Քուին Լաթիֆա
Քուին Լատիֆա (անգլ.՝ Queen Latifah, իրական անունը՝ Դանա Էլայն Օուենս, (անգլ.՝ Dana Elaine Owens), մարտի 18, 1970[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփեր, դերասանուհի և մոդել, «Գրեմմի»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի դափնեկիր, ինչպես նաև, «Էմմի»-ի և «Օսկար»-ի դափնեկիր։
Քուին Լաթիֆա | |
---|---|
Քուին Լաթիֆան 2008 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Queen Latifah |
Ի ծնե անուն | Դանա Էլայն Օուենս Dana Elaine Owens |
Նաև հայտնի է որպես | Queen Latifah |
Ծնվել է | մարտի 18, 1970[1] (54 տարեկան) Նյուարկ, Նյու Ջերսի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, սոուլ, ջազ, հիփ-հոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Verve, Interscope, Motown, Tommy Boy, Warner Bros., PolyGram |
Կրթություն | Irvington High School? և Borough of Manhattan Community College?[2] |
Կապված | Նատասյա Սաադ |
Պարգևներ | [3][4] Soul Train Music Award for Sammy Davis, Jr. – Entertainer of the Year? Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special? և |
Կայք | queenlatifah.com |
Queen Latifah Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊատանեկություն և երաժշտական կարիերա
խմբագրելԴանա Էլայն Օուենսը ծնվել է Նյուարկ քաղաքում, 1970 թվականի մարտի 18-ին, ուսուցչուհու և ոստիկանի ընտանիքում[5][6], որոնք բաժանվել են նրա ծնունդից տասը տարի անց[7]։ Նա Լաթիֆա (արաբ․՝ لطيفة) կեղծանունը կրում է դեռ 8 տարեկանից. արաբերենից թարգմանաբար այն նշանակում է «նուրբ», «փափուկ»[7]։ Լատիֆան մանկուց խոշորակազմ աղջիկ էր և դպրոցում սովորելու տարիներին եղել է տեղական բասկետբոլի թիմի հարձակվող[8]։
Լաթիֆայի երաժշտական կարիերան սկսվում է դպրոցն ավարտելուց հետո, երբ նա որպես բիթբոկսեր սկսում է ելույթ ունենալ «Ladies Fresh» ռեփ խմբում։ 1988 թվականին DJ Mark the 45 King-ը լսում է Լաթիֆայի միակ ձայնագրությունը՝ «Princess of the Posse» երգը և նրան ներկայացնում է Ֆրեդ Բրեյտվեյտին, Yo! MTV Raps ծրագրի հաղորդավարին։ Ֆրեդը մեծապես օգնում է նրա կարիերայի հետագա զարգացմանը և մեկ տարի անց Tommy Boy Records ստուդիայում Լատիֆան ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ All Hail the Queen[7]: Հետագա չորս տարիների ընթացքում նա թողարկում է ևս երկու ալբոմ, որոնցից վերջինը՝ Black Reign, որը թողարկվել է 1993 թվականին, ստանում է ոսկյա կարգավիճակ։ «Գրեմմի»-ի մրցանակին նա արժանանում է 1995 թվականին՝ «U.N.I.T.Y.» երգի համար, «Black Reign» ալբոմից, ձայնագրված ջազ-ռեփ ոճում։ Ընդհանուր առմամբ ամենացանկալի երաժշտական մրցանակին Լաթիֆան անվանակարգվում է ևս վեց անգամ։
Վերջին իր ալբոմը, ամբողջովին ռեփ և հիփ-հոփ ոճում, «Order in the Court»-ը, Լաթիֆան ձայնագրում է 1998 թվականին, որից հետո նրա հետագա ալբոմներում այդ ոճերին միախառնվում են ջազը և սոուլը։ Լաթիֆայի ամբողջությամբ ջազային ալբոմը, որը կրկին ոսկյա է դառնում, թողարկվում է 2004 թվականին և անվանվում է «The Dana Owens Album»: 2007 թվականի հուլիսին Լաթիֆան ելույթ է ունենում «Հոլիվուդյան բաժակ» հանրահայտ համերգային դահլիճում, ջազային համերգի ժամանակ, իսկ որոշ ժամանակ անց թողարկվում է նրա հերթական ջազային ալբոմը՝ «Trav’lin’ Light»:
Նրա վերջին ալբոմը՝ «Persona», կրկին հիշեցնում է Լաթիֆայի երաժշտական սկզբի մասին և իր մեջ պարունակում է R&B և հիփ-հոփ ոճում կոմպոզիցիաներ։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն միանգամից Billboard 200-ի ցուցակում զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը։
Դերասանական կարիերա
