Բրիթանի Սնոու

ամերիկացի դերասանուհի

Բրիթանի Էնն Սնոու (անգլ.՝ Brittany Anne Snowմարտի 9, 1986(1986-03-09)[1][2], Տամպա, Ֆլորիդա), կինոյի և հեուռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ամերիկյան երազանք» ֆիլմում Մեգ Պրիորի, «Ուղղորող լույս»-ում Դեյզի Լեմեյի, «Լակ մազերի համար» ֆիմլում Էմբեր ֆոն Թասսլի և «Կատարյալ ձայն»-ում Խլոի Բիլլի դերերով։

Բրիթանի Սնոու
Ծնվել էմարտի 9, 1986(1986-03-09)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա
ԿրթությունԳեյզեր ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և կինոռեժիսոր

Կենսագրություն

խմբագրել

Սնոուն ծնվել և մեծացել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Նա հրատարակչական ընկերության աշխատող Սինթիի և ապահովագրական ընկերության ղեկավար Ջոն Սնոուի դուստրն է[3][4]։ Սնոուն ունի խորթ եղբայր՝ Ջոնը, և խորթ քույր՝ Հոլլին, որոնք ապրում են Օհայոում։

Բրիթանին սովորել է Տամպա քաղաքի Քարոլֆուդ դպրոցում։ 2004 թվականին Սնոուն ավարտել է նույն քաղաքի Գեյտեր միջին դպրոցը։

Կարիերա

խմբագրել

Սնոուն ընդամենը երեք տարեկանում դարձել է մոդել և սկսել է հայտնվել խանութի տպագիր գովազդում։ Հայտնի է դարձել տասներկու տարեկանում՝ մարմնավորելով «Ուղղորդող լույս» դրամայի դժվար բնավորությամբ դեռահաս Դեյզի ԼեՄեյին։ Նա խաղացել է Մեգ Պրայորի դերը NBC-ի «Ամերիկյան երազանք»-ում և նեոնացիստական միջնակարգ դպրոցի աշակերտ Արիել Օլդերմանին «Մարմնի մասեր» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։ 2005 թվականին Սնոուն նկարահանվել է «Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն» կատակերգական ֆիլմում Վին Դիզելի հետ։

2006 թվականին նկարահանվել է «Ջոն Թաքերը պետք է մահանա» ֆիլմում և հնչյունավորել է «Kingdom Hearts II» տեսախաղի Նամինային, «Սրտի շշուկը» մուլտֆիլմի Սիձուկու Ցուկիցիմային Էշլի Թիսդեյլի հետ։ Նա նաև մարմնավորել է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» ֆիլմի յոթերորդ եթերաշրջանի եզրափակչում երկբևեռ աֆեկտիվ խանգարումով տառապող կնոջը։

2007 թվականին Սնոուն նկարահանվել է «Լակ մազերի համար» երաժշտական ֆիլմում, որը բրոդվեյան մյուզիքլի էկրանիզացիան է։ Նրա հետ նաև խաղացել են Միշել Պֆայֆերը, Ջեյմս Մարսդենը, Ամանդա Բայնսը, Զաք Էֆրոնը, Ջոն Տրավոլտան, Էլիսոն Ջենին և Քուին Լաթիֆան[5]։ Նաև աշխատել է նույն ֆիլմի ռեժիսոր Ադամ Շենկմանի հետ «Թեթևամիտը» ֆիլմի համար։ Սնոուն իր երաժշտական տաղանդը ցուցաբերել է նաև բազմաթիվ երաժշտական համարներում, որոնցից է «The New Girl In Town» մեներգը, որը ավելի վաղ կտրված է եղել բրոդվեյան մյուզիքլից։ Սնոուն կատարել է նաև «Ավարտական երեկո» ֆիլմի գլխավոր հերոսի դերը, որը էկրան է դուրս եկել 2008 թվականին։ Բրիթանին նկարահանվել է «The Academy Is…» երաժշտական խմբի «The Phrase That Pays» երգի տեսահոլովակում։ Երգը թողարկվել է 2007 թվականի հուլիսին։ Նկարահանվել է նաև Մեթյու Մեյֆիլդի «Fire Escape» երգի տեսահոլովակում։

Սնոուն 2010 թվականին խաղացել է «Ժամացույցի աշտարակներ» ֆիլմի հաղորդավար Ալիսայի դերը[6]։ Իսկ «96 րոպե» ֆիլմի թրիլլերում գլխավոր դերը կատարել է Էվան Ռոսի հետ[7]։

Սնոուն նկարահանվել է նաև Դևիդ Քելլիի «Հարրիի օրենքը» դրամայում 2010-2011 թվականների եթերաշրջանի ընթացքում[8]։

