Դեգու (հանգըլ՝ 대구시), քաղաք Հարավային Կորեայում, Գյոնգսանգբուկ-դո նահանգի վարչական կենտրոնն է։ Հարավային Կորեայի մեծությամբ չորրորդ քաղաքն է (Սեուլից, Բուսանից և Ինչհոնից հետո)[1]։ Պաշտոնական անունն է Մետրոպոլ քաղաք Դեգու և 2016 թվականից համարվում է Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքը։

Դեգու
대구시
Դրոշ Զինանշան


ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԿարգավիճակԱնմիջական ենթակայության քաղաք
Մտնում էՅոնգնամի մեջ
Ներառում է7 կու, 1 կուն
Օրենսդրական մարմինDaegu municipal council?
Բնակչություն (2009)2 512 604
Խտություն2842
Տարածք885.62
Ժամային գոտի+9
ISO 3166-2 կոդKR-27
Հեռախոսային կոդ+82 053
daegu.go.kr/default.aspx

Բնակչությունը՝ 2 376 044 մարդ (2023)[2]։ Երկաթուղային տրանսպորտի կարևոր հանգույց է, թեթև և սննդի արդյունաբերության խոշոր կենտրոն։ Կան մեքենաշինական, քիմիական, մետաքսագործական, բամբակեղենի, կաշվի, թղթի, ծխախոտի, բրնձամաքրման, ալրաղացային ձեռնարկություններ, ռետինե իրերի արտադրություն։

Դեգուի մոտ արդյունահանվում է քարածուխ և պղնձի հանքանյութ։

Պատմություն խմբագրել

Դեգուն իր պատմության ողջ ընթացքում եղել է խոշոր տրանսպորտային խաչմերուկում՝ գտնվում է Կիմհոգան և Նակտոնգան գետերի հատման կետում։ Չոսոն դինաստիայի ժամանակ եղել է Կյոնսանդոյի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը, հետագայում գլխավոր դերը նրանից վերցրեց Բուսանը։

Քաղաքում բազմաթիվ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել, բացահայտվել են բազմաթիվ բնակավայրեր և մ.թ.ա մինչև 1500-3000 առաջ տարիների թաղումներ։ Հնագույն տեքստերը վկայում են, որ կորեական երեք պետությունների ընթացքում Դեգուն անվանափոխել են Դելգուբելի, որի սկզբնական տարեթիվը նշվում է մ.թ.ա 261 թվականը։ Դելգուբելի վաղ շրջանի մասին ոչինչ չի հիշատակվում, միայն այն, որ մ.թ. 5-րդ դարում ներառվեց Սիլլա պետության մեջ։ Սիլլայի հաղթանակից կարճ ժամանակ անց կորեական մյուս երկու պետությունների (Պեկչե և Կոգուրյո) նկատմամբ 689 թվականին Սիլլայի թագավոր Սինմունը հրամայեց տեղափոխել պետության մայրաքաղաքը Կյոնջուից Դեգու, բայց այդպես էլ չկարողացավ իրականացնել դա։ Արքայի այս ցանկությունը հայտնի է ընդամենը «Սամգուկ Սագի»-ի մեկ տողի շնորհիվ։ Սա կարելի է համարել արքայի ցանկության ապացույց, որ ամրապնդի իր իշխանությունը և պաշտպանի Կյոնջուի քաղաքական վերնախավի ընդդմիական տրամադրությունից, որի պատճառով էլ մայրաքաղաք Սիլլան այդպես էլ չտեղափոխվեց Դեգու։

Դեգու անունը քաղաքն ստացել է 757 թվականին։

Չոսոնի դինաստիայի ժամանակ Դեգուով էր անցնում ամենակարևոր տրանսպորտային երթուղին՝ Յոնամի մեծ ճանապարհը, որով ճանապարհորդները Սեուլով Բուսան էին հասնում։

