Ճարտարապետական ոճ

շինարարության բնորոշ ձև, ոճական ընդհանրություններ ունեցող ճարտարապետություն

Ճարտարապետական ոճ, բնութագրվել է այն առանձնահատկություններով, որը դարձրել է շենքը կամ կառույցը ակնառու կամ պատմականորեն ընդունելի[1]։ Ընդհանուր առմամբ այն դիտողական արվեստի ենթատեսակ է, և ճարտարապետության մեջ ոճերի մեծ մասը սերտ կապված են ավելի լայն ժամանակակից նկարչական ոճին։ Ոճը կարող է ներառել այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ ձևը, կառուցման միջոցը, շինարարական նյութերը և տարածքային յուրահատկությունները։ Ճարտարապետության մեծ մասը կարելի է դասակարգել ոճերի ժամանակագրության մեջ, որը փոխվել է ժամանակի ընթացքում՝ արտացոլելով փոփոխվող նորաձևությունը, հավատքներն ու կրոնները կամ նոր գաղափարների, տեխնոլոգիայի ի հայտ գալը կամ նյութեր, որոնք նոր ոճերի հնարավորություն են ստեղծում։

Թոմաս Քոուլի «Ճարտարապետի երազանքը» (1840) ցույց է տալիս կառույցների տեսիլքը արևմտյան ավանդության պատմական ոճերում Հին Եգիպտոսից մինչև Դասական վերածնունդ:

Ոճերն, այնուամենայնիվ, առաջանում են հասարակության պատմությունից։ Դրանք փաստագրվում են ճարտարապետության պատմության թեմայում։ Ցանկացած ժամանակաշրջանում մի քանի ոճեր կարող են նորաձև լինել և, երբ ոճը փոխվում է, սովորաբար տեղի է ունենում աստիճանաբար, քանի որ ճարտարապետները սովորում և ընդունում են նոր մտքեր։ Նոր ոճը երբեմն միայն ընդդիմություն է գոյություն ունեցող ոճին, ինչպես օրինակ՝ ետմոդեռնիզմը (իմաստը՝ «մոդեռնիզմից հետո»), որը 21-րդ դարում գտել է իր սեփական լեզուն և բաժանվել է բազմաթիվ ոճերի, որոնք ձեռքն են բերել այլ անուններ։

Ճարտարապետական ոճերը հաճախ տարածվում են այլ վայրերում, այնպես որ ոճն իր սկզբնական աղբյուրից շարունակում է զարգանալ նոր ձևերով, մինչդեռ մյուս երկրները հետևում են իրենց սեփական փոփոխությանը։ Օրինակ՝ Վերածննդի(անգլ.՝ Renaissance) գաղափարները ճանաչում են ստացել Իտալիայում շուրջ 1425 թվականին և տարածվել ամբողջ Եվրոպայով մեկ հետագա 200 տարիներին ֆրանսիական, գերմանական, անգլիական և իսպանական վերածնունդների հետ, ներկայացնելով ճանաչելիորեն նույն ոճը, բայց եզակի առանձնահատկություններով։ Ճարտարապետական ոճը կարող է նաև տարածվել գաղութատիրության միջոցով կամ օտար գաղութների կողմից՝ սովորելով իրենց հայրենիքից, կամ նորաբնակների կողմից՝ տեղափոխվելով նոր երկիր։ Մեկ օրինակ է իսպանական միսիոներությունը Կալիֆոռնիայում, որոնք բերվեցին իսպանացի քահանաների կողմից 18-րդ դարերի վերջերին և ստեղծեցին եզակի ոճ։

Ճարտարապետական ոճի նորաձևությունից դուրս գալուց հետո թարմացումներ և վերամեկնաբանություններ կարող են տեղի ունենալ։ Օրինակ՝ կլասիցիզմը վերածնվել է բազմիցս և նոր կյանք է գտել նեոկլասիցիզմ անվամբ։ Ամեն անգամ վերածնվելիս, տարբեր է լինում։ Իսպանական միսիոներության ոճը վերակենդանացել էր 100 տարի անց որպես Միսիոներության Վերածնունդ և, շուտով, աստիճանաբար զարգացավ՝ դառնալով Իսպանական գաղութային Վերածնունդ։

