Հենրիկ Մալյանի անվան թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հենրիկ Մալյանի անվան թատրոն, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, հիմնադրվել է 1980 թվականին, Երևանում։
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Հայաստան, Երևան, Վարդանանց փողոցի 18 |
Հիմնադրման ամսաթիվ | 1980 |
Նախկին անվանումներ | Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն |
Պատմություն խմբագրել
Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Մալյանն էր։ 1988 թվականից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում։ Թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների.
Թատրոնը ներկայումս ղեկավարում է Մալյանի դուստրը՝ Նարինե Մալյանը։
Դերասաններ խմբագրել
- Մովսես Ստեփանյան
- Լիզա Ազիզյան
- Վարդուհի Ռուշանյան
- Արա Սարգսյան
- Գեորգի Հովակիմյան
- Լևոն Մելոյան
- Լևոն Ղազարյան
- Սամվել Թոփալյան
- Քրիստինա Հովակիմյան
- Աստղիկ Աբաջյան
- Կարինե Ոսկանյան
Մրցանակներ խմբագրել
Թատրոնը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել է 8 ոսկե մեդալի և 5 «Արտավազդ» մրցանակի։
Հասցե խմբագրել
Հենրիկ Մալյանի անվան թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վարդանանց փողոցի 18 շենքում։
Արտաքին հղումներ խմբագրել
- Հենրիկ Մալյանի անվան թատրոն Archived 2016-06-10 at the Wayback Machine.