Նիկոլայ Պետրով (նկարիչ, 1834)
Նիկոլայ Պետրով (ռուս.՝ Николай Филиппович Петров, մարտի 18, 1872, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, գեղանկարչության ակադեմիկոս (1916 թվական)։ Ժանրային նկարների, ինտերիերի, բնանկարների և նատյուրմորտների հեղինակ է[1]։
Նիկոլայ Պետրով | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1872 |
Ծննդավայր | Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1941 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Volodymyr Seleznyov? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1872 թվականի փետրվարի 28-ին, Վորոնեժ նահանգի Բեկետովո գյուղում` կալվածքի կառավարչի ընտանիքում։
1892 թվականին ավարտել է Վորոնեժի ռեալական ուսումնարանը։ 1892-1901 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում[2]։ 1896 թվականին սկսել է մասնակցել գեղարվեստական ցուցահանդեսների[1]։ Ակադեմիայում ուսման ժամանակ ամեն ամառ մեկնել է Ռուսաստան։
Նա 1901 թվականին «Երեկոն գյուղում» նկարի համար նկարչի կոչում է ստացել։ Իսկ 1908 թվականին «Ռակշայի դահլիճում» նկարի համար Մյունխենի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսներում ստացել է ոսկե մեդալ[2]։ Նա 1911 թվականին մասնակցել է Հռոմում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսին[1]։ 1904 թվականին դարձել է Նկարիչների նոր միության հիմադիր անդամ[2], իսկ 1910 թվականից դարձել է Ռուս նկարիչների միության անդամ[3]։ 1916 թվականին ստացել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչումը[1]։
Ապրել է Լենինգրադում, իսկ 1910 թվականին մեկնել է Պենզա[2]։ 1910-1918 թվականներից տնօրեն է աշխատել Պենզայի Կոնստանտին Սավիցկու անվան գեղարվեստական ուսումնարանում, մինչև 1936 թվականը դասավանդել է այնտեղ[1]։ Վերադառնալով Լենինգրադ, 1936 թվականից դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1937 թվականին դարձել է Գեղարվեստի բարձրագույն ակադեմիայի տնօրենի տեղակալ։ 1937-1939 թվականներին ղեկավարել է գեղանկարչության ամբիոնը[2]։ Մահացել է 1941 թվականի դեկտեմբերի 9-ին Լենինգրադի շրջափակման ժամանակ[1][4]։
Գեղարվեստական քննադատ Սերգեյ Մակովսկին 1911 թվականին այսպես է արտահայտվել նրա աշխատանքների մասին. «աչքի են ընկնում ինչպես մարգարիտներ... հնության հանդեպ իրական սիրով ու ջրաներկի իմացությամբ են նկարված Պետրովի նկարները»[4]։
Գեղանկարչական ստեղծագործություններ
խմբագրելՆրա գեղանկարչական ստեղծագործություններից մի քանիսն են.
- «Հանգիստ» (1896 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)
- «Մթնշաղը» (1898 թվական, Պենզայի պատկերասրահ)
- «Պատշգամբի վրա» (1909 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)
- «Ռակշայի դահլիճում» (1908 թվական)
- «Այցելությունը» (1912 թվական, Ռուսական պետական թանգարան)
- «Հյուրասենյակը» (1912 թվական, Ռուսական պետական թանգարան)
- «Սև ծովի ափին» (1913 թվական, Պենզայի պատկերասրահ)
- «Երեք տիկնայք» (1916 թվական, Պենզայի պատկերասրահ)
- «Տոնավաճառ Վորոնեժ նահանգում» (1925 թվական, Պենզայի պատկերասրահ)
- «Հնագույն Պենզան» (1926 թվական, Պենզայի գավառագիտական թանգարան)
- «Նատյուրմորտ ճենապակյա գավաթով» (1930 թվական, Պենզայի պատկերասրահ)
- «Նատյուրմորտ չորացած սինձով» (1939 թվական, Պենզայի պատկերասրահ)
-
«Երեք տիկնայք», 1916
-
«Տոնավաճառ Վորոնեժ նահանգում», 1925
-
«Նատյուրմորտ չորացած սինձով», 1939
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Петров Николай Филиппович». penzanews.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Петров Николай Филиппович // Живопись конца XIX-начала XX века. — М. : Гос. Третьяковская галерея, 2005. — 528 с. : ил. ISBN 5-93221-089-3
- ↑ Коновалов Э. Г. Новый полный биографический словарь русских художников. — М.: ЭКСМО, 2008. — 576 с.
- ↑ 4,0 4,1 «Петров Николай Филиппович». ГБУК ПОБ им. М.Ю. Лермонтова. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պետրով (նկարիչ, 1834)» հոդվածին։ |