Զաք Էֆրոն
Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն (անգլ.՝ Zachary David Alexander Efron, հոկտեմբերի 18, 1987[1], Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարի, «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը», «Հաջողակը», «Այդ անհարմար պահը», «Սրտի 128 զարկ րոպեում», «Հարևաններ: Պատերազմի ճանապարհին», «Թեթև վարքով պապիկը» ֆիլմերում, ինչպես նաև «Հավերժական ամառ» հեռուստասերիալում իր կատարած դերերով:
Զաք Էֆրոն | |
---|---|
![]() Զաք Էֆրոնը 2012 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Զաքարիա Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 18, 1987[1] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ |
Կարիերա՝ | 2002 թվականից մինչ օրս |
Ուղղություն՝ | Փոփ երաժշտություն |
IMDb։ | ID 1374980 |
zacefron.com |
ԿենսագրությունԽմբագրել
Զաք Էֆրոնը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրակայանում աշխատող ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասքեթի ընտանիքում: Մեծացել է փոքր եղբոր՝ Դիլանի հետ, որը 5 տարով փոքր է Զաքից: Զաք Էֆրոնը ունի հրեական արմատներ[2][3]:
4 տարեկանից սկսած արդեն մասնակցել է դպրոցական թատրոնի ներկայացումներին: 15 տարեկանից սկսած մասնակցություն է ունեցել հեռուստանկարահանումներին: 2000-2001 թվականներին հաճախել է Ալլան Հենքոքի քոլեջին (անգլ.՝ Allan Hancock College) կից երաժշտական դպրոցը (անգլ.՝ Pacific Conservatory of the Performing Arts) Սանտա-Մոնիկայում[4]:
2006 թվականին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդե քաղաքում ավարտել է դպրոցը և ընդունվել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հետաձգել է ուսումը նկարահանումների պատճառով:
ԿարիերաԽմբագրել
2002 թվականին Էֆրոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Լուսատիտիկ», «Շտապ օգնություն» և «Պաշտպան»: Նա կատարել է Քամերոն Բեյլի դերը «Հավերժական ամառ» հեռուստասերիալի մի քանի սերիաներում: Ամենասկբից պլանավորվել էր, որ նրա կերպարը կլինի ժամանակավոր, բայց Էֆրոնի կերպարը դարձավ պարբերական: «Հավերժական ամառ» հեռուստասերիալում նկարահանվելու հետ միաժամանակ նա նաև նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայր Մայամի», «Ջրային ոստիկանություն. Հատուկ ջոկատ», «Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի ու Կոդիի կյանքի» և The Replacements հեռուստասերիալներում: Երիտասարդ կատարողների մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հեռուստաֆիլմում կատարած լավագույն դերակատարում անվանակարգում Supporting Young Actor մինի-սերիալում կատարած դերի համար[5]: 2005 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դերը Hope Partlowի «Sick Inside» երգի տեսահոլովակում:
2005 թվականը դարձավ շրջադարձային Էֆրոնի կյանքում: Disney Channel ընկերությունը քասթինգ հայտարարեց Քեննի Օրթեգի «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմի գլխավոր դերի համար: Զաքը կարդացել է երկխոսություն 16-ամյա Վանեսսա Հադջենսի հետ և ստացել է բասկետբոլի աստղ Թրոյ Բոլտոնի դերը: Նա պետք է պարեր և երգեր, բայց այդ պահին Զաքն ընդամենը 18 տարեկան էր, և նրա ձայնը շարունակում էր փոխվել: Որոշվեց Զաքի ձայնը համադրել երգիչ և դերասան Դրյու Սիլիի ձայնի հետ: 2006 թվականին «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմը թողարկվեց և մեծ հաջողություն ունեցավ[2]: Բնականաբար Դիսնեյ հեռուստաալիքը որոշեց ֆիլմի շարունակության նկարահանումները չհետաձգել, բայց Զաքը պայման դրեց, թե ինքը կնկարահանի շարունակությունում միայն այն դեպքում, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն երգել: Ֆիլմի երկրորդ մասը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ» ֆիլմը, ցույց տվեց, որ Զաքը հաջողությամբ է կատարել իր առաջադրանքը: Ֆիլմի սաունդթրեքը դարձավ 2007 թվականի ամենավաճառվող սկավառակը: Սայմոն Քոուելի ձայնագրման ընկերությունը առաջարկել է Զաքին ձայնագրել սկավառակ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա:
