Դասական ճարտարապետություն

Դասական ճարտարապետություն՝ ճարտարապետություն, որը քիչ թե շատ, առաջացել է անտիկ աշխարհի հունական և հռոմեական ճարտարապետության ակունքներից, ավելի կոնկրետ` հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի աշխատանքներից[1][2]։ Հավանաբար դասական ճարտարապետության տարբեր ոճեր գոյություն են ունեցել դեռևս կարոլինգյան վերածննդի ժամանակներից[1], և հատկապես իտալական վերածննդից սկսած։ Թեև ճարտարապետության դասական ոճերը կարող են շատ տարբեր լինել, միևնույնն է, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ օգտվում են դեկորատիվ և կառուցողական տարրերի ընդհանուր «բառարանից»[1][2][3]։ Արևմուտքի մեծ մասում տարբեր դասական ճարտարապետական ոճեր գերակշռել են ճարտարապետության պատմության մեջ` վերածննդից սկսած մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, թեև այն մինչ օրս շարունակում է ոգեշնչել շատ ճարտարապետների։

Սեբաստիանո Սերիլոյի 5 օրդերները

«Դասական ճարտարապետություն» տերմինը վերաբերվում է նաև ցանկացած ոճի ճարտարապետության, որը վերածվել է նուրբ ճոխության, ինչպիսիք են օրինակ` դասական չինական ճարտարապետությունը կամ Մայաների դասական ճարտարապետությունը: Այն նաև կարող է վերաբերվել ցանկացած ճարտարապետության, որն իր մեջ ներառում է դասական գեղագիտական փիլիսոփայություն։ Այս տերմինը կարող է տարբեր կերպ օգտագործվել «ավանդական»-ից մինչև «ժողովրդական ճարտարապետություն», չնայած, որ այն կարող է դրա հետ կիսել հիմքում ընկած աքսիոմները։

Ժամանակակից շենքերի համար, որոնք հետևում են բնօրինակ դասական սկզբունքներին, երբեմն օգտագործվում է նոր դասական ճարտարապետություն տերմինը։

Պատմություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Դասական ճարտարապետությունը ծագում է Հին Հունաստանի և Հին Հռոմի ճարտարապետությունից։ Հռոմեական կայսրության արևմտյան մասի փլուզմամբ, Հռոմեական կայսրության ճարտարապետական ավանդույթները դադարեցին կիրառվել արևմտյան Եվրոպայի մեծ մասում։ Բյուզանդական կայսրությունում շինարարության հնագույն ձևերը շարունակում էին գոյություն ունենալ, բայց շուտով փոխվեցին յուրահատուկ բյուզանդական ոճի[4]։ 8-րդ և 9-րդ դարերի վերջին, անտիկ աշխարհի ճարտարապետական կորսված ոճն արևմտյան ճարտարապետությանը վերադարձնելու առաջին գիտակցված փորձերը կարելի է նկատել Կարոլինգյան Վերածննդի ընթացքում։ Այսպիսով ներկայիս Գերմանիայում Լորշի վանքի պահակատունը ( մ.թ.ա. մոտ 800 թվական) իրենից ներկայացնում է հաջորդաբար միմյանց ամրացված սյուների և կամարների համակարգ, որը կարող է համարվել Հռոմի Կոլիզեումի կրկնօրինակումը[5]։ Բյուզանդական ճարտարապետությունը, ինչպես նաև ռոմանական և նույնիսկ որոշ չափով գոթական ճարտարապետությունը (որի հետ հաճախ դասական ճարտարապետությունն է ներկայացվում), կարող են նաև ներառել դասական տարրեր ու դետալներ, բայց նույն չափով չարտացոլեն հին ժամանակների ճարտարապետական ավանդույթներից օգտվելու գիտակցված ջանքերը։ Օրինակ` դրանք չեն հետևում սյուների համաչափության համակարգված օրդերների գաղափարին։ Ուստի, ընդհանուր առմամբ, դրանք բառացիորեն չեն համարվում դասական ճարտարապետական ոճեր[3]:

Դասական ճարտարապետության սկզբնաղբյուրները
Կարիադիտը Էրքեթոն տաճարի վրա
Հունական տաճարների առջևի մասը
Լորշի վանքի պահակատունը

