Էլիսոն Ջենի

ամերիկացի դերասանուհի

Էլիսոն Ջենի (անգլ.՝ Allison Brooks Janney, նոյեմբերի 19, 1959(1959-11-19)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորող ամերիկացի դերասանուհի։ «Էմմի» յոթ մրցանակների, «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» յոթ մրցանակների, «Ոսկե գլոբուսի» (2018) և BAFTA մրցանակների (2018) դափնեկիր։ «Տոնյա ընդդեմ բոլորի» (2018) ֆիլմում երկրորդական դերի համար արժանացել է Օսկարի։

Էլիսոն Ջենի
անգլ.՝ Allison Janney
Ծնվել էնոյեմբերի 19, 1959(1959-11-19)[1][2][3] (65 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունՔենյոն քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, The Miami Valley School?, Հոթչքիս դպրոց և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Jervis Spencer Janney?[4]
Համատեղ ապրող(ներ)Philip Joncas?
Պարգևներ և մրցանակներ

Թատերական համաշխարհային մրցանակ

[5]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

National Board of Review Award for Best Cast?

Արբանյակ մրցանակ լավագույն դերասանական կազմի համար

Արբանյակ մրցանակ լավագույն դերասանական կազմի համար

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ

«Արբանյակ» մրցանակ՝ դրամա հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Drama Desk Award for Outstanding Featured Actress in a Play?

Ոսկե գլոբուս

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկական հեռուստասերյալներում հրավիրված ամենալավ դերասանուհի կատեգորիայում

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

allison-janney.com

Ջենիի կարիերայում մեծ հաջողություն էր NBC հեռուստաընկերության «Արևմտյան թև» ֆիլմում (1999-2006) ՍԻ Ջեյ Քրեգի դերը, որի շնորհիվ նա արժանացավ չորս Էմմի և չորս «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակների։ 2014 թվականին CBS-ի «Մայրիկի» սիթքոմում գլխավոր դերի (2013 թվականից առ այսօր) և Showtime հեռուստաալիքի Սեքսի մասնագետ սերիալում անչափահասի դերի համար նա արժանացել է միանգամից երկու Էմմի մրցանակի։ Թատրոնում աշխատանքի համար Ջենին «Կամրջից տեսարան» (1998) պիեսում և «Իննից հինգը» (2009) մյուզիքլում գլխավոր դերերի համար երկու անգամ առաջադրվել է Թոնի մրցանակի։

Իր կարիերայի ընթացքում Ջենին նկարահանվել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում ՝ առավել հաճախ խաղալով երկրորդական դերեր։ Նա երկու անգամ առաջադրվել է «Անկախ ոգու» մրցանակի՝ «Մեր ամեն ինչում» (2005) և «Կյանքը պատերազմում» (2009) ֆիլմերում դերերի համար։ Դերասանական անսամբլի կազմի շրջանակներում Ջենին ստացել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակ և Քննադատների ազգային խորհրդի երկու մրցանակներ՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999) և «Սպասուհի» (2011) ֆիլմերում դերերի համար։ Նա նաև նկարահանվել է «Իմ հիացմունքի առարկան» (1998), «Մարդասպան գեղեցկուհիներ» (1999), «Ժամեր» (2002), «Մազերի լաք» (2007), «Ջունո» (2007), «Ճանապարհ, տնային տնտեսություն»(2013), «Թամի»(2014) և «Լրտես» (2015) ֆիլմերում։

Կենսագրություն

խմբագրել

Էլիսոն Ջենին ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, սակայն մեծացել է Օհայոյի Դեյթոն քաղաքում[6]։ Ջենին դրամատուրգիա է սովորել Քենյոն քոլեջում և այդ ընթացքում այնտեղ մասնակցել է թատերական ներկայացումների, որի ռեժիսորն էր Փոլ Նյումանը։ Այնուհետև նա սովորել է Նյու Յորքի Neighborhood Playhouse թատրոնում և Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[7]։

Կարիերա

խմբագրել

Ջենին իր հեռուստատեսային կարիերան սկսել է 1991 թվականին՝ նկարահանվելով կարճաժամկետ Morton & Hayes սիթքոմում։ Դրանից հետո նա ընդգրկվում է «Ինչպես է աշխարհը շրջվում» ցերեկային սերիալի դերասանական կազմում, որտեղ երկու տարի խաղում է սպասուհիներից մեկի դերը։ Նույն ժամանակահատվածում Ջենին երկու անգամ հանդես է գալիս «Օրենք և կարգ» սերիալում՝ խաղալով տարբեր դերեր։