Այդ ժամանակ պրոդյուսերներն անցկացրել են քասթինգ «Մազերի լաք» Բրոդվեյական մյուզիքլի հիման վրա ֆիլմի նկարահանելու համար: Զաքին հաստատեցին Լինկ Լարքինի դերում: Այդ ֆիլմը Զաքին ճանաչում բերեց[6]:
Հետագայում թողարկվել են ոչ պակաս հայտնի ֆիլմեր Զաք Էֆրոնի մասնակցությամբ, որոնցում նա կատարել է գլխավոր դերեր. դրանք են՝ «Ես և Օրսոն Ուելլսը», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կայնքը», «Հաջողակը» և այլն:
Անձնական կյանքԽմբագրել
2008 թվականին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը (անգլերեն) Forbes ամսագրում 5,8 միլիոն դոլլար աշխատավարձով[7]:
People ամսագիրը 2007 թվականին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Էֆրոնը և Վանեսա Հադջենսը սկսել են հանդիպել 2005 թվականին՝ High School Musical ֆիլմի նկարահանումների ժամանակ[8][9][10], զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին[11]:
2013 թվականին Զաք Էֆրոնը բուժվել է ալկոհոլիզմից և տոքսիկոմանիայից[12]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Լուսատիտիկ | Firefly | Երիտասարդ Սայմոն Թեմ |
2003 | ֆ | Կարլ Լեմկեի շատ մեծ աշխարհը | The Big Wide World of Carl Laemke | Փիթ Լեմկե |
2003 | ս | Շտապ օգնություն | Emergency Room | Բոբբի Նևիլ |
2004 | ֆ | Եռակի խաղ | Triple Play | Հարրի Ֆուլլեր |
2004 | ս | Պաշտպան | The Guardian | Լյուկ Տոմելո |
2004 | ֆ | Հիասքանչ վազք | Miracle Run | Սթիվեն Մորգան |
2004-2005 | ս | Հավերժական ամառ | Summerland | Քամերոն Բեյլ |
2005 | ս | C.S.I.:Հանցագործության վայր Մայամի | CSI: Miami | Սեթ Դոուսոն |
2005 | ֆ | Նժույգ Դերբի | The Derby Stallion | Պատրիկ Մաքարդլ |
2006 | ֆ | Եթե այստեղ ապրեիր, հիմա տանը կլինեիր | If You Lived Here, You'd Be Home Now | Կոդի |
2006 | ս | Ծովային ոստիկանություն: Հատուկ ջոկատ | Navy NCIS: Naval Criminal Investigative Service | Դեննի |
2006 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ | High School Musical | Թրոյ Բոլտոն |
2006 | ս | Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի և Կոդիի կյանքը | The Suite Life of Zack and Cody | Թրևոր |
2006 | ս | Կողոպուտ | Heist | Պիցցա առաքող տղա |
2006 | մֆ | Դավաճանություն | The Replacements | Դեյվի Հանքերհոֆֆ |
2007 | ֆ | Մազերի լաք | Hairspray | Լինկ Լարքին |
2007 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ | High School Musical 2 | Թրոյ Բոլտոն |
2008 | ֆ | Ես և Օրսոն Ուելլսը | Me and Orson Welles[13] | Ռիչարդ Սեմյուելս |
2008 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո | High School Musical 3: Senior Year | Թրոյ Բոլտոն |
2009 | ֆ | Հայրիկը կրկին 17 տարեկան է | 17 Again | Մայք Օ’Դոննելը 17 տարեկանում |
2010 | ֆ | Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը | Charlie St. Cloud | Չարլի Սան-Կլաուս |
2011 | ֆ | Հին Նոր տարի | New Year’s Eve | Փոլ |
2011 | ֆ | Հաջողակը | The Lucky One | Լոգան Թիբո |
2012 | ֆ | Լրագրավաճառ | The Paperboy | Ջեք Ջենսեն |
2012 | մֆ | Լորաքս | Dr. Seuss’ The Lorax | Թեդ |
2012 | ֆ | Հումանիտար գիտություններ | Liberal Arts | Նեյտ |
2012 | ֆ | Ամեն գնով | At Any Price | Դին Ուիփլ |
2013 | ֆ | Փարքլենդ | Parkland | Ջիմ Կարրիկո |
2014 | ֆ | Հարևանները | Neighbors | Թեդի Սանդերս |
2014 | ֆ | Այդ անհարմար պահը | That Awkward Moment | Ջեյսոն |
2015 | ֆ | Րոպեում սրտի 128 զարկ | We Are Your Friends | Կոուլ Քարթեր |
2016 | ֆ | Թեթև վարքով պապիկը | Dirty Grandpa | Ջեյսոն Քելլի |
2016 | ֆ | Հարսանեկան խեղդոց | Mike and Dave Need Wedding Dates | Դեյվ Սթանգլ |
2016 | ֆ | Հարևաններ: Կռվի ճանապարհին 2 | Neighbors 2: Sorority Rising | Թեդի Սանդերս |
2017 | ֆ | Երկրի ամենալավ շոումենը | The Greatest Showman on Earth | Ֆիլիպ |
ՍկավառակագրությունԽմբագրել
Զաք Էֆրոնի ձայնագրություններից ընդգրկվել են հետևյալ ֆիլմերի սաունդթրեքներում.
