Կապիտոլիումի տաճարը (լատին․՝ Aedes Iovis Optimi Maximi Capitolini, aedes Capitolina), հնագույն կառույց է Կապիտոլիումում։ Այստեղ նստել է Կապիտոլյան եռյակը (Յուպիտերը, Յունոնան, Միներվան)։ Ըստ ավանդության տաճարի կառուցումը սկսվել է Լուցիոս Տարկվինիոս Պրիսկոսի օրոք։ Տաճարը օծվել է մ.թ.ա. 509 թ-ին և պահպանվել է մինչև մ.թ. 6-րդ դարը։ Տաճարը այրվել է 780-ական թթ, սակայն հետո վերականգնվել է։ Ներքին մասը բաժանված է եղել 3 մասի. կենտրոնը նվիրված է եղել (Յուպիտերին, ձախը մասը՝ Յունոնային, իսկ աջը՝ Միներվային։ Այդ դիցերից յուրաքանչյուրին նվիրված է եղել առանձին զոհասեղան[1]։ Տաճարի տանիքը զարդարել է Յուպիտերի տերակոտե (հետագայում՝ բրոնզե[2]) արձանը։

Կապիտոլիումի տաճարի մոդելը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Варрон, согласно комментарию Сервия к «Энеиде», III, 134
  2. Livius|X|23

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիումի տաճար» հոդվածին։