Հիրոսիմա, քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում։ Հիրոսիման պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է։ 1 181 057 բնակչությամբ (2012)։ 2010 թվականին տեղական արտադրանքի ծավալը հասցվել է 61.3 միլիարդ ամերիկյան դոլարի[2][3]։ Կա մեքենաշինական (այդ թվում՝ նավաշինություն, նավանորոգում), հաստոցագործիքային, տեքստիլ, ռետինատեխնիկայի, փայտամշակման, թղթի, սննդի արդյունաբերություն։ 1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ-ի կողմից գցվել է Հիրոսիմայի վրա, զոհվել է 140 հազար մարդ, և ավերվել քաղաքի զգալի մասը։ 1959 թվականից քաղաքում տեղի են ունենում խաղաղության ամենամյա փառատոներ։ Ժամանակակից արվեստի կարևորագույն կոթողներից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան-թանգարանը։
Բնակավայր |
---|
|
ճապ.՝ 広島市 |
Դրոշ
|
Զինանշան
|
|
|
|
 |
|
Երկիր | Ճապոնիա |
---|
Ներքին բաժանում | Naka-ku?, Higashi-ku?, Minami-ku?, Նիսի (Հիրոսիմա), Asaminami-ku?, Asakita-ku?, Aki-ku? և Saeki-ku? |
---|
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. |
---|
Մակերես | 905,01±0,01 կմ² |
---|
Բնակչություն | ▼1 198 021 մարդ (փետրվարի 1, 2021)[1] |
---|
Ժամային գոտի | UTC+9 |
---|
Հեռախոսային կոդ | 82 |
---|
Փոստային ինդեքսներ | 730-8586 |
---|
Պաշտոնական կայք | city.hiroshima.lg.jp(ճապոներեն) |
---|
|
|