- 2007: «Մազերի լաք» — 2 երգ:
- 2007: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2» — 8 երգ:
- 2009: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3» — 10 երգ:
- 2009: «Ես և Օրսոն Ուելլսը» — 1 երգ:
ՄրցանակներԽմբագրել
2006 թվականԽմբագրել
- Artios Award: Լավագույն մանկական ֆիլմ («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Billboard Music Award: Տարվա լավագույն սաունդթրեք («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Emmy Award: Երևելի ֆիլմ երեխաների համար («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Teen Choice Award: Տարվա հայտնություն («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Էկրանային քիմիա («Վանեսա Հադջենս և Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Լավագույն կատակերգական/երաժշտական շոու («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Television Critics Association Award: Երևելի հաջողություններ մանկական ծրագրերի շրջանակում («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Hollywood Film Festival & Hollywood Award: Լավագույն թիմ կատակերգությունից/մյուզիքլից («Մազերի լաք»)
- Nickelodeon’s Australian Kids’ Choice Award: Լավագույն կինոդերասան («Զաք Էֆրոն»)
- Nickelodeon’s Australian Kids’ Choice Award: So Hot Right Now («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Nickelodeon’s UK Kids’ Choice Award: Լավագույն հեռուստադերասան («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Ամենակրոքտ տղա («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Տարվա լավագույն ֆիլմ («Մազերի լաք»)
- Teen Choice Award: Լավագույն հեռուստաֆիլմ («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Young Hollywood Award: One To Watch («Զաք Էֆրոն և Նիքի Բլոնսկի»)
2008 թվականԽմբագրել
- Critics Choice Award: Լավագույն երգ ֆիլմից «Մազերի լաք» («Come So Far»)
- MTV Movie Award: Տարվա հայտնություն («Մազերի լաք»)
2009 թվականԽմբագրել
- MTV Movie Award: Լավագույն տղամարդու դեր («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո»)
- Teen Choice Awards: Տղամարդու լավագույն դեր երգի/պարի համար («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո»)
- Teen Choice Awards: Տղամարդու լավագույն կատակերգական դեր («Հայրիկը կրկին 17 տարեկան է»)
- Teen Choice Awards: Rockstar պահ («Հայրիկը կրկին 17 տարեկան է»)
2011 թվականԽմբագրել
- People’s Choice Awards: Սիրված կինոդերասան (մինչ 25 տարեկան) («Զաք Էֆրոն»)
2012 թվականԽմբագրել
- Teen Choice Awards: Լավագույն դրամատիկ դերասան («Հաջողակը»)
- Teen Choice Awards: Մելոդրամայի դերասան («Հաջողակը»)
- Teen Choice Awards: Լավագույն դրամա («Հաջողակը»)
2013 թվականԽմբագրել
- People’s Choice Awards: Լավագույն դրամատիկ դերասան («Հաջողակը (ֆիլմ, 2012)»)
2014 թվականԽմբագրել
- MTV Movie Awards: Լավագույն տեսարան առանց վերնաշապիկի («Այդ անհարմար պահը»)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Strauss, Neil (August 23, 2007), Zac Efron — the new American hearthrob, The Rolling Stone, pg 43. Retrieved August 21, 2007.
- ↑ Elkin Michael (օգոստոսի 2, 2007)։ «'High' Times Ahead»։ The Jewish Exponent։ Վերցված է օգոստոսի 7, 2007
- ↑ PCPA Theaterfest Alumni.(անգլ.) — 12.03.2009.
- ↑ «IMDB»։ IMDB Awards for Zac Efron։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է March 13 2006
- ↑ «Zac Efron Joins Cast of Hairspray»։ CBS Studios։ 2006-06-26։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-20-ին։ Վերցված է 2006-08-15
- ↑ «Zac Efron Grows Up»։ Sydney Morning Herald
- ↑ «Zac & Vanessa's Real-Life Romance»։ People։ օգոստոսի 22, 2007։ Վերցված է սեպտեմբերի 9, 2008
- ↑ «Showbuzz.com»։ CBS News։ օգոստոսի 30, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-28-ին։ Վերցված է 2016-08-19
- ↑ «Zac Efron Grows Up»։ Sydney Morning Herald
- ↑ «Breaking News: Zac Efron, Vanessa Hudgens Split», Us, December 13, 2010
- ↑ Inside Zac Efron’s new, sober life
- ↑ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում (5 սեպտեմբերի, 2008), վաճառքում եղել է միայն մեկ տարի անց: 2009 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում (սահմանափակ), 2009 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Մեծ Բրիտանիայում
Արտաքին հղումներԽմբագրել
- Զաք Էֆրոն Internet Movie Database կայքում
- Զաք Էֆրոն Թվիթթերում
- Զաք Էֆրոն Ֆեյսբուքում
- Զաք Էֆրոնը People ամսագրի կայքէջում