«Բամբասկոտը» (անգլ.՝ Gossip Girl), ամերիկյան հեռուստանովել, պատանեկան դրամա՝ հիմնված գրող Սեսել ֆոն Զիգեսարի համանուն վեպի հիման վրա։ Հեռուստասերիալի գաղափարը պատկանում է Ջոշ Շվարցին և Ստեֆանի Սավաժին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 19-ին ամերիկյան The CW հեռուսաալիքում։

Picto infobox cinema.png
Բամբասկոտը
Gossip Girl
Gossip girl titlecard.svg
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողՋոշ Շվարց
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքGossip Girl?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերՋոշ Շվարց,
Ջո Լազարով,
Բարտ Վենրիչ
ԵրաժշտությունAlexandra Patsavas?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ121
Էկրաններին էսեպտեմբերի 19, 2007-ից դեկտեմբերի 17, 2012
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունԱլլոյ Ինթերթեյնմենթ
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Բամբասկոտը» առաջին անգամ հեռարձակվել է 2007 թվականի սեպտեմբերի 18-ին Կանադայում, այնուհետև այլ նահանգներում։ Ավելի վաղ հեռուստադիտողն առաջին սերիան կարող էր անվճար ներբեռնել iTunes Store-ում։
Առաջին սեզոնը բաղկացած է 18 սերիայից։ Հեռարձակվել է 2007 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել 2008 թվականի մայիսի 19-ը։
Երկրորդ սեզոնը բաղկացած է 25 սերիայից։ Հեռարձակվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվել՝ 2009 թվականի մայիսի 18-ին։
Երրորդ սեզոնը բաղկացած է 22 սերիայից։ Հեռարձակվել է 2009 թվականի սեպտեմբերի 14-ին, ավարտվել՝ 2010 թվականի մայիսի 17-ին։
Չորրորդ սեզոնը նույնպես բաղկացած է 22 սերիայից։ Եթեր է հեռարձակվել 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ավարտվել է 2011 թվականի մայիսի 16-ին։
Հինգերորդ սեզոնը բաղկացած է 24 սերիայից։ Հեռարձակվել է 2010 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել՝ 2011 թվականի մայիսի 16-ին։
Հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարեց, որ վեցերորդ սեզոնը լինելու է եզրափակիչ սեզոն։ Այն եթեր կազմված էր 10 սերիայից և ավարտվեց 2012 թվականին։
Հեռուստանովելը Նյու Յորքի հարուստ էլիտայի կյանքի մասին է։ Սերիալի գլխավոր դերասաններն են Բլեյկ Լայվլին, Լեյտոն Միստրը, Էդ Վեստվիկը, Փեն Բեջլին, Չեյս Քրոուֆորդը, Թեյլոր Մոմսենը և այլք։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը Նյու Յորքի էլիտար շրջաններից մեկում ապրող երիտասարդների մասին է։ Դպրոցում սովորելուց բացի նրանք ընկերություն են անում, վիճվում են, թմրանյութեր են օգտագործում, խանդում են, տառապում են, սիրում են, ատում են և այլն։ Այս ամենի մասին քաղաքի բնակիչները և հեռուստադիտողը իմանում է «Բամբասկոտի» շնորհիվ։ Բամբասկոտին ոչ ոք չի ճանաչում, և ինքը հենց դերասանուհին երբեք չի հայտնվում էկրաններին։

ԿերպարներԽմբագրել

Սիրենա «Թագուհի Էս» Սելիա վան դեր Վուդսեն (Բլեյկ Լայվլի) (Serena Celia van der Woodsen) պայծառ և բաց աղջիկ, որը միշտ շրջատապված է երկրպագուներով և տարբեր ամսագրերի լուսանկարիչներով։ Նա աշխույժ է և զվարճալի, կարողանում է ինչպես տխրել, այնպես էլ ուրախանալ։ Իր անկեղծությանբ միանգամից գրավում է բոլորին։

Ծնվել է բժիշկ վան դեր Վուդսենի հարուստ ընտանիքում, բայց ծնողները բաժանվել են, երբ նա 4 տարեկան էր։ Ունի փորք եղբայր՝ Էրիկը, որի մասին նա միշտ հոգ է տանում։ Սիրենան կարող էր անել ինչ ցանկանում էր։ Կարող էր օգտագործել ալկոհոլ, թմրանյութեր։ Նրան միշտ օգնության էր հասնում լավագույն ընկերուհին՝ Բլեյրը։ Բայց դա չի խանգարում նրան դավաճանել Բլեյրին։

Դրանից հետո Սիրենան հեռանում է քաղաքից այլ դպրոց ինտերնատ, սակայն մեկ տարի անց զարմացնում է բոլորին իր վերադարձով։ Լավագույն ընկերուհին` Բլեյլրը, նրան օգնում է նրա ցանկացած խնդիրների ժամանակ։ Նրա կողքին են նաև Չեքը, Նեյթը։ Նրա կյանքը փոխվում է, երբ հանդիպում է իր ապագա ընկերոջը` Դենին։

Բլեյր «Թագուհի Բի» Քորնելիա Ուոլդորֆ (Լեյթոն Միսթեր) (Blair Cornelia «B» Waldorf) — Սիրենայի լավագույն ընկերուհին։ Նրանց հարաբերությունները և անձնական կյանքը սերիալի և գրքի սյուժեի հիմնական մասն են։

Բլեյրի ծնողները Էլիոնոր և Հարոլդ Ուոլդորֆներն են։ Նրանք բաժանվել են։ Բլեյրի հայրը լքել է ընտանիքը և հեռացել երեսունամյա տղամարդու մոտ, իսկ մայրն ամուսնացել է Սայրուս Ռոուսի հետ։

Բլեյրը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, ձգտում է լինել ամեն ինչում կատարյալ։ Երազում է սովորել Եյլի համալսարանում: Ոմանք նրան համարում են «Թագուհի Բի» այն պատճառով, որ նա կարողանում է հասնել իր նպատակին ցանակացած ճանապարհով։ Հանդիպում է Նեյթի հետ` ցանկանալով ամուսնանալ։ Սակայն դավաճանությունը քանդում է պլանները։ Որոշելով կանանց միջև ընկերություն չլինելու մասին` շրջապատում է իրեն հիմար աղջիկներով, որոնց կարողանում է հեշտությանբ կառավարել։

Հետագայում սկսում է հանդիպել Չեք Բասսի հետ։

ՀղումներԽմբագրել