Զարգացում

խմբագրել
 
Վիչենցա նահանգի Սանտա Մարիա Նովայի դասական տաճարը

Իտալական Վերածննդի դարաշրջանում և գոթական ոճի վերանալու հետ զուգահեռ, ճարտարապետների կողմից ինչպիսինք են` Լեոն Բատիստա Ալբերտին, Սեբաստիանո Սերիլոն, Ջակոմո Բարոզի դա Վինյոլան, մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի նախ և առաջ, վերականգնվի Հին Հռոմի ճարտարապետական ոճը։ Սա արվել է՝ մասամբ ուսումնասիրելով Վիտրուվիոսի հին Հռոմեական ճարտարապետական գիտական աշխատանքը` «De architectura»-ն և որոշ չափով էլ նաև Իտալիայում հին հռոմեական շինությունների փաստացի մնացորդները ուսումնասիրելով[3]։ Այնուամենայնիվ, Վերածննդի դարաշրջանի դասական ճարտարապետությունն ի սկզբանե ներկայացնում է դասական գաղափարների խիստ հստակ մեկնաբանություն։ Ֆլորենցիայում «Ospedale degli Innocenti» կառույցում, որը Վերածննդի դարաշրջանի ամենահին կառույցներից մեկն է` կառուցված 1419-45 թվականներին, Ֆիլիպո Բրունելսկիի կողմից, սյուների մշակումը հին հռոմեկան ճարտարապետության[6] մեջ ուղղակի նախադեպը չունի։ Այս ժամանակահատվածում հնագույն ճարտարապետության ուսումնասիրությունը վերածվել է դասական ճարտարապետական տեսության։ Ավելի պարզ ասած, դասական ճարտարապետությունն իր ձևերի բազմազանությունից ի վեր, եղել է անտիկ ժամանականերում ամրագրված ճարտարապետական կանոնների մեկնաբանություն ու մշակում[7]։

Հետվերածննդի ժամանակաշրջանում Եվրոպայում ստեղծված ոճերի մեծ մասը կարելի է բնութագրել, որպես դասական ճարտարապետություն։ Այս տերմինը կիրառել է Ջոն Սոմերսոնը «Դասական ոճի ճարտարապետություն» աշխատության մեջ։ Դասական ճարտարապետության տարրերը ամբողջովին կիրառվել են ճարտարապետական միանգամայն տարբեր ենթատեքստերում, քան նրանցում, որոնց համար մշակվել են։ Օրինակ` Բարրոկո և Ռոկոկո ճարտարապետությունը ոճեր են, որոնք թեև ունեն դասական արմատներ, միևնույնն է շատ հաճախ ներկայացնում են իրենց ուրույն ճարտարապետական ոճը։ Այս ընթացքում ճարտարապետական տեսությունը դեռևս շարունակում էր վերաբերել դասական գաղափարներին, բայց ավելի թռուցիկ քան վերածննդի դարաշրջանում[1]։

Պալադական ճարտարապետությունը, որը կատարելագործվել էր վենետիկցի ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի ոճից (1508–1580 թվականներ) մեծ ազդեցություն է ունեցել իր մահից հետո, հատկապես Բրիտանիայում այն ընդունվել էր 18-րդ և 19-րդ դարի սկզբին վրացական ճարտարապետության շատ ավելի մեծ շենքերի համար։

Որպես Բարրոկո և Ռոկոկո ոճերի արձագանք, 1750 թվականի ճարտարապետության տեսաբանները, որը հայտնի էր որպես Նեոկլասիցիզմ, կրկին գիտակցաբար և ջանասիրաբար փորձում էին ընդօրինակել անտիկ աշխարհին, ոգեշնչվելով դասական հնագիտության մեջ վերջին նվաճումներով և հստակ կանոնների ու բանականության վրա հիմնված ճարտարապետության ցանկությամբ։ Կլոդ Պերոն, Մարկ Անտուան-Լոժեն և Կառլո Լոդոլին Նեոկլասիցիզմի առաջին տեսաբաններից էին մինչդեռ Էտիեն Լուի Բուլլեն, Կլոդ Նիկոլա Լեդուն, Ֆրիդրիխ Գիլին և Ջոն Սոուն ավելի ազդեցիկներից էին[1]։ Նեոկլասիկ ճարտարապետությունը հատկապես կարևոր տեղ էր զբաղեցնում ճարտարապետական ասպարեզում, մոտավորապես 1750–1850 թվականներին։ Սակայն, մրցակցող նեոգոթական ոճը ճանաչում ձեռք բերեց 1800-ականների սկզբին, իսկ 19-րդ դարի վերջը արդեն բնութագրվում էր ոճերի բազմազանությամբ, որոնցից մի քանիսը շատ քիչ կամ ընդհանրապես կապ չունեին կլասցիզմի հետ, ինչպես օրինակ` մոդեռնը կամ էլեկտիզմը։ Թեև դասական ճարտարապետությունը շարունակում էր կարևոր դեր խաղալ և տարբեր ժամանակներում, գոնե որոշ տեղերում, գերակշռում էր ճարտարապետական ասպարեզում, որի վառ օրինակն էր 1920-ակաների ընթացքում Սկանդինավյան կլասիցիզմը, միևնույնն է, դասական ճարտարապետությունն իր ավելի խիստ ձևով այլևս երբեք չվերադարձավ իր նախկին գերակայությանը։ 20-րդ դարի սկզբին Մոդեռնիզմի ի հայտ գալուն պես, դասական ճարտարապետությունը, անկասկած, գրեթե ամբողջովին դադարեց գոյություն ունենալ[8]։