Վերնակյուլար ճարտարապետությունը (անգլ.՝ Vernacular architecture) առանձին է նշվում։ Քանի որ վերնակյուլար ճարտարապետությունը ավելի լավ է ընկալվում, քան մշակույթի մտահղացումը, ծանուցագիրը ընդհանուր առմամբ (ինչպես նաև, ավելի շուտ, տեսություն և գործընթաց, քան փորձառությունից դուրս իրականություն), այն գործնականում կարող է ներառել յուրաքանչյուր ճարտարապետական ոճ կամ ոչինչ ընդհանրապես։ Ինքնին վերնակյուլար ճարտարապետությունը ոճ չէ[2]։

Ճարտարապետական ոճ հասկացության պատմություն խմբագրել

Պատմական արվեստի և ճարտարապետության ժամանակաշրջանային ոճերի կառուցողական ծրագրերը 19-րդ դարի գիտնականների գլխավոր մտահոգությունն էր արվեստի պատմության նոր և մեծամասամբ գերմանախոս ոլորտում։ Հայտնի գրողներից ոճի ընդհանուր տեսության վերաբերյալ, ներառյալ Կարլ Ֆրեդրիխ ֆոն Ռումորը (անգլ.՝ Carl Friedrich von Rumohr), Գոթֆրիդ Զեմփերը (անգլ.՝ Gottfried Semper) և Ալոիզ Ռիգլը (անգլ.՝ Alois Riegl) 1893 թվականին իր «Լուռ հարցեր» (անգլ.՝ Stilfragen) ստեղծագործության մեջ, Հյանրիխ Վյոլֆինի (անգլ.՝ Heinrich Wölfflin) և Փաուլ Ֆրանկլիի (անգլ.՝ Paul Frankl) հետ շարունակում են քննարկել 20-րդ դարում[3]։ Փաուլ Ջաքոբստհալը (անգլ.՝ Paul Jacobsthal) և Ժոզեֆ Շթռցիգովսկին (անգլ.՝ Josef Strzygowski) արվեստի այն պատմաբաններից են, որոնք հետևեցին Ռիգլին՝ առաջարկելով մեծ նախագծեր, բացահայտելով ոճերի տարրերի հեռահաղորդումը ժամանակի և տարածության սահմաններում։ Արվեստի պատմության այս տեսակը հայտնի է որպես ֆորմալիզմ կամ արվեստում ձևերի ուսումնասիրություն։

Զեմփերը, Վյոլֆլինը և Ֆրանքլը, իսկ ավելի ուշ՝ Աքերմանը, մասնագիտացել էին ճարտարապետության պատմության մեջ, և ոճերի ժամանակաշրջանին բնորոշ շատ այլ տերմինների նման՝ «Հռոմեական» և «Գոթական», ստեղծվել էին սկզբում ճարտարապետական ոճեր նկարագրելու համար, որտեղ էական փոփոխությունները ոճերի միջև կարող են լինել ավելի պարզ և ավելի հեշտ սահմանելու համար, որովհետև հատկապես ճարտարապետության մեջ ոճն ավելի հեշտ է կրկնօրինակել, հետևելով մի շարք կանոնների, քան ոճը՝ պատկերավոր արվեստում, ինչպես՝ նկարչությունը։ Ճարտարապետական ժամանակաշրջանը նկարագրելու համար ստեղծված տերմինները հաճախ ավելի ուշ են կիրառվել դիտողական արվեստի այլ ոլորտներում, իսկ հետո ավելի լայնորեն մինչև երաժշտություն, գրականություն և ընդհանուր մշակույթ[4]։ Ճարտարապետության մեջ ոճական փոփոխություն է հաճախ հաջորդում և, հնարավոր է, որ ստեծվել է նորը տեխնիկայի կամ նյութի հայտնաբերմամբ՝ գոթական կողոսկրե կամարից մինչև ժամանակակից մետաղե և ակնառու բետոնե կառույց։ Քննարկման մեծ մասը և՛ արվեստի պատմության, և՛ հնագիտության մեջ եղել է այն չափով, որ ոճական փոփոխությունն այլ բնագավառներում, ինչպես օրինակ՝ նկարչությունը կամ կավագործությունը, նույնպես պատասխանն է նոր տեխնոլոգիական հնարավորություններին, կամ ունի իր սեփական ազդակը զարգանալու համար (Ռիգլի «Արհեստի կամքը»), կամ փոփոխություններ ի պատասխան հասարակական և տնտեսական գործոնների՝ ներգործելով հովանավորի տրամադրած օգնությանը և նկարչի պայմաններին, ինչպես ընթացիկ մտածողությունն է, հակված ընդգծելու, գործածելով Մարքսիստական արվեստի պատմության ավելի քիչ ճկվող տարբերակները[5]։

