաներկ[1] և կտավ
գտնվում էՊրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[2]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերՖերդինանդ VII[2]
կայք
Ծանոթագրություններ
 La fragua de Vulcano (Velazquez)[3] Վիքիպահեստում

Այսօր «Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա

Պատմություն խմբագրել

Իսպանացի նկարիչ Անտոնիո Պալոմինոյի հաղորդմամբ այս կտավը Վելասկեսը նկարել է Իտալիայում՝ 1630 թվականին, երբ առաջին անգամ էր այցելում այդ երկիր։ Այս և «Հովսեփի պատմուճանը>» նկարները հեղինակի մոտ են գտնվել հնդհուպ մինչև 1634 թվականը, երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը գնում է՝ զարդարելու Բուեն Ռետիրո պալատը։ Ֆրանսիացիների կողմից 1819 թվականին ավերվում է պալատը, որից հետո «Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը տեղափոխվում է Մադրիդ՝ Պրադո[4]։

Սյուժե խմբագրել

«Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում» ստեղծագործության սյուժեն վերցված է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» պոեմից։ Վուլկանի արհեստանոցի շեմին հայտնվում է Ապոլլոնը։ Կրակի և դարբնության հովանավոր աստվածն աչքի տակով նայում է լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ Ապոլլոնին։ Վերջինս լուր է բերել այն մասին, որ Վուլկանի կինը՝ Վեներան, մոռանալով ամուսնական ուխտի մասին՝ շնանում է պատերազմի աստված Մարսի հետ։ Վուլկանի օգնականները, որոնց հետ նա կռել է աստվածների զենք ու զրահը, զարմանքից ափիբերան բացել են բերանները[5]։

Նկարագրություն խմբագրել

Իտալիայում ճանապարհոդելու ժամանակ Վելասկեսն ազդվել է վենետիկյան գեղանկարչությունից, ինչը երևում է գույների կիրառումից, օրինակ՝ Ապոլլոնի պատմուճանի տարբերվող նարնջագույնը։ Հռոմում գտնվելու ժամանակ էլ տարվել է Միքելանջելոյի արվեստով և սկսել է նկարել Վուլկանի շատ մեծ և ուժեղ ֆիգուրներ։ Մարմինները վրձնել է աթլետիկ կառուցվածքով՝ արտահայտելով ողջ ուժը[6]։

Մյուս կողմից էլ Վելասկեսը ձգտում էր իր կտավներին խորություն հաղորդել։ Նա սկսեց օգտագործել այսպես ասած «տարածականության սերտաճեցում»՝ ֆիգուրները նկարելով մեկը մյուսի դիմաց, որպեսզի դիտողի մոտ խորության զգացում առաջանա։

Ի տարբերություն իտալացի վարպետների, Վելասկեսը չի իդեալականացրել իր հերոսներին։ Նույնիսկ կարելի է նշել, որ Վուլկանը շատ տգեղ է, իսկ Ապոլլոնի դեմքը, չնայած որ շրջապատված է լույսերով, նույնպես իդեալական չէ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/la-fragua-de-vulcano/84a0240d-b41a-404d-8433-6e4e2efd21ab
  2. 2,0 2,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  3. 3,0 3,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:La_fragua_de_Vulcano_(Velazquez)
  4. «Vulcan's Forge» (անգլերեն). Museo Nacional del Prado. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  5. Анна Вчерашняя. «Диего Веласкес - Кузница вулкана: Описание произведения». artchive.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  6. Velázquez. — New York: Metropolitan Museum of Art, 1989. — С. 110-119. — 286 с. — ISBN 978-0-87099-554-5
  7. «Velázquez's Vulcan's Forge» (անգլերեն). Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • La pintura en el barroco. José Luis Morales y Marín. Espasa Calpe S.A. 1998
  • Museo del Prado. Pintura española de los siglos XVI y XVII. Enrique Lafuente Ferrari. Aguilar S.A. 1964
  • Cirlot, L. (dir.), Museo del Prado II, Col. «Museos del Mundo», Tomo 7, Espasa, 2007. 978-84-674-3810-9, pp. 24–25
  • McKim-Smith, Gridley; Andersen-Bergdoli, Greta; Newman, Richard (1988). Examining Velazquez. Yale University.
  • Velázquez and The Surrender of Breda: The Making of a Masterpiece. Anthony Bailey. Henry Holt and Company. 2011

Արտաքին հղումներ խմբագրել