«Կատարյալ ձայն 3» (անգլ.՝ Pitch Perfect 3), ռեժիսոր Տրիշ Սիի ամերիկյան երաժշտական կատակերգությունը: «Կատարյալ ձայն 2» ֆիլմի սիկվելն է:

Picto infobox cinema.png
Կատարյալ ձայն 3
անգլ.՝ Pitch Perfect 3
Կատարյալ ձայն 3.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 21, 2017[1] և դեկտեմբերի 28, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորTrish Sie?
ՊրոդյուսերԷլիզաբեթ Բենքս
Սցենարի հեղինակKay Cannon?[3]
ԴերակատարներԱննա Քենդրիկ[3], Ռեբել Ուիլսոն[3], Հեյլի Ստեյնֆիլդ[3], Բրիտանի Սնոու[3], Աննա Քեմփ[3], Ջոն Լիթգոու[3], Dj Khaled, Hana Mae Lee?[3], Ռուբի Ռոուզ[3], Ալեքսիս Նափ[3], Քրիսսի Ֆիտ, Էսթեր Դին[3], Շելլի Էն Ռեգներ[3], Kelley Jakle?[3], Ջոն Մայքլ Հիգինս[3], Էլիզաբեթ Բենքս[3], Մեթյու Մաքենդրի Լանթեր[3] և Էնդի Ալո
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժCraig Alpert?
Պատմվածքի վայրԻսպանիա
ԿինոընկերությունGold Circle Films
Տևողություն93 րոպե
ՆախորդԿատարյալ ձայն 2
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին Ավստրալիայում[4]: Ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[5]:

ՍյուժեԽմբագրել

Նախորդ ֆիլմի իրադարձություններից անցել է երեք տարի, «The Barden Bellas» խմբի ադամներն ավարտել են քոլեջը, նրանցից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, որն ատում է: Հույս չունենալով կրկին տեսնել միմյանց՝ Բեկան, «Ճարպոտ Էմին», Խլոյան, Օբրին, Լիլին, Սթեյսին, Սինթիա Ռոուզը, Ֆլոն, Ջեսիկան և Էշլին ուրախ էին իմանալ, որ Էմիլին՝ «The Barden Bellas» խմբի ներկայիս ղեկավարը, իրենց բոլորին խնդրում է մասնակցել Նյու Յորքի ակվարիումում կայանալիք միջոցառմանը, որպեսզի նորից երգեն միասին:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Աննա Քենդրիկ Բեկա Միտչել Բեկա Միտչել («Բելլա»)
Ռեբել Ուիլսոն Պատրիսիա «Ճարպոտ Էմի» Պատրիսիա «Ճարպոտ Էմի» («Բելլա»)
Բրիտանի Սնոու Խլոյա Բիլ Խլոյա Բիլ («Բելլա»)
Աննա Քեմփ Օբրի Փոուզոն Օբրի Փոուզոն (նախկին «Բելլա»)
Հեյլի Ստեյնֆիլդ Էմիլի Տորչոկ Էմիլի Տորչոկ (Բելլա»)
Ալեքսիս Քնեփ Սթեյսի Կոնրադ Սթեյսի Կոնրադ («Բելլա»)
Հանա Մեյ Լի Լիլի Օնակուրամարա Լիլի Օնակուրամարա («Բելլա»)
Էսթեր Դին Սինթիա Ռոուզ Ադամս Սինթիա Ռոուզ Ադամս («Բելլա»)
Շելլի Ռեգներ Էշլի Էշլի («Բելլա»)
Քրիսսի Ֆիտ Ֆլո Ֆլո («Բելլա»)
Քելլի Ջակլ Ջեսիկա Ջեսիկա («Բելլա»)
Էնդի Ալլո Չարիտի Չարիտի
Գայ Բերնետ Թեո Թեո
Ջոն Մայքլ Հիգինս Ջոն Սմիթ հաղորդավար Ջոն Սմիթ
Էլիզաբեթ Բենքս Գեյլ Աբերնատի ՄակՔադեն հաղորդավար Գեյլ Աբերնատի ՄակՔադեն
Ջոն Լիթգոու
Ռուբի Ռոուզ
Մեթ Լանտեր Չիկագո[6] Չիկագո[6]
DJ Khaled

ԿինորտադրությունԽմբագրել

2015 թվականի ապրիլի 11-ին՝ «Կատարյալ ձայն 2» ֆիլմի թողարկումից մեկ ամիս առաջ հայտարարվել է, որ Ռեբել Ուիլսոնը կվերադառնա երրորդ ֆիլմ, բայց նրան հայտնի չէ, թե արդյոք մյուս դերասաններն էլ կվերադառնան[7]:

Պրոդյուսեր և ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը երկրորդ ֆիլմի ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ տեսնում է երրորդ ֆիլմը նկարահանելու հնարավորություն[8]:

2015 թվականի հունիսի 10-ին պաշտոնապես հայտարարվել է, որ կլինի երրորդ ֆիլմը: Սցենարիստը նորից կլինի Քեյ Քեննոնը[9]:

