Գարեգին Անդրանիկի Շառոյան, (նոյեմբերի 11, 1953(1953-11-11), Աշկալա, Ծալկայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ - սեպտեմբերի 22, 1992(1992-09-22), Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայազգի ազատամարտիկ-հրամանատար։

Գարեգին Անդրանիկի Շառոյան
նոյեմբերի 11, 1953 - սեպտեմբերի 22, 1992
Ծննդավայր Աշխալա, Ծալկայի շրջան
Մահվան վայրԼՂՀ Վաղուհաս, Արցախ
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան
Զորամաս«Հատուկ գունդ» զորամիավորում
Հրամանատարն էր«Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակ
ՊաշտոնԴասակի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990-1992 թվականներին «Հատուկ գնդի» Նոյեմբերյանի վաշտի և «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատար։ Հետմահու արժանացել է կապիտանի կոչման և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։

Գրականություն խմբագրել

  • Գ. Ջանիկյան (կազմող և խմբագիր), «Մահապարտները», Երևան 2002 թ.։
  • Վ. Ղազարյան «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում», Երևան 2003 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։