Գործունեություն

խմբագրել
 
Մյունխենի Գլիպտոտեկ թանգարան

Ինչպես արդեն նշվեց, ճարտարապետության դասական ոճերը երկար ժամանակ գերակշռում էին արևմտյան ճարտարապետության մեջ` մոտավորապես Վերածննդի ժամանակաշրջանից սկսած մինչև մոդեռնիզմի ի հայտ գալը։ Կարելի է ասել, հին աշխարհը, գոնե տեսականորեն, արևմուտքում համարվում էր ժամանակակից պատմության մեծ մասի ճարտարապետական ջանքերի ներշնչման հիմնական աղբյուրը։ Այնուամենայնիվ, անտիկ ժառանգության լիբերալ, անձնական կամ տեսականորեն բազմազան մեկնաբանությունների պատճառով կլասիցիզմը ներառում է մի շարք ոճեր, շենքերից որոշները նույնիսկ, այսպես ասած, խաչաձև հիմք ունեն, ինչպես օրինակ Նեոպալադիան ճարտարապետությունը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել իտալացի Վերածննդի ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի գործերը, ով իր հերթին ոգեշնչվել է հին հռոմեական ճարտարապետությունից[9]։ Բացի այդ, նույնիսկ կարելի է պնդել, որ ճարտարապետության ոճերը, որոնք երբեմն դասական չեն համարվում` ինչպես օրինակ գոթականը, միևնույնն է, կարելի է ասել, որ պարունակում են դասական տարրեր։ Ուստի դժվար է նկարագրել դասական ճարտարապետության գործնեությունը[3]։

Քարացում

խմբագրել
 
Անգլիայի Կրոյդեն օդանավակայանը

Ճարտարապետության քերականության մեջ «քարացում» բառը հաճախ օգտագործվում է, երբ քննարկում ենք հոգևոր կառույցների զարգացումը, ինչպես օրինակ տաճարները, հիմնականում հղում կատարելով հունական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Անտիկ և վաղ դասական ժամանակաշրջաններում մ.թ.ա. մոտ 6-րդ և 5-րդ դարի սկզբին, առաջին տաճարների ճարտարապետական ձևերը ամրապնդվեցին և Դորիական օրդերը դարձավ հիմնական տարր։ Դասական ուսումնասիրություններում լայնորեն ընդունված ուսումնասիրությունն այն է, որ տաճարի սկզբնական կառուցները եղել են փայտից, իսկ ճարտարապետական ոճի տարրերը, կոդավորվել և փոփոխության չեն ենթարկվել այն ժամանակ, երբ մենք ականատեսն եղանք անտիկ դարաշրջանի առաջացմանն ու կայացմանը։ Դա այն ժամանակ էր, երբ տարբեր ժամանակաշրջաններում և Հունաստանի տարբեր վայրերում, առաջին տաճարներում մշակված հարթ քարի օգտագործումը փոխարինվեց փայտով, սակայն հին փայտե ոճերի տեսքն ու ձևերը պահպանվեցն, ճիշտ այնպես, ասես փայտե շինությունները վերածվել էին քարի։ Այսպիսով այս գործընթացը կոչվում է «քարացում» կամ երբեմն «քարացած ատաղձագործություն»[10] կամ երբեմն «քարացած ատաղձագործություն»[11]։

Նորակառույց շենքերի քարե հիմքում պարզունակ փայտե շենքերի պահպանումը մանրակրկիտ ուսումնասիրվեց և պարզվեց, որ այն հնարավոր է թելադրված լինի կրոնի այլ ոչ թե գեղագիտության կողմից, չնայած ճշգրիտ պատճառները այժմ անհայտ են։ Հին ժամանակներից Իտալիայում Էտրուսկների վրա մեծապես ազդել է հունական մշակույթի ու կրոնի հետ կապը, բայց նրանք, որոշ բացառություններով, պահպանեցին իրենց փայտե տաճարները, մինչև որ իրենց մշակույթը ամբողջությամբ ընդունվեց Հռոմեական կայսրությունում։ Կապիտոլիումի փայտե տաճարը ինքնին հրաշալի օինակ է։ Նրանց կողմից քարով աշխատելու գիտելիքների պակաս չէր, որ խանգարում էր փայտանյութից անցում կատարել մշակված քարի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
  2. 2,0 2,1 Watkin, David (2005). A History of Western Architecture (4 ed.). Watson-Guptill Publications. էջեր 6–8. ISBN 0-8230-2277-3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջեր 7–8. ISBN 0-500-20177-3.
  4. Adam, Robert (1992). Classical Architecture. Viking. էջ 16.
  5. Pevsner, Nikolaus (1964). An Outline of European Architecture (7 ed.). Penguin Books Ltd. էջեր 45–47.
  6. Pevsner, Nikolaus (1964). An Outline of European Architecture (7 ed.). Penguin Books Ltd. էջեր 177–178.
  7. Evers, Bernd; Thoenes, Christof (2011). Architectural Theory from the Renaissance to the Present. Vol. 1. Taschen. էջեր 6–19. ISBN 978-3-8365-3198-6.
  8. Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջ 114. ISBN 0-500-20177-3.
  9. Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 234. ISBN 0-14-051013-3.
  10. Gagarin, Michael. The Oxford encyclopedia of ancient Greece and Rome. Vol. 1. Oxford [u.a.: Oxford Univ. Press, 2010. 210. 0195170725
  11. Watkin, David. A history of Western architecture. 4th ed. London: Laurence King, 2005. 25. 1856694593