խմբագրելԼաթիֆայի դերասանական նորամուտը կայանում է դեռևս 1991 թվականին՝ «Մերձարևադարձային տենդ» ֆիլմում։ Հետագայում հետևում են նոր դերեր «Տնային երեկույթ 2» («House Party 2», 1991 թվական) և «Հեղինակություն» («Juice», 1992 թվական) ֆիլմերում։ Դերասանուհու կարգավիճակում առաջին հաջող աշխատանքը դառնում է «Մեկ տեղանոց համար» սիթկոմը, որում Լաթիֆան նկարահանվում էր 1993 թվականից մինչև 1998 թվականը[7]։
1996 թվականին նա հայտնվում է «Կանչ» հաջողակ ֆիլմում, իսկ երկու տարի անց նշանակալից դեր է կատարում «Ամբողջ կոճով» («Living Out Loud», 1998 թվական) կատակերգությունում, Հոլլի Հանտերի հետ գլխավոր դերում։ 1999 թվականին Լաթիֆան Դենզել Վաշինգտոնի և Անջելինա Ջոլիի հետ նկարահանվում է «Վախի իշխանությունը» («The Bone Collector») թրիլերում, Ջեֆրի Դիվերի համանուն վեպի հիման վրա։
Չնայած Լաթիֆան արդեն բավականին հանրահայտ էր և հաջողակ, այնուամենայնիվ «մայրիկ» Մորտոնի դերը հանրահայտ «Չիկագո» («Chicago») ֆիլմում, նրան բերում են էլ ավելի փառաբանում։ Ֆիլմը անվանակարգվում է «Օսկար»-ի 13-րդ մրցանակաբաշխությունում, այդ թվում նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Քուին Լաթիֆայի համար։ Սակայն արդյունքում արձանիկը բաժին է հասնում Քեթրին Զետա-Ջոնսին՝ այդ նույն անվանակարգում և նույն ֆիլմի համար։
Հեռուստատեսությունում Լաթիֆան ուներ «Քուին Լաթիֆայի շոու» անվանումով սեփական նախագիծ, որը էկրան էր բարձրանում 1999 թվականից մինչև 2001 թվականը։ 1999 թվականին հրատարակվում է նրա «Ladies First: Revelations of a Strong Woman» ինքնակենսագրական գիրքը։
2003 թվականին Լաթիֆան Սթիվ Մորգանի հետ նկարահանվում է «Հատակն ի վեր տուն» («Bringing Down the House») դրամարկղային կատակերգության գլխավոր դերում, որի համար անվանակարգվում է MTV Movie Awards մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև ձայնագրում է ֆիլմի համար սաունդտրեկը[7]։ Հետագա տարիներին նա ուներ շատ խոշոր դերեր հաջողակ ֆիլմերում, այդ թվում «Շատ վախենալու ֆիլմ 3» («Scary movie 3», 2003 թվական), «Նյու Յորքյան տաքսի» («Taxi», 2004 թվական), «Վերջին արձակուրդ» («Last Holiday», 2006 թվական), «Կերպար» («Stranger than Fiction», 2006 թվական), «Լաք մազերի համար» («Hairspray», 2007 թվական) և «Մի անգամ Վեգասում» («What Happens in Vegas», 2008 թվական։ Քուին Լթիֆան մասնակցությունէ ունենում նաև «Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում» («Ice Age 2: The Meltdown», 2006 թվական) և «Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան» («Ice Age: Dawn of the Dinosaurs», 2009 թվական) մուլտֆիլմերի ձայնավորումում, որտեղ նրա ձայնով խոսում է Էլլի մամոնտուհին։ Այդ տարիներին հեռուստատեսությունում նրա ամենահաջող աշխատանքն է հանդիսանում «Կենսապահովում» ֆիլմը, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ և անվանակարգում «Էմմի» մրցանակին։
2006 թվականի հունվարի 4-ին Հոլիվուդյան փառքի ծառուղիում տեղադրվում է Քուին Լաթիֆայի Աստղը։ 2009 թվականին, «Օսկար» մրցանակի 81-րդ մրցանակաբաշխությունում Քուին Լաթիֆան կատարում է «I’ll Be Seeing You» երգը՝ անցյալ տհարվա ընթացքում մահացած կինոյի հանրահայտ գործիչների ցուցադրման ժամանակ։ 2009 թվականի հուլիսի 7-ին Լաթիֆան ելույթ է ունենում լոսանջելեսյան Սթեպլս կենտրոնում, Մայքլ Ջեքսոնին հրաժեշտ տալու արարողության ժամանակ, կարդալով ամերիկյան բանաստեղծուհի Մայա Անգելուի բանաստեղծությունը։
Անձնական կյանք
խմբագրել1992 թվականին նրա եղբայր Լանսելոտը մահանում է մոտոցիկլետի վրա ավտովթարից, որը դրանից մի քիչ առաջ նրան էր նվիրել Լաթիֆան։ Ի հիշատակ դրան, նա երբեմն վզին կրում է շղթայիկ այդ մոտոցիկլետի բանալիով[7]։ 1999 թվականի «Ladies First: Revelations of a Strong Woman» իր ինքնակենսագրությունում Լաթիֆան պատմում է թե ինդպես եղբոր մահը նրան հասցնում է դեպրեսիայի և թմրամոլության, որոնցից նա հետագայում ազատվում է։
