Ջոն Սոուն (անգլ.՝ John Soane, սեպտեմբերի 10, 1753(1753-09-10)[1][2][3][…], Ռեդինգ - հունվարի 20, 1837(1837-01-20)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի պալադիական ճարտարապետ, դասականության ներկայացուցիչ։ Նրա աշխատանքները առանձնանում են հստակ գծերով, պարզ ձևերով, մանրուքներով, զգույշ համամասնություններով և լույսի աղբյուրների հմուտ օգտագործմամբ։ Սոանեի ամենահայտնի գործը Անգլիայի Սիթի քաղաքի բանկի շենքն է։

Ջոն Սոուն
անգլ.՝ John Soane
Ի ծնեբրիտանական անգլերեն՝ John Soane
Ծնվել էսեպտեմբերի 10, 1753(1753-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրՌեդինգ
Մահացել էհունվարի 20, 1837(1837-01-20)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Ոճ(եր)կլասիցիզմ
Ուշագրավ աշխատանքներԴալիջի պատկերասրահ և Անգլիայի բանկ
Պարգևներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
 John Soane Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջոնը Սոունը ծնվել է 1753 թվականի սեպտեմբերի 10-ին Օքսֆորդշիր քաղաքում գտնվող Գորինգ-օ-Թեմզ փոքրիկ գյուղում՝ աղյուսագործի ընտանիքում։ Կրթություն ստացել է հարևան Ռեդինգ քաղաքում։ Նա հմտացել է ճարտարապետության մեջ՝ ուսանելով անգլիացի ճարտարապետների մոտ՝ նախ Ջորջ Դենս կրտսերի, ապա՝ Հենրի Հոլանդի (միաժամանակ ուսանելով Արվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ ընդունվել է 1771 թվականին)[5]։

 
Անգլիայի բանկ,տեսարանը հյուսիս արևմուտիքց

Ուսման ընթացքում նա ստացել է գերազանցության մի քանի նշաններ։ 1772 թվականին «Ուայթհոլի Բանկետների» տուն պրոֆիլում աշխատելու համար ստացել է արծաթե մեդալ, 1776 թվականին «Հաղթակամարի» համար՝ ոսկե մեդալ, իսկ 1777 թվականին ստացել է կրթաթոշակ Իտալիա ուղևորվելու համար, որտեղ նա անցկացրել է երեք տարի՝ ուսումնասիրելով հին ճարտարապետական հուշարձաններ և մշակելով հասարակական շենքերի նախագծեր։ Այնտեղ աշխատանք չգտնելով՝ Սոուն ստիպված էր 1780 թվականին վերադառնալ հայրենիք և հաստատվել Արևելյան Անգլիայում։ 1784 թվականին նա ամուսնացել է։ Ունեցել է երկու որդի[6]։

1788 թվականին Սոունը որպես ճարտարապետ և հողաշինարար զբաղեցրել է մահացած Ռոբերտ Թեյլորի տեղը Անգլիայի բանկի նախագծման գործում։ Նրա առջև դրված խնդիրը բավականին բարդ էր։ Պահանջվում էր ընդլայնել և գրեթե ամբողջությամբ վերակառուցել բանկի շենքը։ Այնուամենայնիվ, ճարտարապետը գտել է մի հետաքրքիր լուծում՝ ընտրելով Տիվոլիում գտնվող Սիբիլի տաճարի կորնթական սյուների ձևն ու համամասնությունները (չնայած շենքն ինքնին ոչ մի կերպ չի հիշեցնում հռոմեական շինություն)[7]։

Բանկի նախագծի վրա աշխատանքները և հատկապես դրա շնորհիվ ի հայտ եկած նոր ծանոթությունները Ջոն Սոունին դարձրել են լոնդոնյան հայտնի ճարտարապետ։ 1795 թվականին նա դարձել է արվեստի դոցենտ, թագավորական ակադեմիկոս, իսկ 1802 թվականին՝ արվեստի լիարժեք թագավորական ակադեմիկոս։ 1806 թվականին Սոունը դարձել է Արվեստի թագավորական ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր՝ մնալով այդ պաշտոնում կյանքի ողջ ընթացքում։ 1814 թվականին նա ընդունվել է Մետրոպոլիտենի աշխատանքների խորհրդ՝ աշխատելով այնտեղ մինչև կյանքի վերջը՝ 1832 թվականը։ 1831 թվականին Ջոն Սոունը ստացել է ասպետի կոչում[8]։

Բացի իր ճարտարապետական գործունեությունից, նա զբաղվել է հավաքորդությամբ՝ իր տանը հավաքելով հնաոճ իրերի, գրքերի, արվեստի գործերի հարուստ հավաքածու[9]։

Ջոն Սոունը մահացել է Լոնդոնում 1837 թվականին։ Լինքոլն Ին Ֆիլդսիի տունը, որտեղ նա ապրում էր, այժմ վերածվել է թանգարանի։

Գործունեություն

խմբագրել
 
Սոունի թանգարանը

Վերակառուցելով Անգլիայի բանկի շենքը՝ Ջոն Սոունը դարձել է լոնդոնյան հայտնի ճարտարապետ, որը զբաղվում է եկամտաբեր ճարտարապետական պրակտիկայով ոչ միայն քաղաքում, այլ նաև արվարձաններում․ գյուղական ազնվականների համար տներ էր վերակառուցում և նախագծում։ 1789 թվականին նա նախագծել է Ուիլյամ Բլեքոլի գարեջրատունն ու նստավայրը։ 1791 թվականին Սոուն նշանակվել է Սուրբ Ջեյմսի պալատում և Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխատանքների կապալառու, 1795 թվականին՝ անտառային տնտեսության վարչության ճարտարապետ, 1807 թվականին՝ Չելսիի Թագավորական հիվանդանոցում որպես կապալառու, իսկ 1813 թվականին՝ մասոնների համայնքում աշխատանքի ղեկավար[10][11]։

1808 թվականին Ջոն Սոուն մասնակցել է Օքսֆորդի և Քեմբրիջի վերականգնման աշխատանքներին, իսկ 1812 թվականին կառուցել է Դուլվիչի արվեստի պատկերասրահը։

Նրա ամենանշանավոր աշխատանքներից են Դաունինգ փողոցի վրա գտնվող «Դաունինգ սթրիթ, 10-ն» (վարչապետի նստավայր) ու 11 ճաշարանները (որոնք գտնվում են գանձապետարանի երկրորդ լորդի նստավայրում)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. Great Buildings. «Sir John Soane» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 15 июля 2008-ին.
  6. Sidney Lee's Dictionary of National Biography (1898). «Sir John Soane (1753-1837)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 15 июля 2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Энциклопедия Кругосвет. «Статья «Архитектура»: Обращение к искусству предшествующих эпох»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 15 июля 2008-ին.
  8. «Palace of Westminster, House of Lords. Designs, 1794–1795: Drawn by H H Seward». Sir John Soane's Museum Collection Online. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  9. Arnold, Dana. «Burton, Decimus». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/4125. (Subscription or UK public library membership required.)
  10. Davies, Richard A. (2005). Inventing Sam Slick: A Biography of Thomas Chandler Haliburton. University of Toronto Press. էջ 72. ISBN 978-0-8020-5001-4.
  11. «Athenaeum Club, London. Homepage».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սոուն» հոդվածին։