Աշխալա (Աշխալա, վրացերեն՝ აშკალა), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում։ Գտնվում է Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Ծալկայից 32 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Գյուղ
Աշխալա
վրաց.՝ აშკალა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ՀամայնքԾալկայի մունիցիպալիտետ
Մակերես8,94 կմ²
ԲԾՄ1700 մ
Բնակչություն960 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Աշկալա (Ծալկայի շրջան) (Վրաստան)##
Աշկալա (Ծալկայի շրջան) (Վրաստան)


Բնակչություն,հիմնում, պատմություն մինչև մեր օրեր

խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ 2014 թվականի տվյալներով, գյուղն ուներ 960 բնակիչ[1], հիմնականում հայեր։

Գյուղում կա միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։

Աշկալան հիմնադրել են Էրզրումի վիլայեթից գաղթած հայերը` 1830 թվականին։

Նախնիները ժամանակակից Թուրքիայի Էրզրումի վիլայեթի Աշկալեյի սանջակի կենտրոն Աշկալե փոքրիկ քաղաքն է,գաղթականները տեղահան լինելով այնտեղից, ու Ռուսաստանի կայսրության հովանավորության տակ անցնելով, հատկացված ու ընտրված տեղամասում հիմնում են նոր գյուղ, և իրենց բնակավայրի անունը փոխանցում նոր գյուղին։ Կան երկու հիմնական վարկածները անվանումի ծագման մասին։ Այսպես Աշղալա թուրքերենից թարգմանվում է ապուրաբերդ։ Կամ թարգամանվում է շրջանցիր բերդը։Առաջին տարին քիչ զբաղվեցին բնակավայրերով։Շատ դժվար էր նորաբնակ ապուպապերին տեղափոխվելուց հետո գիտենալ, ու հպատակվել բոլորովին նոր պետական կազմավորման օրենքներին, նոր միջավայրում նոր լեզուների տիրապետելուն, ինչպես նաև շատ այլ խնդիրների։ Օրենքների չիմացությունը մի կողմից, լեզվական արգելքների դժվար հաղթահարումը մյուս կողմից, անդրադառնում էին և տնտեսական վերելքին, և հոգևոր զարգացման աստիճանին։ 1831 թվականի հունիսին արդեն կար մեկ ընտանիք և 19մարդ։ 1932ին բնակչությունը հասավ 75-ի։ Գյուղում հիմնավորվեցին.

Աբաջյանները, Աբելյանները, Աթոյանները որոնցից ստեղծվեց Գևոյանների ճյուղը, Աթոյանները, Ալեքյանները, Անդրեասյանները, Արիստակյանները, Բալյանները, Բիջոյանները, Բաղդասարյանները(այժմ չեն բնակվում գյուղում), Բուլիկյաններ, Գաբոյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Գալոյանները, Դանդանյաններ, Դավզարյաններ(այժմ չեն բնակվում գյուղում),Դեմիրճյաններ, Եղիկյաններ, Ենոքյաններ, Երիցյաններ, Խաչատրյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Զուռնաչյաններ, Թերջանյաններ,Թոզանյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Ժամկոչյաններ, Խեչոյաններ, Կալավորյաններ, Կուբոյաններ, Ղազարյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Ղալաչյաններ, Ղազդանյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Հարությունյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Հարոյաններ, Մազմանյաններ, Մանուկյաններ, Մարաբյաններ, Մարտիկյաններ, Մարուքյաններ, Միկիչյաններ, Նալբանդյաններ, Շարոյաններ, Պետիկյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Ջուվալակյաններ, Սանամյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Սաֆարյաններ, Ստեփանյաններ, Սրապյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Սանոսյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Տերբալյաններ, Տոնականյաններ, Փափազյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Փնոյաններ(այժմ չեն բնակվում գյուղում), Քլոյաններ, Քոլյաններ, Ֆիդոյաններ, Չախալյաններ(Մարաբյաններ)

