Բաքոսի խրախճանքը

Դիեգո Վելասկեզի նկար

«Բաքոսի խրախճանքը» (Greek title is Ο Θρίαμβος του Βάκχου), Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող Դիեգո Վելասկեսի կտավ, որը հայտնի է նաև Los borrachos կամ «Հարբեցողները» անունով։

Բաքոսի խրախճանքը
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես[1]
տարի1628[2]
բարձրություն165 սանտիմետր[2]
լայնություն225 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իսպանիա[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1]
նյություղաներկ[1] և կտավ
գտնվում էՊրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերՖերդինանդ VII[3]
հիմնական թեմաThe Triumph of Bacchus and Ariadne?
կայք
Ծանոթագրություններ
 The Triumph of Bacchus by Velazquez[4] Վիքիպահեստում

Վելասկեսը կտավը նկարել է Սևիլյայից Մադրիդ ժամանելուց հետո և Իտալիա ուղևորվելուց առաջ։ Աշխատանքն արվել է Ֆիլիպ IV թագավորի համար, որը նկարչին վճարել է 100 դուկատ[5]։ Նկարում պատկերված է Բաքոսը՝ շրջապատված հարբեցողներով։ Մադրիդում Վելասկեսը կարողացել է ուսումնասիրել թագավորի՝ իտալական նկարների հավաքածուն և անկասկած տպավորվել դրանց մեծամասնությունում պատկերվածների մերկությամբ, ինչպես նաև առասպելական թեմաների պատկերմամբ։

«Բաքոսի խրախճանքը» համարվել է Վելասկեսի 1620-ական թվականների կտավների գլուխգործոցը[6]։

Նկարագրություն խմբագրել

 
Նիկոլո Ֆրանգիպանե (մահ․ 1597) Bacchanal։ Այստեղ ևս Բաքոսը մեկ ուղեկից է բերել առասպելական աշխարհից

Կտավում Բաոքսը պատկերված է մի փոքրիկ խնջույքի կենտրոնում, բայց նրա մաշկն ավելի բաց գույնի է, քան իր ուղեկիցներինը, ինչն էլ նրան դարձնում է ավելի հեշտ ճանաչելի։ Տարօրինակ կերպով խմբի մյուս անդամները, բացի աստծո հետևում գտնվող կիսամերկ կերպարից, կրում են 17-րդ դարի Իսպանիայի աղքատների հագուստներ։ Կտավը Բաքոսին ներկայացնում է որպես աստված, որը տղամարդկանց գինի է առաջարկում՝ նրանց ժամանակավորապես ազատելով առօրյա խնդիրներից։ Բարոկկոյի ժամանակաշրջանի գրականության մեջ Բաքոսը համարվում է առօրյա կյանքի ստրկությունից մարդուն ազատելու այլաբանություն։

 
Բաքոսի խրախճանքը․ Հռոմեական խճանկար Աֆրիկա հռոմեական պրովինցիայից, թվագրված մ․թ․ 3-րդ դարով, որն այժմ գտնվում է Թունիսի Սուսսե հնագիտական թանգարանում

Նկարը կարելի է բաժանել երկու մասի։ Ձախ կողմում գտնվում է Բաքոսի շատ լուսավոր կերպարանքը իր իշխող, բայց հանդարտ դիրքում, որով նա ինչ-որ չափով հիշեցնում է «Ահեղ դատաստանում» պատկերված Քրիստոսին, որին երբեմն պատկերել են նստած դիրքում և կուրծքը բաց։ Աստծո դեմքի իդեալականացումն ընդգծված է լուսավորմամբ, որը նրան ներկայացնում է ավելի դասական ոճի մեջ[7]։ Աջ կողմում պատկերված են մի քանի հարբեցողներ, որոնք մեզ հրավիրում են միանալ իրենց խնջույքին․ մթնոլորտը խիստ իսպանական է և հիշեցնում է Խոսե դե Ռիբերայի ոճը։ Նրանց խոշոր ու հոգնած դեմքերը իդեալականացված չեն, թեև աստծո առաջ ծնկի իջած կերպարանքն ավելի երիտասարդ է ու լավ հագնված, քան մյուսներն ու կրում է թուր և ճտքակոշիկներ։ Բաքոսին լուսավորող լույսը բացակայում է այս հատվածում․ կերպարները երևում են լուսաստվերի տակ և ունեն ավելի մուգ մաշկ։ Այս աշխատանքում Վելասկեսը որդեգրել է դիցաբանական թեմայի հանդեպ ռեալիստական վերաբերմունք, միտում, որին նա հետամուտ է լինելու հետագա տարիներին։