Տասնամյակի երկրորդ կեսին նա սկսում է երկրորդական դերեր ստանալ՝ նկարահանվելով «Մարմնի մասեր» (1997), «Սառցե քամի» (1997), «Հիմնական գույներ» (1998), «Իմ հիացմունքի առարկան» (1998), «Վեց օր, յոթ գիշեր» (1998), «Հայտնի մարդ» (1998), «Մարդասպան գեղեցկուհիներ» (1999) և «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999) ֆիլմերում։ 1998 թվականին Ջենին առաջադրվել է Թոնի մրցանակի՝ որպես պիեսի լավագույն դերասանուհի[8]։

Ջենիի կարիորայում բեկումնային եղավ Սպիտակ տան մամուլի կողմից ղեկավարվող NBC-ի «Արևմտյան թև» ֆիլմում ունեցած դերը[7]։ Նա նկարահանվել է շոուում 1999-ից 2006 թվականներին՝ շահելով Էմիի չորս մրցանակ՝ 2000 և 2001 թվականներին «դրամատիկ սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» և 2002 ու 2004 թվականներին՝ «դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգերում[9]։

Նա նաև հաղթել է «Ոսկե գլոբուս»-ի չորս անվանակարգերում և արժանացել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» չորս մրցանակի[9]։ 2002 թվականին նա ռաջադրվել է Ամերիկյան կինոնկարների ինստիտուտի մրցանակի՝ «տարվա լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում[9]։ Հեռուստատեսային շարքն ավարտվելուց հետո, Ջենին սկսում է ավելի կատակերգական դերեր ստանձնել՝ հանդես գալով «Երկուսուկես մարդ» սիթքոմում և «Մազի լաք» և «Ջունո» ֆիլմերում։ Ջենին նկարահանվել է նաև մի քանի անկախ ֆիլմերում։ 2009 թվականին «Իննից հինգը» ֆիլմում իր դերի համար առաջադրվել է Թոնի մրցանակի՝ «մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

2011 թվականին Ջենին նկարահանվել է ABC-ի «Պարոն Սանշայն» ձախողված սիթքոմում։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում, այդ թվում ՝ «Սիրային կազմ», «Կայծակի հարված», «Հումանիտար գիտություններ», «Ճանապարհ, ճանապարհ դեպի տուն», «Վատ խոսքեր», «Թեմմի», «Ջեյմս Բրաուն։ Դեպի վեր» «Միամիտ» և «Լրտես»։

2013 թվականին Ջենին սկսել է խաղալ CBS «Մայրիկ» սիթքոմում։ 2014 թվականին դերը նրան արժանացրեց մեկ այլ Էմմիի՝ «կատակերգական սերիալների լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում։ Միևնույն ժամանակ, Ջենին «Սեքսի վարպետներ» ֆիլմում երկրորդական դերի համար ստացել է «Էմմի» «հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն հյուր դերասանուհի» անվանակարգում։ 2015 թվականին «Մայրիկ» ֆիլմում դերի համար Ջենին առաջադրվել է նաև «Ոսկե գլոբուսի»։ «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմում իր դերի համար արժանացել է Օսկարի «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[9][10]։

Անձնական կյանք

խմբագրել

2015-ի սեպտեմբերին հաղորդվել է, որ դերասանուհին հարաբերությունների մեջ է Ֆիլիպ Ջոնասի հետ, ով իրենից 20 տարով փոքր է[11][12]։

«Մայրիկ» հեռուստասերիալի հարցազրույցների ժամանակ Ջենին հաճախ էր նշում իր եղբոր մասին, ով պայքարում էր թմրամոլության դեմ։ Նրա եղբայրը հետագայում ինքնասպան էր եղել[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. «ALLISON JANNEY». ACADEMY OF TELEVISION ARTS & SCIENCES FOUNDATION (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  7. 7,0 7,1 «Allison Janney- Biography». Yahoo! (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «Allison Janney». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Allison Janney Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  10. Cynthia Littleton (28 августа 2014). «Allison Janney on Her Double Emmys Win and Post-'West Wing' Act in TV». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  11. Byrne, Suzy (21 сентября 2015). «Allison Janney Won Her Historic Seventh Emmy, but All People Want to Talk About Is Her Hunky, Younger Boyfriend | Yahoo Celebrity - Yahoo Celebrity». Yahoo! Celebrity (անգլերեն). Yahoo. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Corinthios, Aurelie (20 сентября 2015). «Emmys 2015: 5 Things to Know About Allison Janney's Boyfriend, Philip Joncas : People.com». People (անգլերեն). Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Fussman, Calt (4 января 2012). «Alison Janney: What I've Learned». Esquire.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Ջենի» հոդվածին։