Ինչպես տեսնում ենք 1830-1831 թվականների ընթացքում նոր Աշխալայում բնակություն հաստատեցին վերոհիշյալ ազգությունները, ու բացի նրանցից նաև հետագայում գոյանալիք Խաչգյուղ և Ղաբուռ լեռնային գյուղերի հիմնադիր ազգությունները։Պիտի ասել, որ միգրացիան մեր գյուղից սկսվել է հիմսադրման առաջին տարիներից։ Դեռևս նոր էին հիմնավորվելու,, բայց կար տենդենց, որ գյուղի բնակչության մի մասը տնտեսության ավելի շահավետ վարման սկզբունքից ելնելով, տեղափոխվի ու հիմնադրի մեր վերին գյուղերը՝Խաչգյուղը, Ղաբուռը, մասամբ նաև Վերի Ջինիսը։ Արդեն 1837-1847 թվականներին մեր շենից Խաչգյուղ տեղափոխվեցին Տերբալյանների մի ճուղը։

1904ին մեծ քանակով մարդ մասնակցեցին Ռուս-Ճապոնական պատերազմին։ Իրենց քաջությամբ Գևարգյան խաչ ստացան Քլոյան Համոն, Եղիկյան Խաչոն ու Մկրտիչը, Մարուքյան Համբոն

1909 թվականին եղավ ջրհեղեղ, որը խորտակեց բոլոր շինությունները։ Գյուղացիների մի մասը սկսեցին տներ կառուցել գյուղի մյուս կողմը։ Հետագայում այս թաղամասը կոչվեց Վարթանլի(Վարդանաշեն) ի պատիվ առաջին տան տիրոջ

1914-ին մեծ քանակով մարդիկ գնացին առաջին համաշխարհային պատերազմի կռիվներ։ Շատերը հասան մինչև հին Աշխալա։

1920-1925 թվականներին այդ ժամանակներին համաձայն սով էր տիրում։

1928-ին գյուղում կազմակերվեց կոլեկտիվ կազմակերպության արտել,որին բախտ չէր վիճակված երկար գոյություն ունենալ, որովհետև այն հարկադիր էր, համատարած

1932-ին գյուղի քառամյա դպրոցը դառնում է ութամյակի։ Որտեղ նաև գրել և կարդալ էին սովարում տարիքավորները։

1935-ին թվականին ստեղծվում է մեքենա-տրակտորայինկայանը(գտնվում էր Ղուշչիում) և գյուղ է մտնում առաջին տրակտորը(կալսիչը)։

1935-1938 թվականներին ավարտվում է 100 տեղանոց կովանոցի շինարարությունը։

1941-1945 ին մեծ հայրենական պատերազմին մասնակցեցին 386 մարդ որոնցից 144 չեն վերադարձել։ Որբ մնացին 151 երեխա։Չվերադարձան հետևյալ մարդիկ Աբաջյան Մանվել Նահապետի,Աբելյան Կարո Թորոսի, Աբելյան Սերգո Թորոսի, Աբելյան Մնացական Թադևոսի, Ալեքյան Իլո Պողոսի, Ալեքյան Հովհաննես Ղազարոսի, Այվազյան Աշոտ Ալեքի, Այվազյան Ղևեն Գալուստի, Այվազյան Պարոն Ալեքի, Աթոյան Գարեգին Միքայելի, Աթոյան Գրիգոր Հարութի, Աթոյան Մելքոն Պողոսի, Անդրեասյան Վահագն Հարությունի, Անդրեասյան Վաչե Բարթոսի, Անդրեասյան Արտաշ Բարթոսի, Աթեյան Արտո Համբարձումի, Աթեյան Սարգիս Համբարձումի, Աթեյան Անդրանիկ Համբարձումի,Արիստակյան Աղասին Տիգրանի,

1954-ին սկսվել էլեկտրական հոսանքի մատակարարումը։

1972-1973 թվականներին կառուցվեց նոր դպրոց։

1975-ին լուծարվեց կոլխոզը և ստեղծվեց պետական տնտեսությունը ։ Ստեղծվեց ոռոգման սիստեմա։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486