Չնայած ոճը կայացած էր որպես արվեստի պատմական վերլուծության գլխավոր բաղադրիչ մաս, ընկալելով այն որպես առաջնային գործոն արվեստի պատմության մեջ, դուրս է մղվել մոդայից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ արվեստի այլ հայացքներ էին զարգանում[6], և զարգանում էր արձագանքը ընդդեմ ոճին կարևորություն տալու. ըստ Սվետլանա Ալփերսի (անգլ.՝ Svetlana Alpers) «Արվեստի պատմության մեջ ոճի նորմալ կիրառումը իսկապես ճնշող բան է»[7]։ Համաձայն Ջեյմս Էլքինսի (անգլ.՝ James Elkins) «20-րդ դարի վերջերին ոճի քննադատները նպատակադրվել էին էլ ավելի նվազեցնել այդ գաղափարի Հեգելյան տարրերը, մինչև պահպանելով այն այն ձևում, որ կարելի լիներ ավելի հեշտորեն կառավարել»[8]։

Մաներիզմ խմբագրել

 
Եկեղեցու ժայռոտ, իտալական տուֆե պորտալը Սաքսոնի Քոլդից ամրոցում՝ նախագծված Անդրեաս Ուոլթեր 2-րդի կողմից (1584) թվականին, Անթվերփ Մաներիզմի վառ նմուշ է:
 
Դղյակի քաղաքային սրահ Բերնանդո Մորանդոյի կողմից:

Մինչ բազում ճարտարապետական ոճեր ուսումնասիրել են ներդաշնակ գաղափարները, Մաներիզմը (անգլ.՝ Mannerism) ցանկացել է ոճը մի քայլ ավելի առաջ տանել և ուսումնասիրել չափազանցության գեղագիտությունը[9]։ Մաներիզմը հայտնի է իր բանական զարգացվածությամբ, ինչպես նաև՝ արհեստական ( ի հակադրություն բնականին), որակներով[10]։ Մաներիզմը ավելի շատ նախապատվությունը տալիս է ստեղծագործական լարվածությանը և անկայունությանը, քան հավասարակշռությանը և պարզությանը[11]։ Մաներիզմի սահմանումը և փուլերը շարունակում են լինել քննարկման առարկա արվեստաբանների շրջանում։

Մաներիզմը ճարտարապետության օրինակ է Ֆարնեզների առանձնատունը (անգլ.՝ Villa Farnese) Քապրարոլայում[12]՝ Հռոմից դուրս գտնվող անհարթ բնության գրկում։ Փորագրողների քանակական աճը 16-րդ դարում տարածել է Մաներիզմի ոճերն ավելի արագ, քան ցանկացած նախորդ ոճերը։ Մաներիզմ դիզայնի կենտրոնը Անթվերփն (անգլ.՝ Antwerp) էր 16-րդ դարի իր ծաղկման ընթացքում։ Անթվերփի միջոցով Վերածննդի և Մաներիզմի ոճերը լայնորեն ներկայացվել են Անգլիայում, Գերմանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայի հյուսիսային և արևելյան հատվածներում։ Հռոմեական խիտ զարդարանքի նկարագրության, Քոլդից ամրոցի մուտքի ցուցադրության օրինակ է հանդիսանում այս հյուսիսային ոճը, հատկանշականորեն կիրառվելով որպես առանձնացված, լավ ծրագրված գործողություն ընդդեմ անհավակնոտ վերնաքյուլար պատնեշի։ Մաներիզմ վերածննդյան ժամանակաշրջանի ընթացքում ճարտարապետները փորձ են արել, օգտագործելով ճարտարապետական ձևը, ընդգծելու համար շարունակական և տարածական հարաբերությունները։

