Նոր Ղազանչի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
ադրբ.՝ Sırxavənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Մակերես2180.95 հա կմ²
ԲԾՄ830 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն143 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Ղազանչի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Ղազանչի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 2180.95 հա տարածք, որից 487.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 1581.54 հա անտառային հողեր։ Նոր Ղազանչի համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Թեմարի» և «Ներքին»։

Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշար։

Պատմություն խմբագրել

Անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն (որը Արցախի բարբառով նշանակում է ղազան) պատրաստելու գործում։ Այժմյան գյուղը ստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարածքների հնությունները ցույց են տալիս, որ վերջինս բնակավայր է եղել դեռ 12-րդ դարից սկսած։ Բնակավայրի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, այժմ ավերված է։ 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 35 տուն, 325 բնակիչ, 1970 թվականին` 89 տուն, 455 բնակիչ, 1987 թվականին՝ 75 տուն, 260 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1967 թվականին միացել է Սրխավենդի տնտեսությանը։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում նշանավոր են Թունանց բաղեր, Մեղրակերտ սրբավայրերը, Կարմիր եղցին, Առստամանց բաղը, Ջալալանց բաղը և այլ վայրեր, կան բազմաթիվ խաչքարեր, հնագույն գերեզմանաքարեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 167 մարդ, զոհվել է 65-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան[1]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Նոր Ղազանչի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 143 մարդ, կա 42 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 147 133 128

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն և բուժկետ[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 178
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 188.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)