Արտավազդ (մրցանակ)

մրցանակ

«Արտավազդ», Հայաստանի ամենամյա ազգային թատերական մրցանակ, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա։ Մրցանակաբաշխությունն ավանդաբար տեղի է ունենում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

Արտավազդ (մրցանակ)
Տեսակմրցանակ
Երկիր Հայաստան
Հիմնադրվել է2002
ՊարգևադրողՀայաստանի թատերական գործիչների միություն
Առաջին շնորհում2002
Անվանված էԱրտավազդ Բ

Պատմություն

խմբագրել

Մրցանակը ստեղծվել է 2002 թվականին։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի թատերական գործիչների միությունն է[1]։ Մրցանակն իր անունը ստացել է հայոց թագավոր Արտավազդ II-ի պատվին, որը համարվում է Հայկական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը[2]։ Մրցանակն ունի տասներեք անվանակարգ և հանձնվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա[3]։ 2010 թվականին առաջին անգամ հնչել է «Արտավազդ» թատերական մրցանակի հիմնը, որը գրվել է Վահե Հայրապետյանի և Հովիկ Թեքգյոզյանի կողմից[4]։ 2011 թվականին, մրցանակի շնորհումը նվիրված էր Խորեն Աբրահամյանի 80-ամյակին, ինչի կապակցությամբ այդ տարի շնորհվեց համանուն մրցանակ[5][6]։ 2012 թվականին մրցանակի շնորհումը նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյակին և տեղի ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո[7]։ Մեկ տարի անց՝ 2013 թվականին, մրցանակաբաշխությունը նվիրված էր հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին[8]։ Նույն թվականին «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում յուրօրինակ ռեկորդ գրանցվեց. առաջին անգամ երկրորդ տարին անընդմեջ մրցանակին արժանացավ նույն մարդը՝ Սամսոն Մովսիսյանը[8]։

Անվանակարգեր

խմբագրել
  • «Լավագույն դերասան»
  • «Լավագույն դերասանուհի»
  • «Լավագույն երիտասարդ դերասանուհի»
  • «Լավագույն երիտասարդ դերասան»
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասան»
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
  • «Լավագույն ռեժիսոր»
  • «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
  • «Լավագույն ներկայացում»
  • «Լավագույն մանկական ներկայացում»
  • «Լավագույն երիտասարդական բեմադրություն»
  • «Լավագույն պիես»
  • «Լավագույն երաժշտություն»
  • «Լավագույն սցենոգրաֆիա»
  • Թատրոնին արժանապատիվ ծառայության համար» (2011)
Ոչ մշատական պարգևներ
խմբագրել
  • Խորեն Աբրահամյանի անվան մրցանակ (2011)[5]
  • Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակ
  • Տիգրան Շամիրխանյանի անվան մրցանակ
  • Էդգար Էլբակյանի անվան մրցանակ
  • Ալեքսանդր Գրիգորյանի անվան մրցանակ
  • Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ (2011[5], 2012[9])
  • Պատվի և արժանապատվության համար (2012)[9]
  • Տիգրան Լևոնյանի անվան մրցանակ (2012)[9]
  • Վահրամ Փափազյանի անվան մրցանակ (2013)[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «13 номинаций для премии "Артавазд"». Голос Армении. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Вручение театральной премии «Артавазд» пройдет во вторник в Ереване». NSNG. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Национальная театральная премия Армении «Артавазд» 2012 года объявила своих лауреатов». NSNG. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Сона Мелоян (2010 թ․ մարտի 30). «"Спартак" — Чемпион!». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 Влад Мурадян (2011). «Вручены театральные премии «Артавазд»». Собеседник Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Анна Аванесова (2011). «Премия "Артавазд" – театральным деятелям Армении». Ереван.Ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Национальная театральная премия Армении «Артавазд» 2012 года объявила своих лауреатов». NSNG. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 Сона Мелоян (2013 թ․ մարտի 30). «Награды царя Артавазда - в честь короля сцены Папазяна». No 32 (20385). Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 Сона Мелоян (2012 թ․ մարտի 29). «ЖЕМЧУЖИНЫ В КОРОНЕ "АРТАВАЗДА"». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.