Վաղուհաս
Վաղուհաս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հեկտար[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Վաղուհաս | ||
ադրբ.՝ Qozlu ադրբ.՝ Vaqaus | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Ելիզավետպոլի նահանգ, Մարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 988 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 638[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վաղուհասցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 1480,18 հա տարածք, որից 581,86 հա գյուղատնտեսական նշանակության, 691,63 հա անտառային հողեր։ Վաղուհաս համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 30 աղբյուրներ` «Կյուքին», «Հաթումեն յաթաղի», «Կտվենին տակեն», «Շուղկաթ», «Շենին ճուր», «Սալաթին», «Սևունց թաղեն», «Ներքին ուկահին», «Տակեն», «Զկռոտ թլեն», «Քոռ», «Պըլըպուղուն», «Վանին», «Ցորտ», «Անուշ», «Սրականց տափեն», «Թռուսխեն», «Խաչունց», «Շաշմա», «Պեխե», «Դնգդնգան», «Կուքին», «Շահրամանեն», «Եփրեմեն», «Շոր», «Շենեն», «Բաջին», «Ճինջիքարեն», «Իշխանեն» և «Լալախկեն»։
Վաղուհասը Արցախյան ազատամարտում
խմբագրել1988 թվականին Վաղուհասում կազմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատարներ՝ Հայկ Աղաբեկյան, Բորիկ Բախշիյան), որը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին, 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Սլավիկ Պետրոսյանը, Բորիկ Բախշիյան։ ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը։ Վաղուհասից զոհվել է 30 ազատամարտիկ[2]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Վաղուհաս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 678 մարդ, կա 194 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 644 | 654 | 680 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ` Մայրաքաղաք կամ Տիրամայր վանք (1183 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), գյուղատեղի «Հին Վաղուհաս» (միջնադար), մատուռ (VIII-IX դդ.), Կարմիր վանք (1224 թ.), Խաթարվանք (1204 թ.), հաշվառված է 125 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 151 աշակերտներ[4]։
Կրթություն
խմբագրել2012 թվականի մայիսի 23-ին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նորակառույց դպրոցը[5]։ Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնվեց համակարգչային դասասենյակ[6]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 612։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 201.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Բացվեցին Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը
- ↑ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում