Սամվել Կոսյան
Սամվել Նորայրի Կոսյան (հունվարի 24, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ (1976 թ.)։
Սամվել Կոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1947 (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և դրամատուրգ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գրական թերթ |
Պարգևներ | |
Սամվել Կոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004 թ. աշխատում է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։
Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, այնպես էլ՝ գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն[1][2][3]։
Երկեր
խմբագրել- Ցավի հետքը, Եր., 2004 թ.
- Եվ պատերազմի շուրթերը թաց, Եր., 1995 թ.
- Օրվա աստիճանները, Եր., 1989 թ.
- Լուսաբացի թռչուն, Եր., 1984 թ.
- Դեպի տունը երգի, Եր., 1981 թ.
- Գույներ, Եր., 1976 թ.
- Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն), Եր., 2000 թ.
- Գուցե փրկվենք (պարսկերեն), Իրան, 2003 թ.
- Գալիս եմ դեպի քեզ (պիեսներ), Եր., 2003 թ.
- Կիսաբաց հուշեր, Եր., 2008 թ.
- Հույսը շարունակելի (պիեսներ) 2013 թ.
- 0.75 գրամ դատարկություն 2014 թ.
Մանկական
խմբագրել- Հայրիկ ասա, Եր., 2003 թ.
- Զվարճալի այբբենարան, Եր., 1997 թ.
- Զվարճալի թվաբանություն, Եր., 1996 թ.
- Ուրախ թվաբանություն, Եր., 1990 թ.
- Ծիրանը կուտ է կերել, Եր., 1986 թ.
- Այ քեզ աշխարհ, Եր., 1980 թ.
- Ջուրն ու կապույտ ձին, 2010 թ.
- Ամենատխուր և ամենաուրախ գառսունոտնուկը 2015 թ.
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ագապի Մկրտչյան, Երազներ Արևմուտքի և Արևելքի միջև, Եր., 2004 թ.
- Ալեքսանդր Ռուդենկո, Իմ կինը կախարդուհի է, Եր., 1998 թ.
- Կրասոմիրա Ստոյանովա, Վանգա կամ գուշակի անկեղծությունը, Եր., 1991 թ.
- Վիտաուտաս Բարաուսկաս, Օրորոցային, Եր., 1983 թ.
Պարգևներ
խմբագրել- Արժանացել է Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի 1990 թ։
- «Գուցե փրկվենք» պիեսն Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է Գրան Պրիի 2004 թ։
- Լևոն Շանթի անվան ՀԳՄ ամենամյա մրցանակ 2009 թ։
- ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ պատմվածաշարի անվանակարգում 2010 թ։
- ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ արձակի անվանակարգում 2014 թ։
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014 թ։
- ՀՀ թատերական գործիչների միության «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակ 2016 թ։
- ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ «Բառերը հենարան չեն այլևս» գրքի համար, 2017 թ.[4]:
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Կոսյան» հոդվածին։ |