1601 թվականին Դեգուն դարձավ Կյոնսանդո նահանգի մայրաքաղաքը, և մինչ օրս համարվում է Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքը նրա բաժանման՝ 1896 թվականից։ Դեգուում առաջին մշտական շուկաներն առաջացել են Չոսոն դինաստիայի ժամանակ։ Դրանցից ամենահայտնին և գործողը Յանոնսինն է՝ բուսական բժշկության շուկան։ Յանոնսին դարձել է Չոսոնի խոտաբույսերի առևտրի կենտրոններից մեկը և այդպես նա գրավել է այլ երկրների գնորդներին։ Ճապոնացի առևտրականները, որոնք այդ ժամանակներում իրավունք չունեին լինել Նակտոնգան գետի հովտում, վարձում էին սուրհանդակներ, որոնք Յանոնսից գնումներ էին կատարում իրենց համար։

Կլիմա և աշխարհագրություն խմբագրել

Դեգուն Հյուսիսային Յոնամ շրջանի ամենախոշոր քաղաքն է։ Դեգուն տեղակայված է խոշոր հովտում, որը շրջապատված է ոչ այնքան բարձր լեռներով։ Քաղաքի հյուսիսում և արևելքում հոսում է Կիմհոգան գետը, արևմուտքում՝ Նակտոնգան գետը։ Կլիման այստեղ մուսսոնային է։

Դեգու(1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.5
(61.7)
22.2
(72)
26.9
(80.4)
31.5
(88.7)
37.4
(99.3)
38.0
(100.4)
39.7
(103.5)
40.0
(104)
37.5
(99.5)
30.7
(87.3)
26.6
(79.9)
20.8
(69.4)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 5.5
(41.9)
8.3
(46.9)
13.5
(56.3)
20.6
(69.1)
25.3
(77.5)
28.3
(82.9)
30.3
(86.5)
31.0
(87.8)
26.7
(80.1)
21.9
(71.4)
14.7
(58.5)
8.2
(46.8)
19.5
(67.1)
Միջին օրական °C (°F) 0.6
(33.1)
2.9
(37.2)
7.8
(46)
14.3
(57.7)
19.1
(66.4)
22.8
(73)
25.8
(78.4)
26.4
(79.5)
21.7
(71.1)
15.9
(60.6)
9.0
(48.2)
2.9
(37.2)
14.1
(57.4)
Միջին ցածր °C (°F) −3.6
(25.5)
−1.6
(29.1)
2.8
(37)
8.4
(47.1)
13.5
(56.3)
18.2
(64.8)
22.3
(72.1)
22.8
(73)
17.6
(63.7)
10.8
(51.4)
4.2
(39.6)
−1.5
(29.3)
9.5
(49.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.2
(−4.4)
−16.4
(2.5)
−10.9
(12.4)
−6.0
(21.2)
1.8
(35.2)
7.8
(46)
11.3
(52.3)
12.3
(54.1)
6.2
(43.2)
−2.0
(28.4)
−8.6
(16.5)
−15.2
(4.6)
−20.2
(−4.4)
Տեղումներ մմ (դյույմ) 20.6
(0.811)
28.2
(1.11)
47.1
(1.854)
62.9
(2.476)
80.0
(3.15)
142.6
(5.614)
224.0
(8.819)
235.9
(9.287)
143.5
(5.65)
33.8
(1.331)
30.5
(1.201)
15.3
(0.602)
1064,4
(41,906)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 4.5 5.2 7.3 7.8 8.6 9.5 14.4 12.8 9.6 5.1 5.0 4.3 94.1
% խոնավություն 54.4 53.6 54.1 53.2 58.7 65.5 73.8 72.9 71.3 64.5 60.3 56.8 61.6
Միջին ամսական արևային ժամ 193.5 185.2 202.9 220.4 229.7 183.8 151.3 165.3 161.1 203.2 180.0 189.7 2266
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Վարչական բաժանում խմբագրել

Դեգուն կազմված է 7 շրջաններից («կու» կամ «գու») և մեկ գավառից («կուն» կամ «գուն»)։

Անուն Հանգըլ Հանչա
Պուկ կու 북구 北區
Տալսո գու 달서구 達西區
Տոն գու 동구 東區
Չուն գու 중구 中區
Նամ գու 남구 南區
Սո գու 서구 西區
Սուսոն գու 수성구 壽城區
Տալսոն գու 달성군 達城郡

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի արդյունաբերության խոշոր ճյուղերն են տեքստիլ արդյունաբերությունը, մետալուրգիան և մեքենաշինությունը[3]։

Տրանսպորտ խմբագրել

Խոշոր տրանսպորտային հանգույցներից է, կորեական գերարագ երկաթուղու կանգառներից մեկն է, ունի միջազգային օդանավակայան։

Քաղաքն ունի մետրոպոլիտենի երեք գիծ, որտեղ 2003 թվականին տեղի է ունեցել աղետալի վթար, որի ժամանակ եղավ 198 զոհ։

Մշակույթ խմբագրել

2002 թվականին քաղաքային մարզադաշտում տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի 2002 թվականի առաջնության մի քանի խաղեր։

Քաղաքում ավանդաբար ուժեղ դիրք ունի բուդդայականությունը։ Դեգուում կան շատ բուդդայական տաճարներ։ Այստեղ տարածված է նաև կոնֆուցիականությունը և քրիստոնեությունը։

Քաղաքի ճարտարապետությունը պրագամատիկ է և չունի ոճային բազմազանություն։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Դեգու քաղաքի հարավարևմտյան հատվածը

Դեգուի ամենաճանաչված զբոսայգիներն են՝ բուդդայական տաճարներով Ապսանը, կորեական պատերազմի թանգարանը, մեխանիկական վերելակները, Պհալգոսանը իր բազմաթիվ վանքերով, Տալսոնը, որը գտնվում է ամրոցի ներսում և կառուցվել են 1500 տարի առաջ, Տուրյուն, որտեղ կա զվարճանքների այգի։

Դեգուում են գտնվում Կյոնջու քաղաքի ավերակները, որը Սիլլայի մայրաքաղաքն էր։

Դեգուի և Չհոնդոյի միջև գտնվում է Պհալջորյոնը, որը Չոսոն դինաստիայի ժամանակ Սեուլից Բուսան հիմնական ճանապարհն էր։

Կրթական համակարգը ներառում է 5 համալսարաններ՝ Կյոնբուկ պետական համալսարանը, Էնհամ ու Կիմյուն համալսարանները։

Դեգուում տեղակայված են երեք ամերիկյան ռազմաբազաներ։

Քաղաքում է գտնվում «Դեգու» ֆուտբոլային ակումբը։

Նշանակալի անձինք խմբագրել

Առաջնորդներ խմբագրել

  • Ռոհ Թաե Վու՝ բանակի գեներալ և Հարավային Կորեայի 13-րդ նախագահ
  • Փակ Կըն Հյե՝ Հարավային Կորեայի գործող նախագահ, նախագահ Պարկ Չուն Գիի աղջիկը

Արդյունաբերողներ խմբագրել

Կիմ Վու Ջունգ՝ կորեացի գործարար, Daewoo ընկերության հիմնադիր և նախկին նախագահ

Հոգևորականներ խմբագրել

  • Կիմ Սու Հվան՝ կաթոլիկ եկեղեցու առաջին կորեացի կարդինալ։ Նրա հայրը փախել է Չխունչխոնդո մարզի իր հայրենի քաղաքից՝ պահելու իր կրոնը։

Գրողներ, կոմպոզիտորներ խմբագրել

  • Ջաեգվոն Կիմ՝ փիլիսոփա

Դերասաններ և դերասանուհիներ խմբագրել

  • Շին Սյոնգ Իլ՝ 1960-1970 թվականների կորեացի դերասան
  • Սոն Յե Ջին՝ դերասանուհի
  • Մուն Չա Վոն՝ դերասանուհի
  • Սոն Հե Քյո՝ դերասանուհի
  • Մին Հյո Ռին՝ դերասանուհի
  • Յու Ահ Ին՝ դերասան

