Լորշի վանք
Կայսերական աբբայություն Լորշում(գերմ.՝ Reichsabtei Lorsch), Վորմսի իշխանության տակ պատմության մեջ հայտնի է որպես Կարոլինգյան վերածննդի գլխավոր կենտրոններից մեկը։
Լորշի վանք գերմ.՝ Reichsabtei Lorsch | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աբբայություն, վանք, կրոնական համայնք և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լորշ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Կազմված է | Altenmünster of Lorsch?, King’s Hall Lorsch?, Church Fragment Lorsch Abbey? և Monastery Wall Lorsch Abbey? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն |
Ճարտարապետական ոճ | Carolingian architecture? |
Հիմնադրված | 852 |
Փակված է | 1232 |
Մակերես | 3,11 հեկտար, 14,825 հեկտար, 3,34 հեկտար, 29,65 հեկտար |
![]() | |
![]() | |
kloster-lorsch.de |
ՊատմությունԽմբագրել
Սուրբ Պետրոսի Բենեդիկտյան վանքը հիմնադրվել է Լորշում 764 թվականին` Քանքոր կոմսի կողմից (հավանաբար Ռոբերտիններից մեկը)։ Առաջին երկու տարիներին նոր վանքը կառավարել է էր կոմսի զարմիկը՝ մեցցի եպիսկոպոս Քրոդեգանգը։ Հետո կառավարումը փոխանցվել է նրա եղբորը։ Ի նշան առանձնահատուկ բարեհաճության՝ Հռոմի պապն աբբայություն ուէ ուղարկել Սուրբ Նազարիայի մասունքները, որոնք դեպի Լորշ պետք է գրավեին ուխտագնացներին։ Ի պատիվ Սուրբ Նազարիայի՝ 774 թվականին օծվել է գլխավոր տաճարը․ ծիսակարգին ներկա է եղել Կառլոս Մեծը։
Մինչև 1231 թվականը, երբ Ֆրիդրիխ II Լորշը հանձնել է Մայցի արքեպիսկոպոսին, կայսերական աբբայությունն իրենից ներկայացնում էր ինքնուրույն իշխանություն Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Հենց այստեղ են թաղվել Կառլոս Մեծի Ժառանգները՝ Լյուդովիկոս Գերմանացին և Լյուիդովիկոս III Կրտսերը։ Լայն հռչակ են ձեռք բերել վանական սկրիպտորիան․ գրադարանը պարունակել է հին հեղինակների ձեռագրերի մեծամասնությունը։ 1248 թվականին վանքը հանձնվել է պրեմոնստրատների կառավարմանը։
Վերածննդի դարաշրջանում միաբանությունը վերացվել է, իսկ վանքի ձեռագրերի անգին հավաքածուն միապետ Օտո Հենրին բերել է Հայդելբերգի համալսարան։ Հազվագյուտ իրերի շարքում են Ոսկե օրենսգիրքը Լորշից, Կառլոս Մեծի ժամանակի մանրանկարներով և Լորշական տարեգրությամբ, հասցված տեղի քրիստոնյաների կողմից մինչև 1170-ական թվականները։ Վանական կառույցների մեծ մասը ոչնչացել է 17-րդ դարում, Երեսնամյա պատերազմի ժամանակ և Լյուդովիկոս XIV-ի բանակի ներխուժման ժամանակ։ «Մարզպանական գրադարանը» Հայդելբերգից տարվել է Վատիկան։
Լորշում պահպանված կառույցներից ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում դարպասային մատուռը (Torhalle)՝ կառուցված Լյուդովիկոս III-ի կողմից։ Պահպանման աստիճանով սա կարոլինգյան ճարտարապետության առավել ամբողջական ստեղծագործություն է։ 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Abbey and Altenmünster of Lorsch on the UNESCO Register of World Heritage Sites
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լորշի վանք կատեգորիայում։ |