Անձնական կյանք

խմբագրել

2020 թվականի մարտի տասնչորսին Սնոուն ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Թայլեր Սթանալենդի հետ[9], սակայն 2023 թվականին ամուսնալուծվել է։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Վերնագիր Դեր Ծանոթագրություն
2001 Ջյուինա Մյորֆի Հեռուստաֆիլմ
2002 Ամերիկական երազնքներ Հեռուստասերիալ
2005 Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն Զոի Պլամմեր
2006 Սրտի շշուկը Սուձուկի Ցուկուսիմա Հնչյունավորում
Ջոն Թաքերը պետք է մահանա Քեյթ Գլխավոր դերասան
2007 Լակ մազերի համար (ֆիլմ 2007) Էմբեր ֆոն Թասսլ
Բամբասկոտը Լիլին փոքր ժամանակ
Տիկնիկի վրա (Տիկնիկ) Բալերե Գլխավոր դերասան
2008 Ավարտական երեկո Դոննա Գլխավոր դերասան
Գտնել Ամանդային Ամանդա
Զոլ Բեյլին
2009 Արատավոր տեսք Էմմա Գլխավոր դերասան
2010 Ջեննի Ջոնս Այրիս Գլխավոր դերասան
Զբոսանք - Գլխավոր դերասան
2011 96 րոպե Կարլա Գլխավոր դերասան
2012 Կատարյալ ձայն Խլոյա Գլխավոր դերասան
Ին՞չ կանեիք Այրիս Գլխավոր դերասան
Օշարակ Երեք Գլխավոր դերասան
2015 Կատարյալ ձայն 2 Խլոյա Գլխավոր դերասան
2016 Ուշ ծաղիկ Միշել
2017 Բուշվիկ Լյուսի
2017 Կատարյալ ձայն 3 Խլոյա Բիլ
2020 Սիրավեպ Դարլա Գլխավոր դերասան
2022 X Բոբբի-Լինն
2022 Սուրբ ծնունդը Քեմփբերների հետ Ջեսսի Գլխավոր դերասան
2023 Դեռևս մահացած չէ Փայփեր Էպիզոդիկ դեր սերիալում
Հեռուստատեսություն
Տաեթիվ Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1998 Ուղղորդող լույս Սյուզան Լեմեյ 9 էպիզոդ, 1998-2002
2002 Ամերիկական երազանք Մարգրեթ Պրիոր 61 էպիզոդ, 2002-2005
2005 Մարմնի մասեր Արիել Օլդերման (5 էպիզոդ, 2005)
2006 Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Ջեյմի 1 էպիզոդ
2009 Գրիֆինների ընտանիքը Քենդի 1 էպիզոդ
2009 Բամբասկոտը Երիտասարդ Լիլի 24 էպիզոդ
2010 - 2011 Հերիի օրենքը Ջեննա
Հոլովակներ
Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2007 The Phrase That Pays Չարաճճի աղջիկ «The Academy Is…» խմբի հոլովակ
2008 Otep The Ascension «The Academy Is…» խմբի հոլովակ
Ride EP Ընկերուհի Cary Brothers-ի հոլովակ
Just Impolite Ընկերուհի «Plushgun» խմբի հոլովակ

Սկավառակագրություն

խմբագրել

Սաունդթրեք

  • 2007: «Լակ մազերի համար» (սաունդթրեք)․ 2007 թվականի հուլիսի 10

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Dayton Daily News Archive of Past Articles». Dayton Daily News. 2004-02-13. Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին. Վերցված է 2010-11-20-ին.
  4. «Movies: Snow focuses on work, not image». Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին. Վերցված է 2010-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Shankman, Adam (2007-07-17). «The Director's Chair: Adam Shankman's Hairspray Diary #8». BroadwayWorld.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին. Վերցված է 2011-07-11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «First Look: Gossip Girl spin-off | Celebrity gossip | Marie Claire». Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին. Վերցված է 2010-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Brittany Snow Gets Carjacked in '96 Minutes'». Արխիվացված է օրիգինալից 2010-04-25-ին. Վերցված է 2010-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «NBC Adds To New Scripted Lineup With Four New Series -- 'The Cape,' 'Outlaw,' 'Harry's Law' And 'Friends With Benefits' - And Renews 'Chuck' For Fourth Season In 2010-11» (Press release). NBC Universal. 2010-05-14. Արխիվացված է օրիգինալից 2010-05-17-ին. Վերցված է 2011-07-11-ին.
  9. «Brittany Snow Is Married! Pitch Perfect Star Weds Tyler Stanaland in Malibu». Արխիվացված է օրիգինալից 2020-03-16-ին. Վերցված է 2020-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել