Բրանկո Չոպիչ

սերբ հարավսլավական գրող և բանաստեղծ

Բրանկո Չոպիչ (սերբ.՝ Бранко Ћопић, հունվարի 1, 1915(1915-01-01)[1][2][3][…], Հաշանի, Բոսնիական Կրաինա, Ավստրո-Հունգարիա - մարտի 26, 1984(1984-03-26)[2][3][4], Բելգրադ, ՀՍՖՀ[5]), սերբ հարավսլավական գրող և բանաստեղծ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (1968) ու Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (1973) անդամ։

Բրանկո Չոպիչ
սերբ.՝ Бранко Ћопић
Ծնվել էհունվարի 1, 1915(1915-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՀաշանի, Բոսնիական Կրաինա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմարտի 26, 1984(1984-03-26)[2][3][4] (69 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, ՀՍՖՀ[5]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ և սցենարիստ
Լեզուսերբերեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն,  Հարավսլավիայի Թագավորություն,  ՀՍՖՀ և  Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1940) և Բելգրադի համալսարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա[6][7]
Պարգևներ
 Branko Ćopić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ծնվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Ավստրո-Հունգարիայի տարածքում, բոսնիական Հաշանի գյուղում, որը տեղակայված էր Գրմեչ լեռան ստորոտում։ Ինչպես հիշում է ինքը հեղինակը, իր հայրը՝ Վիդ Չոպիչը, կռվում էր ավստրոհունգարական բանակի կազմում, իսկ հորեղբայր Նիջոն՝ սերբական կամավորների կազմում կռվում էր Ավստրո—Հունգարիայի դեմ։ Նրանք իրար հանդիպել կարողացել էին միայն պատերազմի ավարտից հետո։

Երբ լրացել էր Բրանկոյի չորս տարին, նրա հայրը մահացել էր «իսպանկայից», և փոքրիկը կրտսեր եղբոր՝ Ռայկոյի և քրոջ՝ Սմիլկոյի հետ ապրում էր մոր՝ Սոֆյայի (օրիորդական ազգանունը՝ Նովակովիչ), հորեղբոր՝ Նիջոյի և պապի՝ Ռադոյի հետ։ Ձմեռային երկար երեկոները Նիջոն պատմում էր նրանց ժողովրդական հեքիաթներ և երգեր՝ Բրանկոյի սրտում հետաքրքրություն սերմանելով արվեստի հանդեպ։ Պապի հետ Բրանկոն էլ գնում էր ոչխարներին արածեցնելու։ Վեց տարեկանից արդեն նրան էին վստահում գառնուկներին պահելը։

Բրանկոն կարդալ, իր հիշելով, սկսել էր դեռևս դպրոց ընդունվելուց առաջ՝ սնդուկում գտնելով ժողովրդական երգերի գիրք։ Հետո, երբ սկսել էր սովորել երրորդ դասարանում, դժվարությամբ հորեղբորից երկու դինար խնդրելով, ուսուցչուհուց գնել էր «Միգել Սերվանտես» գիրքը, որտեղ նկարագրված էր գրողի կյանքը և կային քաղվածքներ նրա «Դոն Քիշոտ» վեպից[9]։

Գյուղի տարրական դպրոցն ավարտելուց հետո սովորել է մոտ գտնվող Բիխաչե քաղաքի գիմնազիայում։

Պատանեկություն և երիտասարդություն խմբագրել

Գիմնազիան ավարտելուց հետո ուղևորվել է սովորելու Բանյա Լուկայի ուսուցչական դպրոցում, որտեղից հեռացրել են նրան չորրորդ կուրսում արգելված գրականություն կարդալու համար։ Կրթությունը շարունակելու համար Բրանկոն գնացել է Սարաևո, սակայն հետագայում այնտեղից ևս հեռացվեց։ Ապա նա գնացել է Կարլովաց, որտեղ ավարտել է տեղի ուսուցչական դպրոցը։ Դրանից հետո ընդունվել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

Ուսանողական տարիներին սկսել է տպագրվել։ Առաջին անգամ հրատարակվել է 1928 թվականին երիտասարդական «Վենաց» ամսագրում։ 1929 թվականից սկսել է ակտիվ հրատարակվել «Պոլիտիցե»-ում, որի խմբագիրը Ժիկա Միլիչևիչն էր։ Հրատարակել է այնտեղ 126 նյութ, գլխավորապես իր մշտական՝ «Քաղաքականությունը երեխաների հետաքրքրություններում» սյունակում։ Նրա տեքստերը դրական արձագանքներ ստացան քննադատներից, և նա 1939 թվականին ստացել է Միլան Ռակիչի անվան մրցանակ[10]։

1940 թվականին ավարտել է համալսարանը։

Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակ խմբագրել

 
Բրանկո Չոպիչը, Միրա Ալեչկովիչն ու Բլաժե Կոնեսկին պարտիզանների մոտ (մոտ 1944 թվական)

Երկրորդ համաշխարհային պատերազմի Հարավսլավական գործողության ժամանակ Բրանկո Չոպիչը գտնվում էր Հարավսլավիայի թագավորության բանակի ուսանողական գնդի կազմում Մարիբորում։ Ընկերների հետ նա այդ օրերին փորձում էր ետ մղել հակառակորդի հարձակումը Մրկոնիչ Գրադայի մոտ։ Ապա բանակը կազմացրվեց, իսկ Չոպիչը վերադարձավ հայրենիք, որտեղ անմիջապես ներառվեց ազգային-ազատագրական շարժման պարտիզանների խմբում, որոնց հետ մնաց մինչև պատերազմի ավարտը՝ իր ընկերոջ՝ Սկենդեր Կուլենովիչի հետ աշխատելով որպես ռազմական թղթակից։ Պատերազմի արդյունքում ձեռք բերած փորձը Չոպիչի շատ ստեղծագործությունների համար հիմք ծառայեց[11][12]։

Հետպատերազմական շրջան խմբագրել

Պատերազմից հետո իր ողջ կյանքը Բրանկո Չոպիչն ապրել է Բելգրադում, թեպետ շատ է ճանապարհորդել Հարավսլավիայում և Եվրոպայում։

Սկսել է աշխատել որպես «Պիոնիր» թերթի գլխավոր խմբագիր, ապա սկսել է մասնագիտորեն անդրադառնալ գրելուն։ Նրա ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են[13]։

1950 թվականին Չոպիչը հրատարակել է սատիրիկ «Հերետիկոսյան պրիտչա» գործը, որտեղ իր խոսքերով սուր քննադատել էր հենց Իոսիպ Տիտոյին։ Հետագայում նրա սատիրիկ ստեղծագործությունները պատճառ դարձան հեղինակի վրա ճնշումների։

1951 թվականի հունիսի 28-ին ամուսնացել է Բոգդանկա Ցիցա Իլիչի հետ, որը մանկաբույժ էր աշխատում։

1958 թվականին «Մի՛ տխրիր, բրոնզե՛ պահակ» վեպի համար Չոպիչն արժանացել է «ՆԻՆ» ամսագրի հեղինակավոր մրցանակին[11]։

1965 թվականի դեկտեմբերի 16-ից եղել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի գրականության բաժանմունքի թղթակից-անդամ, 1968 թվականի մարտի 7-ից՝ ակադեմիկոս[14]։

Վերջին տարիներ խմբագրել

 
Բրանկո Չոպիչի գերեզմանը Բելգրադում

Վերջին տարիներին Բրանկո Չոպիչը իրեն միայնակ էր զգում ձգձգվող դեպրեսիայի մեջ։ Այդ տրամադրության ազդեցությամբ էլ 1984 թվականի մարտի 26-ի գիշերը նա Եղբայրության և միասնության կամրջից, որը ժողովրդի մեջ հայտնի է Բրանկով կամուրջ անունով, նետվեց Սավա գետը։ Բրանկո Չոպիչի ինքնասպանությունից հետո այդ անվանումն ստացավ լրացուցիչ, տխուր նշանակություն[15][16]։

Թաղվել է Բելգրադի Նոր գերեզմանոցում։

Հիշատակ խմբագրել

Բելգրադի այն տանը (Միլանի արքայի փողոց, տուն 23), որտեղ իր վերջին տարիներին ապրել է Բրանկո Չոպիչը, 2011 թվականի հունվարի 10-ին տեղադրվեց հուշատախտակ։ 150 մ² մակերեսով բնակարանը Բոգդանկա Իլիչ Չոպիչի՝ գրողի կնոջ մահից հետո գույքի հետ անցավ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիային, և այժմ Բրանկո Չոպիչի ֆոնդը պայքարում է այնտեղ գրողի տուն-թանգարան ստեղծելու համար[17]։

Ամեն տարի հանձնվում է Բրանկո Չոպիչի անվան մրցանակ արձակում և պոեզիայում նվաճումների համար։

Բրանկո Չոպիչի հուշարձաններ են տեղադրվել նրա հայրենի Հաշանիում[18], Բանյա Լուկայում[19], Հերցեգ Նովիում[20]։

Բրանկո Չոպիչը հայերեն խմբագրել

  • Ելուզակ Յովեցը (պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1965, 78 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հ. Այվազյան։ Բովանդակությունը՝ Մանկության ձայներ; Պահակի բարեկամը; Պարտիզանն ու երեխան; Պատմվածք լավ շան մասին; Ելուզակ Յովեցը։
  • Կորուսյալ մանկություն։ «Գարուն», 1999, № 1, էջ 75-76։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118670026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Preminuli članovi
  7. KULTURNIM DIJALOGOM ČUVAMO I PROMOVIRAMO KULTURNO NASLIJEĐE BIH - obilježavanje 15 godina CKD, debata u BiH
  8. НИН online
  9. Branko Ćopić, «Moj život i književni rad». Արխիվացված 2009-06-26 Wayback Machine(սերբ.)
  10. 26 GODINA OD SMRTI BRANKA ĆOPIĆA.(սերբ.)
  11. 11,0 11,1 Бранко Ћопић. Արխիվացված 2014-03-08 Wayback Machine(սերբ.)
  12. Sanjar koji je volio ljude. Արխիվացված 2014-02-27 Wayback Machine(սերբ.)
  13. Բրանկո Չոպիչ (անգլ.) Internet Movie Database կայքում
  14. Бранко ЋОПИЋ. Արխիվացված 2012-12-21 archive.today(սերբ.)
  15. Branko Ćopić. Արխիվացված 2017-05-01 Wayback Machine(սերբ.)
  16. З. НИКОЛИЋ (2013 թ․ հոկտեմբերի 9). «Београдске приче: Безимени Бранков мост». Вечерње новости (սերբերեն). Компанија Новости. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  17. Stan Branka Ćopića zvrji prazan.(սերբ.)
  18. Хашани-обиљежена 29. годишњица смрти Бранка Ћопића.(սերբ.)
  19. Otkriven spomenik Branku Ćopiću.(սերբ.)
  20. Spomen biste.(սերբ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկո Չոպիչ» հոդվածին։