Գայանյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1869 թվականին՝ Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն կից՝ մի խումբ համալսարանավարտ երիտասարդների նախաձեռնությամբ։ Մինչև 1875 թվականը երկդասյան էր, ապա դարձել է միջնակարգ ուսումնարան։ 1878 թվականին ուներ հինգ հիմնական և երկու նախապատրաստական դասարաններ։ 1879 թվականին կառուցվել է դպրոցի նոր շենք։ 1911-1912 ուսումնական տարում վերածվել է միջնակարգ դպրոցի՝ մանկավարժական ուղղվածությամբ։ Դասավանդել են Տ. Մարգարյանը, Տ. Ռաշմաճյանը, Ստեփան Պալասանյանը, Գրիգոր Արծրունին, Լևոն Շանթը, Ա. Եզեկյանը և ուրիշներ։ Սովորել են հիմնականում արհեստավորների և գյուղացիների դուստրերը։ 1921 թվականին վերածվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։
|