Բրազիլիա պետությունը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։

Բրազիլիայի պատմություն
Բրազիլիայի զինանշան
Նախապատմություն
Ինկեր
Մայաներ
Բրազիլիայի հանգույն քաղաքակրթություն
Գաղութային Բրազիլիա
Պորտուգալացիների կռիվները
Անտարկտիկական Ֆրանսիա
Հոլանդական Բրազիլիա
Ոսկե դար
Անկախություն
Ուրուգվայի կոնֆլիկտ
Բրազիլիայի անկախության պատերազմ
Բրազիլական թագավորություն
Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Առաջին աշխարհամարտ
Ուրուգվայի պատերազմ
Պարագվայի պատերազմ
Բրազիլական պորտուգալերեն
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն

Բրազիլիա պորտալ

Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։

Բրազիլիայի տարածքում հնուց ի վեր բնակվել են հնդկացի ցեղեր (տուպիգուարանիներ, ինկեր, տուպինամբասներ, ացտեկներ, բոտոկուդներ, մայաներ, տամոյոսներ և այլն)։ Բրազիլիան իր տարածքով և բնակչության թվով աշխարհում հինգերորդն է։

Բրազիլիայի գաղութային շրջան խմբագրել

 
Պեդրո Կաբրալ

1500 թվականին Բրազիլիայի ափերը հասավ պորտուգալացի ծովագնաց Պեդրո Կաբրալը, իսկ 1530 թվականին Բրազիլիա եկան առաջին պորտուգալացի գաղութաբնակները։ Սկսեցին արտահանել արժեքավոր պաու-բրազիլ (որտեղից և առաջացել է երկրի անունը) կարմիր փայտը։ Գաղութացման ընթացքում Բրազիլիայում տարածվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը։ Սակայն որպես աշխատող ուժ հնդկացիներին ստրկացնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։

16-րդ դարի․ 70-ական թվականներին պորտուգալացիները սկսեցին Բրազիլիա ներմուծել աֆրիկյան ստրուկներ։ Բայց սրանք նույնպես համառ դիմադրություն ցույց տվեցին գաղութարարներին։ 1630 թվականին փախստական ստրուկները Պերնամբուկու նահանգի տարածքում ստեղծեցին Պալմարիա հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1697 թվականը։ 18-րդ դարը մեծ նշանակություն ստացավ ոսկու և ալմաստի արդյունահանումը։ Բրազիլիան դարձավ Պորտուգալիայի ամենահարուստ գաղութը։ Այսպես կոչված ոսկու տենդը Բրազիլիայում խթանեց նոր քաղաքների հիմնադրմանը, ճանապարհաշինությանը։

Բրազիլիայի անկախության վերականգնում խմբագրել

Ուրուգվայի կոնֆլիկտ խմբագրել

 
Հնդկացիների դիմադրությունը պորտուգալացիներին

Ազատագրական շարժման ծավալումը հանգեցրեց Բրազիլիայի գաղութային կարգավիճակի վերացմանը (1815 թվական1822 թվականին Բրազիլիան դարձավ անկախ կայսրություն (1822—1831 թվականին՝ Պեդրու I, 1831 —1889 թվականին՝ Պեդրու II1825 թվականին Պորտուգալիան ճանաչեց Բրազիլիայի անկախությունը։ 1825—1828 թվականին Բրազիլիայի և Արգենտինայի միջև պատերազմ տեղի ունեցավ Ուրուգվայի համար (որը 1821 թվականին Բրազիլիային էր միացվել «Արևելյան ափ» անվամբ)։ Ռիո դե ժանեյրոյի պայմանագրով (1828 թվական) Ուրուգվայը ճանաչվեց անկախ հանրապետություն։

Բրազիլիայի քաղաքական զարգացումը աչքի էր ընկնում միապետական վարչակարգի դեմ ստրկատիրության վերացման համար ժողովրդական զանգվածների համառ պայքարով։ 1824—1830-ին սևամորթ ստրուկների ապստամբություններ տեղի ունեցան Բահիա նահանգում։ 1833—1849 թվականին նահանգների մեծ մասում բռնկվեցին ժողովրդական զինված ապստամբություններ՝ դեմոկրատական հանրապետություն հաստատելու պահանջով (ամենաուժեղը ֆարապուսների շարժումն էր, որին մասնակցում էր Ջուզեպպե Գարիբալդին

Ստրկության դեմ պայքարի հաղթանակը Բրազիլիայում խմբագրել

Ստրկավաճառության վերացմամբ (1888 թվական) Բրազիլիայում ստրկական աշխատանքը աստիճանաբար փոխարինվեց ազատ աշխատանքով, որն իր հերթին զարկ տվեց արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը նպաստեց եվրոպացիների ներգաղթը, որն առանձնապես լայն չափեր ընդունեց 1880—1890-ական թվականներին։ Օտարերկրյա կապիտալը (հատկապես՝ անգլիական) ավելի ու ավելի էր թափանցում տնտեսության մեջ։ Տեղի էր ունենում բրազիլական ազգի ձևավորումը։ 1889նոյեմբերի 15-ին Բրազիլիան հռչակվեց ֆեդերատիվ հանրապետություն։ 19-ից 20-րդ դարերի սահմանագլխին առաջ եկան արհմիութենական և բանվորական կազմակերպություններ, ստեղծվեցին մարքսիստական խմբակներ, Սան Պաուլուում սկսեց հրատարակվել «Սոսիալիստա» («Օ Socialista») թերթը։ 1910 թվականին Բրազիլիան դարձավ Պանամերիկյան դաշինքի անդամ։ Այդ ժամանակից սկսած ամերիկյան կապիտալի մուտքը տնտեսության մեջ ուժեղացավ։ Օտարերկրյա մոնոպոլիաները իրենց ձեռքն էին վերցրել սուրճի, բամբակի, շաքարի պլանտացիաները, երկաթի, մանգանի, նիկելի հանքավայրերը։

Նոր շրջան խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Բրազիլական մարտանավը առաջին աշխարհամարտում
 
Բրազիլացի զինվորներ առաջին աշխարհամարտում

1917-ից Բրազիլիան մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին՝ Անտանտի կողմում։ 1920-ական թվականների համար բնորոշ էր հանուն դեմոկրատական ազատությունների պայքարի ուժեղացումը։ 1922 թվականի հուլիսին տեղի ունեցավ Ռիո դե ժանեյրոյի կայազորի ապստամբությունը։ 1924 թվականին ապստամբություն բռնկվեց Սան Պաուլուի կայազորում։ Երկրի հարավում ապստամբական շարժումը գլխավորեց Լուիս Կառլոս Պրեստեսը, որը հետագայում դարձավ Բրազիլիայի կոմկուսի ղեկավարը։ Ա․ Բերնարդիսի (1922—1926) և Վ․ Լուիս Պերեյրայի (1926—1930) կառավարությունները ճնշեցին ապստամբությունները։

1930 թվականին պետական հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ անցավ Ժ. Վարգասը։ Նրա օրոք ուժեղացավ գերմանական մոնոպոլիաների թափանցումը Բրազիլիայի տնտեսության մեջ։ «Հարավային Ամերիկայի գերմանական բանկը» Բրազիլիայում հիմնեց մոտ 300 մասնաճյուղ։ Գերմանական իմպերիալիզմի տնտեսական ներթափանցման համեմատ ամրապնդվում էին նացիստական տարրերը երկրի քաղաքական կյանքում, որը հանդիպում էր բանվոր դասակարգի ու ժողովրդի զանգվածների վճռական դիմադրությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1939—1945 թվականի համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղացավ ԱՄՆ-ի ազդեցությունը Բրազիլիայի վրա։ 1942 թվականի օգոստոսին Բրազիլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ Նացիստական տերությունների ջախջախումը խթանեց դեմոկրատական շարժման զարգացումը Բրազիլիայում։ Վարգասի կառավարությունը ժողովրդի զանգվածների ճնշմամբ 1945 թվականին ներում շնորհեց քաղաքացիական բանտարկյալներին, թույլատրեց քաղաքական կուսակցությունների, այդ թվում ԲԿԿ-ի գործունեությունը և դիվանազիտական հարաբերություններ հաստատեց (1945ապրիլի 2) Խորհրդային Միության հետ։

Հոկտեմբերի հեղաշրջումը և Վարգասի կառավարության վերականգնումը խմբագրել

 
Բրազիլիայի կենտրոնական հրապարակը

1945 թվականի հոկտեմբերին, զինվորական հեղաշրջման հետևանքով, Վարգասի կառավարությունը տապալվեց։ Հաստատվեց նախագահ Դուտրայի կառավարությունը (1946—19511947 թվականին արգելվեց կոմունիստների գործունեությունը և Բրազիլիան խզեց դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։ Երկրում ծայր առած ազգայնական շարժման հետևանքով վերստին իշխանության գլուխ անցավ Վարգասի կառավարությունը (1951—1954), որին հարկ եղավ պետական մենաշնորհ սահմանել նավթի արդյունահանման և մշակման նկատմամբ, բարձրացնել բանվորների և ծառայողների աշխատավարձի նվազագույնը։

1954 թվականի օգոստոսին իշխանության գլուխ անցավ Կաֆե-Ֆիլիոյի պրոամերիկյան կառավարությունը։ 1950-ական թվականներին Բրազիլիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-արդյունաբերական երկրի։ Նոր մայրաքաղաք հռչակվեց Բրազիլիան (1961 թվականի ապրիլի 21

Նորագույն շրջան խմբագրել

Միապետական կարգերի տապալումը խմբագրել

 
Անտոնիա Կլեմենտե Ռիբեիրո

Արտաքին քաղաքականության ասպարեզում նա հանդես եկավ հօգուտ սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության։ Զինվորական խռովության հետևանքով իշխանության գլուխ կանգնած գեներալ Բրանկուի կառավարությունը (1964—1967) արձակեց քաղաքալան կուսակցությունները՝ թույլատրելով միայն երկու քաղաքական խմբավորումների՝ Ազգային բարեշրջման դաշինքի և Բրազիլիայի դեմոկրատական շարժման լեգալ գործունեությունը։ Ի հաճույս ԱՄՆ-ի կառավարության, չեղյալ համարեց օտարերկրյա ձեռնարկությունների շահույթների արտահանումը սահմանափակող օրենքը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և մասնակցեց Դոմինիկյան Հանրապետության դեմ ամերիկյան ինտերվենցիային։

Դեմոկրատական շարժման ընթացքը և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը խմբագրել

1967 թվականի մարտին նախագահ դարձավ Ա․ դա Կոստա-Է-Սիլվան, որի կառավարությունը (1967—1969) ներկայացնում էր հիմնականում միևնույն ռազմա-քաղաքական և սոցիալական ուժերը, ինչ նախորդ կառավարությունը։ 1968 թվականի դեկտեմբերին խորհրդարանը ցրվեց։ 1969 թվականի օգոստոսին Ա․ դա Կոստա-Է-Սիլվայի հիվանդության պատճառով իշխանությունն անցավ զինվորական նախարարների եռապետությանը, որը փաստորեն զինված հեղաշրջում էր։ 1969 թվականի հոկտեմբերին նախագահ ընտրվեց գեներալ Գարաստազու Մեդիսին, որը էական ոչինչ չձեռնարկեց դեմոկրատական ազատությունների վերականգնման ուղղությամբ։

Պարտիզանական շարժումը խմբագրել

1970—1971 թվականին Բրազիլիայում գործում էին առնվազն հինգ ձախակողմյան պարտիզանական խմբեր, համակենտրոնացման ճամբարներում և բանտերում պահվում էին 10—12 հզր քաղաքացիական կալանավորներ։ 1974 թվականի մարտին իշխանության գլուխ անցավ նախագահ Գլեյզելի կառավարությունը, որում նույնպես գերակշռում էին զինվորականները։

Գրականություն խմբագրել

  • Barman, Roderick J. Brazil The Forging of a Nation, 1798-1852 (1988)
  • Bethell, Leslie. Colonial Brazil (Cambridge History of Latin America) (1987) excerpt and text search
  • Bethell, Leslie, ed. Brazil: Empire and Republic 1822-1930 (1989)
  • Boxer, Charles R. The Portuguese Seaborne Empire, 1415-1825 (1963)
  • Boxer, Charles R. The Golden Age of Brazil, 1695-1750 (1962),
  • Braudel, Fernand, The Perspective of the World, Vol. III of Civilization and Capitalism, 1984, pp. 232–35.
  • Burns, E. Bradford. A History of Brazil (1993) excerpt and text search
  • Cheney, Glenn Alan, Quilombo dos Palmares: Brazil's Lost Nation of Fugitive Slaves, Hanover, CT։New London Librarium, 2014. ISBN 978-0-9905899-0-7
  • Eakin, Marshall. Brazil: The Once and Future Country (2nd ed. 1998), an interpretive synthesis of Brazil's history.
  • Fausto, Boris, and Arthur Brakel. A Concise History of Brazil (Cambridge Concise Histories) (2nd ed. 2014) excerpt and text search
  • Goertzel, Ted and Paulo Roberto Almeida, The Drama of Brazilian Politics from Dom João to Marina Silva Amazon Digital Services. ISBN 978-1-4951-2981-0.
  • Hahner, June E. Emancipating the Female Sex: The Struggle for Women's Rights in Brazil (1990)
  • Kerr, Gordon. A Short History of Brazil: From Pre-Colonial Peoples to Modern Economic Miracle (2014)
  • Lesser, Jeffrey. Immigration, Ethnicity, and National Identity in Brazil, 1808-Present (Cambridge UP, 2013). 208 pp.
  • Levine, Robert M. The History of Brazil (Greenwood Histories of the Modern Nations) (2003) excerpt and text search; online
  • Levine, Robert M. and John Crocitti, eds. The Brazil Reader: History, Culture, Politics (1999) excerpt and text search
  • Luna, Francisco Vidal and Herbert S. Klein. The Economic and Social History of Brazil since 1889 (2014)
  • Marx, Anthony. Making Race and Nation: A Comparison of the United States, South Africa, and Brazil (1998).
  • Myscofski, Carole A. Amazons, Wives, Nuns, and Witches: Women and the Catholic Church in Colonial Brazil, 1500-1822 (University of Texas Press; 2013) 308 pages; a study of women's religious lives in colonial Brazil & examines the gender ideals upheld by Jesuit missionaries, church officials, and Portuguese inquisitors.
  • Schneider, Ronald M. "Order and Progress": A Political History of Brazil (1991)
  • Skidmore, Thomas. Brazil: Five Centuries of Change (2nd ed. 2009) excerpt and text search
  • Skidmore, Thomas. Politics in Brazil, 1930-1964: An experiment in democracy (1986) excerpt and text search
  • Smith, Joseph. A history of Brazil (Routledge, 2014)
  • Van Groesen, Michiel (ed.). The Legacy of Dutch Brazil (2014) [1]
  • Abreu, Capistrano de. Capítulos de História Colonial. Capítulos de História Colonial in Portuguese
  • Furtado, Celso. Formação econômica do Brasil.
  • Prado Junior, Caio. História econômica do Brasil.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։