Դավիթ Հակոբյան (դերասան)

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Վարազդատի Հակոբյան (սեպտեմբերի 13, 1957(1957-09-13), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄՀայ բեմադրիչ, դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)։

Դավիթ Հակոբյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1957(1957-09-13) (66 տարեկան)
ԾննդավայրՍևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Հակոբյանը ծնվել է 1957 թվականին Սևան քաղաքում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան։ 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1975-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ 1980-1989 թվականներին Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի, 1990 թվականից՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1992 թվականից՝ Երևանի Համազգային թատրոնի դերասան և ռեժիսոր (2000-2003 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1992-1994 թվականներին եղել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիայի հիմնադիր-ղեկավարը։ 2002 թվականին հրավիրվել է Թեհրանի միջազգային փառատոն՝ որպես պատվո հյուր։ 2003 թվականից՝ Բեյրութի «Գասպար Իփեկյան» և «Արեգ» թատերախմբերի գեղարվեստական ղեկավար։ 2006 թվականին եղել է Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրեն[1]։ 2006-2014 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը:

1988 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի պրոֆեսոր է[2][3]։ Ներկայումս հանդիսանում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան։ Դավիթ Հակոբյանը թատրոնում կերտել է 80-ից ավել դերեր` տարբեր ներկայացումներում։ Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, հեռուստատեսային ֆիլմերում («Մեր գյուղը», «Վայրենին» (2019), «Երկուսով» (2019), «Թղթե երազանք» (2019) «Էլենի օրագիրը» (2017) «Գարեգին Նժդեհ» (2013), «Կյանք ու կռիվ» (2016), «Սողոմոնի երգերը» (2019), և այլն)։ 2019 թվականին նրա մասնակցությամբ նկարահանված «Երբ որ քամին հանդարտվի» ("Si Le Vent Tombe") ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնում։

Ներկայացումներ խմբագրել

Ֆիլմեր և հեռուստասերիալներ խմբագրել

Ֆիլմեր Թվական Հ/Ս Թվական
«Գարեգին Նժդեհ» 2013 «Մեր գյուղը» 2013
«Թաքնված սեր» 2016
«Օտարը» 2017
«Կյանք ու կռիվ» 2017 «Էլենի օրագիրը» 2017-2018
«Մեր երազանքի ճանապարհը» 2017 «Թղթե երազանք» 2019
«Սողոմոնի երգերը» 2019 «Երկուսով» 2019 - 2021
«Երբ հանդարտվի քամին» / "Si Le Vent Tombe" 2019 «Արմատներ» 2019 - 2020
«Սև հանքեր» 2018 «Սիրո թևեր» 2020-2021
«Բռնիր ձեռքս» 2021-2022
«Մոխրոտի երազները» 2023-2024

Բեմադրություններ խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Իրանի «Իրանզամին» միջազգային փառատոնի «Գրան Պրի» մրցանակ, 2000
  • Դոնի Ռոստովի փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ, 2002
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ որպես «Լավագույն դերասան» (2 անգամ)
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ որպես «Լավագույն դերասան», 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Davit Hakobyan, Salvation Island, Shkhonts Mihran». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «AV Production - Դավիթ Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել