Մարմնի մասեր (հեռուստասերիալ)
«Մարմնի մասեր» (անգլ.՝ Nip/Tuck), ամերիկյան հեռուստատեսային դրամա՝ «սև» հումորի տարրերով, որը ստեղծվել է Ռայան Մերֆիի կողմից և եթեր է հեռարձակվել 2003-ից մինչև 2010 թվականները։
Մարմնի մասեր | |
---|---|
Ժանր | բժշկական դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Ռայան Մերֆի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Dylan Walsh?, Ջուլիան Մակմեհոն, Ջոելի Ռիչարդսոն, John Hensley?, Ռոմա Մաֆֆիա, Քելլի Քարլսոն, Ջեսսալին Գիլսիգ, Բրունո Կամպոս, Valerie Cruz?, Ֆամկե Յանսեն և Ջորջ Ուայներ |
Երաժշտություն | Ջեյմս Ս. Լևայն |
Պատմվածքի վայր | Մայամի և Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 100 |
Էկրաններին է | հուլիսի 22, 2003-ից մարտի 3, 2010-ը |
Հեռուստաալիք | FX[1] |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է 45 մրցանակ` այդ թվում` «Ոսկե Գլոբուս» և «Էմմի»։ Շոուի հեղինակ Ռայան Մերֆին հավաստիացնում է, որ սերիալում ցուցադրված բժշկական բոլոր միջադեպերը վերցված են իրական կյանքից[2]։
Սյուժե
խմբագրելՇոն Մաքնամարան և Քրիստիան Տրոյը երկու տաղանդավոր պլաստիկ վիրաբույժներ են, որոնք գեղեցիկ կանանց անթերի են դարձնում Մայամիում գտնվող սեփական մասնավոր կլինիկայում։ Վիրահատությունները աներևակայելի թանկ են, և հաճախորդները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի պահպանեն գեղեցկությունը կամ ավելացնեն ունեցածը։
Շոնը և Քրիստիանը ոչ միայն գործընկերներ են նույն բիզնեսում, այլև ընկերներ են։ Սակայն նրանց մեջ հաճախ տարաձայնություններ են լինում կյանքի, կանանց և իրենց աշխատանքի հանդեպ ունեցած տարբեր վերաբերմունքի համար։
Շոնը ավելի լուրջ է, փորձում է ամբողջությամբ ընկղմվել աշխատանքի մեջ, որպեսզի խուսափի իր կնոջ և պատանի որդու հետ կապված խնդիրներից։ Հիպոկրատի երդումը Շոնի համար դատարկ խոսքեր չեն, նա անձնուրաց է աշխատում, նույնիսկ պատրաստ է անվճար վիրահատություններ կատարել հրդեհների զոհերի և իսկապես կարիքավորների համար։
Քրիստիանը չի արձագանքում Շոնի այս ազնիվ պոռթկումներին. նա աշխատում է բացառապես փողի և հերթական հիվանդի հետ ինտրիգ ունենալու հնարավորության համար։ Փող, կանայք և գինի. սա այն է, ինչ անհրաժեշտ է Քրիստիանին, և նա պատրաստ է ամեն ինչի` ստի, խաբեության, դավաճանության, շանտաժի և նույնիսկ սպանության` իր ուզածին հասնելու համար։
Դերերում
խմբագրել- Դիլան Ուոլշ` Շոն Մաքնամարա
- Ջուլիան Մակմեհոն` Քրիստիան Տրոյ
- Ջոն Հենսլի - Մեթ Մաքնամարա
- Ջոելի Ռիչարդսոն` Ջուլիա Մաքնամարա
- Ռոմա Մաֆիա` Լիզ Քրուզ
- Քելլի Կարլսոն` Քիմբեր Հենրի
- Քելսի Լին Բեյթլենն` Էննի Մաքնամարա
- Վալերի Կրուս` Գրեյս Սանտյագո
- Ջեսսալին Գիլսիգ` Ջինա Ռուսո
- Ռոբերտ Լասարդո` Էսկոբար Գալարդո
- Ֆամկե Յանսեն` Էվա Մուր
- Բրունո Կամպոս - Քվենտին Կոստա
- Ռոնա Միտրա` Կիտ Մակգրո
- Սանաա Լեթեն` Միշել Լանդաու
- Լինդա Քլեյն` բուժքույր Լինդա
- Ռեյմոնդ Կրուս` Ալեխանդրո Պերես
Հրավիրված աստղեր
խմբագրելԴերասանների ցուցակը ներկայացված է սերիալում նրանց կերպարների հայտնվելու կարգով։
- Քեյթ Մարա
- Գաբրիել Քարթերիս
- Սոֆյա Աննա Բուշ
- Վանեսա Ռեդգրեյվ
- Դագ Սէվանթ
- Լեսլի Բիբբ
- Լորի և Ռեբա Շափել
- Ֆիոնուլ Ֆլենագան
- Ջեք Կոուլման
- Ֆիոնուլա Ֆլէնիգան
- Ջեք Կոուլման
- Ռեբեկա Գեյհարթ
- Քոլին Իգլսֆիլդ
- Ջոն Ռիվրզ
- Ալեք Բոլդուին
- Էն Հեչ
- Քեթի Բեյքեր
- Բրիթանի Սնոուն
- Բրուք Շիլդս
- Քեթլին Թըրներ
- Ռիչարդ Չեմբերլեն
- Ժաքլին Բիսեթ
- Ռոզի Օ'Դոննել
- Ալանիս Մորիսեթ
- Կատրին Դենյով
- Ջեյմս Էյքհաուս
- Բրեդլի Քուփեր
- Օլիվեր Պլատտ
- Դաֆնա Զունիգա
- Տիա Կարրերե
- Ջենիֆեր Կուլիջ
- Աննա-Լին Մակկորդ
- Մարիո Լոպես
- Պորշա Դե Ռոսսի
- Ջոն Շնայդեր
- Ռոբերտ Գանտ
- Բրայս Ջոնսոն
- Շերոն Գլես
- Դինա Մեյեր
- Միշա Քոլինզ
- Ռիչարդ Բյորջի
- Ժիլլ Մարինի
- Ռոուզ ՄըքԳովեն
- Հարոլդ Գուլդ
- Մելանի Գրիֆիտ
- Ջեֆ Հեֆներ
- Շոն Պայֆրոմ
Մրցանակներ
խմբագրել- 2004 թվական - Էմմիի մրցանակ՝ լավագույն դիմահարդարման համար։
- 2005 թվական - Ոսկե Գլոբուս՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ։
Խառնաշփոթ եթերաշրջանների մեջ
խմբագրելՍցենարիս հեղինակների գործադուլի պատճառով 5-րդ եթերաշրջանի երկրորդ մասի նկարահանումները հետաձգվել են և վերսկսվել ավելի ուշ։ Նոր սերիաների պրեմիերան կայացել է մեկ այլ ալիքով։ Այս խառնաշփոթի պատճառով շատ աղբյուրներ 6-րդ երերաշրջանի փոխարեն նշում էին 7-րդը, քանի որ հինգերորդ եթերաշրջանը բաղկացած էր երկու մասից։ Անճշտությունները հարթվել են, երբ սերիալն ամբողջությամբ թողարկվել է DVD ձևաչափով, որտեղ 5-րդ եթերաշրջանը բաղկացած էր երկու բոքս-սեթից, իսկ վեցերորդ եթերաշրջանի շապիկին գրված էր` «The Sixth & Final Season» (Վեցերորդ և վերջին եթերաշրջան)[3]։
Սաունդթրեք
խմբագրելNip / Tuck: Original TV Soundtrack (Mixed by Gabriel & Dresden) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «The Engine Room — A Perfect Lie (Gabriel & Dresden Remix)» | 3:27 | |||||||
2. | «Poloroid — So Damn Beautiful» | 3:40 | |||||||
3. | «Wax Poetic — Angels» | 3:38 | |||||||
4. | «Daniel Ash — Fever» | 4:26 | |||||||
5. | «Jazzupstarts — All The Way To The Top» | 3:34 | |||||||
6. | «Kinky — The Headphonist» | 4:28 | |||||||
7. | «Chris Coco — Falling» | 3:22 | |||||||
8. | «Erin McKeown — Cosmopolitans (Tri-Factor Remix)» | 5:49 | |||||||
9. | «Client — Price Of Love» | 3:18 | |||||||
10. | «Kirsty Hawkshaw — Just Be» | 3:43 | |||||||
11. | «Bebel Gilberto — Lonely» | 2:24 | |||||||
12. | «Alpha — Elvis» | 3:18 | |||||||
13. | «Chungking — Following» | 4:47 | |||||||
14. | «Syntax — Pride» | 6:17 | |||||||
15. | «The Engine Room — A Perfect Lie (Theme Song)» | 0:45 | |||||||
16. | «Gabriel & Dresden — Tracking Treasure Down (Bonus Track)» | 3:50 | |||||||
17. | «Gabriel & Dresden Podcast» | 5:52 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Snipped, Implanted, But Short Of Perfect — The New York Times, 2003.
- ↑ «Entertainment Weekly». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Nip/Tuck: The Sixth and Final Season
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- Պաշտոնական կայք DVD
- Սերիալը TVGuide կայքում
- Սերիալը CTV.ca Արխիվացված 2009-06-20 Wayback Machine կայքում