Սպորտ խմբագրել

  • Լի Ման Սու՝ բեյսբոլիստ
  • Յանգ Ջուն Հյուկ՝ բեյսբոլիստ
  • Լի Սունգ Յոփ՝ բեյսբոլիստ
  • Պարկ Չու Յունգ՝ ֆուտբոլիստ
  • Ջին Սու Յու՝ կարճ մրցատարածքի չմշկորդ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր
  • Բաե Սանգ Մուն՝ գոլֆիստ, 2011 թվականի ճապոնիայի Golf տուր մրցաշրջանում առաջատար հաղթողը
  • Չոի Դու Հո՝ մարտարվեստի մարզիկ

Գեղեցկուհիներ խմբագրել

  • Չանգ Յուն Ջոնգ՝ 1988 թվականին «Միսս տիեզերք» մրցույթի մրցանակակիր, 1987 թվականին «Միսս Կորեա» մրցույթի հաղթող
  • Սոն Թաե Յոնգ՝ 2000 թվականին «Միսս աշխարհ» մրցույթի մրցանակակիր, 2000 թվականին «Միսս Կորեա» մրցույթի 2-րդ մրցանակակիր, դերասանուհի
  • Սեո Էուն Մի՝ 2009 թվականի «Միսս աշխարհ» մրցույթի մրցանակակիր, 2009 թվականի «Միսս Կորեա» մրցույթի մրցանակակիր
  • Յու Յե Բին՝ 2013 թվականի «Միսս Կորեա» մրցույթի հաթող, 2014 թվականին մասնակցել է «Միսս տիեզերք» մրցույթին

Կուռքեր խմբագրել

  • Բե Ջուհյուն (բեմական անունը՝ Irene)` քեյ փոփ աղջիկների խմբի լիդեր, Red Velvet (խումբ)
  • Չոի Սեունգչոլ (բեմական անունը՝ S.Coups)` քեյ փոփ տղաների խմբի լիդեր և անդամ, Seventeen (խումբ)
  • Կիմ Կիբում (բեմական անունը՝ Key)` քեյ փոփ տղաների խմբի անդամ, SHINee
  • Կիմ ՄինՋուն (բեմական անունը՝ Jun. K)` քեյ փոփ տղաների խմբի մեմբեր, 2PM (խումբ)
  • Կիմ Թեհյոն (բեմական անունը՝ V)`քեյ փոփ տղաների խմբի անադամ, Bangtan Boys (BTS)
  • Մին Յունգի (բեմական անունը՝ Շուգա)՝ քեյ փոփ տղաների խմբի անդամ, Bangtan Boys (BTS)
  • Կիմ Յու Ջին՝ (բեմական անունը՝ Ուի)՝ քեյ փոփ աղջիկների խմբի անդամ, After School
  • Լի Հի Ջին (բեմական անունը՝ Ռեդ)՝ մոդել և Pungdeng-.E քեյ փոփ խմբի անդամ
  • Լի Ջուհյոն՝ քեյ փոփ տղաների խմբի անդամ, Monsta X
  • Փակ Ջի Յունգ (բեմական անունը՝ Քահի)՝ նախկին առաջնորդ և անդամ After School խմբում
  • Փակ Սոջին՝ քեյ փոփ աղջիկների խմբի լիդեր և անդամ, Girl’s Day

Այլ խմբագրել

Սունգ Ջայգի՝ իրավապաշտպան

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ударение согласно: Левашов Е.А. Географические имена. Трудные случаи употребления. — М.: АСТ, 2003. — С. 495. — 575 с.
  2. https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
  3. «Daegu - The City of Textile Industry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեգու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 632