Ներդաշնակության վերածննդյան սկզբունքը ճանապարհ հարթեց ավելի ազատ և ավելի պատկերավոր ռիթմերին։ Մաներիզմի ամենահայտնի ճարտարապետը Միքելանջելոն (անգլ.՝ Michelangelo) էր (1475-1564 թվականներին), ում անվան հետ է կապված հսկայական բարեկարգման հայտնաբերումը, մի մեծ սյուն, որը ձգվում է շենքի ճակատի վերևից ներքև[13]։ Նա օգտագործել է այն իր նախագծում Քամիդոգլիոյում՝ (անգլ.՝ Campidoglio) Հռոմում։

Մինչ 20-րդ դարը Մաներիզմ տերմինը բացասական իմաստ ուներ, բայց այժմ գործածվում է նկարագրելու համար պատմական ժամանակաշրջանը ավելի ընդհանուր, ոչ քննադատական տերմիններով[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Architectural Styles». Encyclopedia.com. Encyclopedia of the New American Nation. 2006. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  2. J. Philip Gruen, “Vernacular Architecture,” in Encyclopedia of Local History, 3d edition, ed. Amy H. Wilson (Lanham, Maryland: Rowman & Littlefield, 2017): 697-98.
  3. Elkins, s. 2, 3
  4. Gombrich, 129; Elsner, 104
  5. Gombrich, 131-136; Elkins, s. 2
  6. Kubler in Lang, 163
  7. Alpers in Lang, 137
  8. Elkins, s. 2 (quoted); see also Gombrich, 135-136
  9. Gombrich, E H. The Story of Art London:Phaidon Press Ltd, 0-7148-3247-2
  10. «Mannerism: Bronzino (1503–1572) and his Contemporaries». Metropolitan Museum of Art. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  11. Art and Illusion, E. H. Gombrich, 9780691070001
  12. Coffin David, The Villa in the Life of Renaissance Rome (անգլ.՝ Caprarola), Princeton University Press, 1979: 281-5
  13. [1]
  14. Arnold Hauser. Mannerism: The Crisis of the Renaissance and the Origins of Modern Art. (Cambridge: Harvard University Press,1965).

Արտաքին հղումներ խմբագրել

  • "Alpers in Lang": Alpers, Svetlana, "Style is What You Make It", in The Concept of Style, ed. Berel Lang, (Ithaca: Cornell University Press, 1987), 137-162, google books. 0801494397
  • Elkins, James, "Style" in Grove Art Online, Oxford Art Online, Oxford University Press, accessed March 6, 2013, subscriber link
  • Elsner, Jas, "Style" in Critical Terms for Art History, Nelson, Robert S. and Shiff, Richard, 2nd Edn. 2010, University of Chicago Press, 0226571696, 9780226571690, google books
  • Gombrich, E. "Style" (1968), orig. International Encyclopedia of the Social Sciences, ed. D. L. Sills, xv (New York, 1968), reprinted in Preziosi, D. (ed.) The Art of Art History: A Critical Anthology (see below), whose page numbers are used.
  • "Kubler in Lang": Kubler, George, Towards a Reductive Theory of Style, in Lang
  • Lang, Berel (ed.), The Concept of Style, 1987, Ithaca: Cornell University Press, 0801494397, 9780801494390, google books; includes essays by Alpers and Kubler
  • Preziosi, D. (ed.) The Art of Art History: A Critical Anthology, Oxford: Oxford University Press, 1998, 9780714829913
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետական ոճ» հոդվածին։