Կտավում առկա են ռեալիզմի տարրեր, ինչպիսիք են՝ շիշն ու սափորը, որոնք դրված են գետնին, աստծո ոտքերի մոտ․ Վելասկեսն օգտագործել է աստծո պայծառ մարմնի հակադրությունը շշին ու սափորին ռելիեֆ ու կառուցվածք հաղորդելու համար, որով նատյուրմորտի տարրեր է հաղորդում նկարին։ Այս սափորները շատ նման են Սևիլյայում ստեղծած Վելասկեսի նկարների սափորներին, իսկ նատյուրմորտի տարրերը վերաբերում են բոդեգոն ոճի առարկաներին, որոնք նա այնտեղ նկարել է։

Ազդեցություն խմբագրել

Վերածննդի արվեստում «Բաքոսի խրախճանքն» արժանացել է հոյակապ ու շքեղ վերաբերմունքի, որից Տիցիանի «Բաքոս և Արիադնեն» երևակայական տարբերակ էր։ Սովորաբար Բաքոսին պատկերում էին ընձառյուծներ լծված կառքով, սատիրների և զվարճացողների շքախմբի հետ, այդ թվում՝ նրա պահապան Սիլենուսը։ Նկարի անվանումը օգտագործվում է համարյա ծաղրական իմաստով, որն էլ հարուցել է տարբեր տեսակի վերաբերմունք։

Վելասկեսը ոգեշնչվել է կրոնական թեմաների Կարավաջոյի մեկնաբանություններից ու Ռիբերայի՝ նատուրալիստական դիմանկարներից, որոնցում հաճախ մուրացկաններ են պատկերվել[8]։ Բաքոսի կազմակերպած խնջույքները հանդիպում են Վերածննդի արվեստում որպես հազվադեպ թեմա, որպես աստվածների խնջույքների ավելի լայն թեմայի մի մաս․ մոտավորապես 1550 թվականին Թադդեո Ցուկկարոն Հռոմի Ջիուլիա վիլլայում Wedding of Bacchus and Ariadne որմնանկարի մեջ պատկերել է մի խոշոր տոնակատարություն[9]։ Որոշ նկարներում Բաքոսը պատկերված է ժամանակակից հագուստներով զվարճասերների խմբի հետ[10]։

Բրիտանացի նկարիչ Մարկ Ուոլլինգերը պնդում է, թե Բաքոսի խրախճանքը «Լաս Մենինաս» կտավի նախատարբերակն է[11]։

Տես նաև խմբագրել

  • Աստվածների խրախճանքը (նկար)

Ծանոթագրություններ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Velázquez's Los Borrachos or The Triumph of Bacchus, Smarthistory[12]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/los-borrachos/4a23d5e2-9fd4-496b-806b-0f8ba913b3d8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-feast-of-bacchus/4a23d5e2-9fd4-496b-806b-0f8ba913b3d8
  3. 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  4. 4,0 4,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:The_Triumph_of_Bacchus_by_Velazquez
  5. «The Triumph of Bacchus, or the Drinkers». On-line gallery. Museo Nacional del Prado. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  6. Brown, Jonathan (1998). Painting in Spain: 1500-1700. Yale University Press. էջ 116. ISBN 0300064748.
  7. L. Cirlot (org.), Museo del Prado II, Col. "Museos del Mundo", Volume 7, Espasa, 2007. 978-84-674-3810-9, pp. 20-21
  8. Beth Harris in the Khan video
  9. Vlieghe, H. (1998), Flemish art and architecture, 1585–1700, p. 105, Yale University Press Pelican history of art. New Haven: Yale University Press. 0300070381
  10. For example this
  11. «The painting that changed my life». The Daily Telegraph. 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Velázquez's Los Borrachos or The Triumph of Bacchus». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքոսի խրախճանքը» հոդվածին։