ՔասթինգԽմբագրել

2015 թվականի հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ Աննա Քենդրիկը և Ռեբել Ուիլսոնը վերադառնում են իրենց դերերին[10]: 2015 թվականի հուլիսի 28-ին Բրիտանի Սնոուն սիկվելում նկարահանվելու պայմանագիր է կնքել, Պոլ Բրուքսը, Մաքս Հենդելմանը և Էլիզաբեթ Բենքսը վերադարձել են պրոդյուսերի պաշտոնին[11]: 2015 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարվել է, որ ռեժիսորը նորից Բենքսն է լինելու[12], սակայն նա 2016 թվականի հունիսի 3-ին հեռացել է ռեժիսորի պաշտոնից[13]: 2016 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Տրիշ Սին[14]: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Աննա Քեմփը միացել է դերասանական կազմին[15]: 2016 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Ռուբի Ռոուզը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[16]: 2017 թվականի հունվարի 5-ին ֆիլմին են միացել Էսթեր Դինը, Հաննա Մեյ Լին, Քրիսի Փիթը, Քելլի Ջակլը, Շելլի Ռեգները[17], ինչպես նաև երգչուհի Էնդի Ալլոն[18]: Բացի այդ, երաժշտական պրոդյուսեր Դեկ Շերոնը հաստատել է, որ չնայած Ալեքսիս Քնեփը ներկա չի եղել երաժշտական առաջին փորձին, բայց նա կվերադառնա ֆիլմ[19]: Նա չի երևացել նկարահանման հրապարակում, ինչը հանգեցրեց ենթադրության, որ նա չի հայտնվի ֆիլմում: Փետրվարի 6-ին նա հաստատել է, որ վերադառնում է ֆիլմ[20]:

Ֆիլմի նկարահանումներԽմբագրել

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունվարի 5-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[21][22] և ավարտվել ապրիլի 3-ին[23]:

ԹողարկումԽմբագրել

Սկզբում ֆիլմի թողարկման ամսաթիվ է նշվել 2017 թվականի հուլիսի 21-ը և օգոստոսի 4-ը[24]: Ավելի ուշ այն տեղափոխվել է դեկտեմբերի 22[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsxNational Media and Infocommunications Authority.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 ČSFD (чеш.) — 2001.
  4. «Pitch Perfect 3 Australian Premiere»։ facebook.com (ռուսերեն)։ Վերցված է 2017-12-21 
  5. 5,0 5,1 Silas Lesnick (2016-05-31)։ «Pitch Perfect 3 Release Date Moves to December»։ ComingSoon.net (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  6. Craig Elvy (02.10.2017)։ «Pitch Perfect 3 Adds Clone Wars’ Matt Lanter To Cast»։ screenrant.com (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  7. ADAM CHITWOOD (2015-04-11)։ «PITCH PERFECT 3 in the Works; Rebel Wilson to Return»։ Collider (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  8. STEVE 'FROSTY' WEINTRAUB (2015-05-16)։ «Elizabeth Banks Talks PITCH PERFECT 2 (and 3), WET HOT AMERICAN SUMMER and THE LEGO MOVIE Sequel»։ Collider (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  9. Borys Kit (6/10/2015)։ «'Pitch Perfect 3' Moving Forward at Universal With Writer Kay Cannon (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07 
  10. Busch Anita (2015-06-15)։ «‘Pitch Perfect 3’ Chimes In With Summer 2017 Date; Anna Kendrick, Rebel Wilson Back»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  11. Kroll Justin (2015-07-28)։ «Brittany Snow Set to Return for ‘Pitch Perfect 3’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  12. Kroll Justin (2015-10-27)։ «Elizabeth Banks to Direct ‘Pitch Perfect 3’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  13. Kroll Justin (2016-06-03)։ «Elizabeth Banks Exits as Director of ‘Pitch Perfect 3’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  14. Kroll Justin (2016-09-01)։ «‘Pitch Perfect 3’ Finds New Director in Trish Sie»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  15. Rebecca Ford (10/18/2016)։ «Anna Camp Returning for 'Pitch Perfect 3' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07 
  16. Kroll Justin (2016-12-14)։ «Ruby Rose in Talks to Join ‘Pitch Perfect 3’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  17. kelley jakle (6 января 2017)։ «Blurry but happy first day of #pp3!!» (անգլերեն)։ Instagram։ Վերցված է 2017-05-07 
  18. TIM STACK (2017-01-05)։ «Prince Protege Andy Allo Joins 'Pitch Perfect 3'»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  19. Deke Sharon (6 января 2017)։ «A Cappella Boot Camp, day one! #PitchPerfect3 Pitch Perfect 3» (ռուսերեն)։ Facebook։ Վերցված է 2017-05-07 
  20. alexis knapp (6 января 2017)։ «Omw to join my Bella's for #pp3 babe-eeeee! So so excited. Thank you for all your concerns and messages, hope this clears a little up. :D love you» (անգլերեն)։ Instagram։ Վերցված է 2017-05-07 
  21. SILAS LESNICK (2017-01-05)։ «Pitch Perfect 3 Filming Begins! - ComingSoon.net»։ ComingSoon.net (en-US)։ Վերցված է 2017-05-07 
  22. Christine (2016-12-09)։ «'Pitch Perfect 3' is now casting extras in Atlanta»։ On Location Vacations։ Վերցված է 2017-05-07 
  23. Rebel Wilson (4 апр. 2017 г.)։ «And that's a wrap on @PitchPerfect 3! All day today I'm sleeping and eating chocolate x» (ռուսերեն)։ Twitter։ Վերցված է 2017-05-07 
  24. Busch Anita (2016-05-10)։ «‘Pitch Perfect 3’ Moves Up To Middle Of Summer 2017»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-05-07 

Արտաքին հղումներԽմբագրել