1996 թվականին Քուին Լաթիֆան ձերբակալվում է մարիխուանա և լիցքավորված հրաձգային զենք պահելու մեղադրանքով[9]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՔուին Լաթիֆան հանդիսանում է CoverGirl կոսմետիկ ընկերության, Հաթ պիցցայի, ինչպես նաև, Jenny Craig նիհարելու համար ծրագրի գովազդային դեմքը[10]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1991 - Մերձարևադարձային տենդ
- 1991 - Տնային երեկույթ 2
- 1992 - Հեղինակություն
- 1993-1998 - Մեկ տեղանոց համար
- 1996 - Կանչ
- 1998 - Ամբողջ կոճով
- 1998 - Ոլորտ
- 1999 - Վախի իշխանությունը
- 1999-2001 - Քուին Լաթիֆայի շոու
- 2002 - Չիկագո
- 2003 - Հատակն ի վեր տուն
- 2003 - Շատ վախենալու կինո 3
- 2004 - Նյու Յորքյան տաքսի
- 2004 - Խորոված
- 2005 - Գեղեցկության սրահ - Ջինա Նորիս
- 2006 - Վերջին արձակուրդ
- 2006 - Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում - Էլլի մամոնտուհու ձայնավորում
- 2006 - Կերպար
- 2007 - Լաք մազերի համար
- 2008 - Մի անգամ Վեգասում
- 2008 - Թափառող փողեր
- 2008 - Մեղուների գաղտնի կյանքը - Ավգուստա Բոատրայտ
- 2009 - Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան - Էլլի մամոնտուհու ձայնավորում
- 2010 - Սուրբ Վալենտինի օրը - Պոլա Թոմաս
- 2010 - Ուղղակի Ռայթ - Լեսլի Ռայթ
- 2011 - Դիլեմմա - Սյուզեն Ուորներ
- 2012 - Սառցե դարաշրջան 4. Կոնտինենտալ տեղաշարժ - Էլլի մամոնտուհու ձայնավորում
- 2012 - Պղնձե մագնոլիաներ - Մայլին
- 2014 - Մաչո և բոտան 2 - տիկին Դիքսոն
- 2013 - Մարմինների տուն - Նիկոլ
- 2015 - Բեսսի - Բեսսի Սմիթ
- 2016 - Սառցե դարաշրջան 5 - Էլլի մամոնտուհու ձայնավորում
- 2017 - Սառցե դարաշրջան 6 - Էլլի մամոնտուհու ձայնավորում
Սկավառակագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Դիրքը հիթ-շքերթում | ||||
---|---|---|---|---|---|---|
Billboard 200 | Top R&B/Hip-Hop Albums | U.S. Jazz | U.S. Internet | |||
1989 | All Hail the Queen | 124 | 6 | - | - | |
1991 | Nature of a Sista
|
117 | 32 | - | - | |
1993 | Black Reign
|
60 | 15 | - | - |
|
1998 | Order in the Court
|
95 | 16 | - | - | |
2004 | The Dana Owens Album
|
16 | 11 | - | 16 |
|
2007 | Trav’lin' Light
|
11 | 6 | 1 | 24 |
|
2009 | Persona
|
25 | 3 | - | - |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ https://www.britannica.com/biography/Queen-Latifah
- ↑ https://www.grammy.com/artists/queen-latifah/5764
- ↑ https://www.grammy.com/awards/37th-annual-grammy-awards
- ↑ Hyman, Vicki (2007 թ․ հուլիսի 18). «The Queen holds court». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Queen Latifah Biography (1970-)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Stated in interview on Inside the Actors Studio, 2006
- ↑ People.com bio
- ↑ «Queen Latifa arrested in California for carrying loaded pistol and the possession of marijuana». Jet. 1996 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Queen Latifah is the Newest Face of Jenny Craig» Արխիվացված 2008-01-11 Wayback Machine, ETonline.com, January 10, 2008
- ↑ Billboard R&B/Hip-Hop Top 200 Soundscan (01/15/2009)
- ↑ «HITS Daily Double: Building Album Sales Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Պաշտոնական կայքը
- Քուին Լաթիֆա Internet Movie Database կայքում
- Քուին Լաթիֆա Թվիթթերում
- Քուին Լաթիֆա Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուին Լաթիֆա» հոդվածին։ |