Տամպա (Ֆլորիդա)
Տամպա (անգլ.՝ Tampa), քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանում։ Հիլսբորոյի շրջկենտրոնն է։ Տեղակայված է նահանգի արևմտյան ափում (Տամպայի ծովածոց)՝ Մեքսիկական ծոցի մոտակայքում։ Համարվում է Ֆլորիդայի արագ զարգացող քաղաքներից մեկը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տամպա | |||||
Tampa | |||||
| |||||
Վերև՝ երկնաքերերը քաղաքի կենտրունում, վերին ձախ՝ Իբոր Սիթի թաղամասը, վերին աջ՝ Չենըլ թաղամաս, ստորին ձախ՝ Մաքդիլ ավիաբազան, ստորին ձախ՝ Տամպայի կոնֆերանս-կենտրոնը | |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Նահանգ | Ֆլորիդա | ||||
Շրջան | Հիլսբորո շրջան | ||||
Համայնք | Հիլսբորո շրջան | ||||
Քաղաքապետ | Բոբ Բաքհորն | ||||
Հիմնադրված է | 1823 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | Որպես գյուղ՝ դեկտեմբերի 18, 1849 Որպես ավան՝ սեպտեմբերի 10, 1853 և օգոստոսի 11, 1873 Որպես քաղաք՝ դեկտեմբերի 15, 1855 և հուլիսի 15, 1887 թվականից | ||||
Մակերես | 441,9 կմ² | ||||
ԲԾՄ | 14,6 մ | ||||
Բնակչություն | 347 645 մարդ (2013) | ||||
Խտություն | 1146,7 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Տամպացի | ||||
Ժամային գոտի | UTC−5, ամառը UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 813 | ||||
Փոստային դասիչ | 33601-33626, 33629-33631, 33633-33637, 33646-33647, 33650-33651, 33655, 33660-33664, 33672-33675, 33677, 33679-33682, 33684-33690, 33694 | ||||
Պաշտոնական կայք | tampagov.net | ||||
| |||||
Պատմություն
խմբագրել«Տամպա» անվանումն ունի արմատական ամերիկյան ծագում։ Չնայած, որ ժամանակի ընթացքում իմաստը կորել է, ենթադրվում է, որ այն արմատական ամերիկյան ցեղի՝ Կալուզայի լեզվով նշանակում է «հրե փայտեր»։ Առաջին եվրոպացին, ով 1528 թվականի ապրիլի 8-ին այցելել է Տամպա քաղաքի արվարձանները, եղել է իսպանացի կոնկիստադոր Պանֆիլո դե Նարվաեսը։ Մեկ տարի անց Էռնանդո դե Սոտոն (ում անունով կոչվել է ամրոցը, իսկ ավելի ուշ Մեքսիկական ծոցի ափին գտնվող զբոսայգիներից մեկը) փրկում է Նարվաեսի միակ կենդանի մնացած արշավախմբի անդամին։
Աշխարհագրություն
խմբագրելՏամպա քաղաքը գտնվում է Ֆլորիդա թերակղզու արևմտյան առափնայի մոտ, Տամպա ծոցի ափին։ Քաղաքի միջով հոսում է Հիլսբորո գետը։
Կլիմա
խմբագրելՏամպայի կլիման մերձարևադարձային է, խոնավ, անցումային դեպի արևադարձային կլիմայի։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տամպա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 30,0 | 31,1 | 33,3 | 33,8 | 36,6 | 37,2 | 36,6 | 36,6 | 35,5 | 35,0 | 32,2 | 30,0 | 37,2 |
միջին առավելագույնը (°C) | 21,2 | 22,6 | 24,7 | 27,3 | 30,8 | 32,2 | 32,4 | 32,5 | 31,8 | 29,2 | 25,7 | 22,4 | 27,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 15,8 | 17,3 | 19,5 | 22,0 | 25,6 | 27,7 | 28,2 | 28,3 | 27,5 | 24,4 | 20,5 | 17,2 | 22,8 |
միջին նվազագույնը (°C) | 10,4 | 12,0 | 14,1 | 16,7 | 20,5 | 23,3 | 24,0 | 24,1 | 23,1 | 19,6 | 15,3 | 12,0 | 18,0 |
բացարձակ նվազագույնը (°C) | −6,1 | −5,5 | −1,6 | 3,3 | 9,4 | 11,6 | 17,2 | 18,8 | 12,2 | 4,4 | −5,0 | −7,7 | −7,7 |
տեղումների քանակը (մմ) | 56 | 71 | 76 | 51 | 53 | 169 | 179 | 197 | 159 | 57 | 39 | 62 | 1174 |
Աղբյուր՝ NWS |
Տեսարժան վայրեր
խմբագրելՏամպա քաղաքում գտնվում է «Busch Gardens» զվարճանքի զբոսայգին, ակվարիումը և Adventure Island ակվապարկը։
Տնտեսություն
խմբագրելՏամպա քաղաքում է գտնվում Վիքիպեդիայի և Վիքիմեդիայի այլ նախագծերի հիմնական սերվերային կենտրոնը, լրացուցիչ սերվերները գտնվում են Ամստերդամում և Սեուլում[1]։
Բնակչություն
խմբագրել2011 թվակակի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 346 037 մարդ, իսկ 2013 թվականի դրությամբ՝ 347 645 մարդ[2]
Սպորտ
խմբագրելՔաղաքում կենտրոնացված են Հոկեյի ազգային լիգայի «Տամպա Բեյ Լայթնինգ» և Ֆուտբոլի ազգային լիգայի «Տամպա Բեյ Բակկենիրս» ակումբները։
Կրթություն
խմբագրելՏամպա քաղաքում գտնվում է Հարավային Ֆլորիդայի համալսարանը (University of South Florida — USF) և Տամպայի համալսարանը (The University of Tampa)։
Քույր-քաղաքներ
խմբագրել- Ագրիջենտո (իտալ.՝ Agrigento), Իտալիա
- Բարանկիլյա (իսպ.՝ Barranquilla), Կոլումբիա
- Վերակրուս (իսպ.՝ Veracruz), Մեքսիկա
- Հավր (ֆր.՝ Le Havre), Ֆրանսիա
- Գրանադա (իսպ.՝ Granada), Նիկարագուա
- Իզմիր (թուրքերեն՝ İzmir), Թուրքիա[3]
- Կորդովա (իսպ.՝ Córdoba), Արգենտինա
- Օվիեդո (իսպ.՝ Oviedo), Իսպանիա
- Աշդոդ (եբրայերեն՝ אשדוד), Իսրայել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Julie Sloane (2007 թ․ հոկտեմբերի 10). «Wikimedia Foundation Moving To San Francisco». Wired. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Table 3. Annual Estimates of the Resident Population for Incorporated Places in Florida: April 1, 2010 to July 1, 2011» (CSV). U.S. Census Bureau. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ İzmir Büyükşehir Belediyesi. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)