Բուալեմ Բեսսաիխ (արաբ․՝ بوعلام بسايح‎‎, ֆր.՝ Boualem Bessaïh, 1930, El Bayadh, Ալժիր[1] - հուլիսի 28, 2016(2016-07-28)[1][2], Ալժիր, Ալժիր[1]) ալժիրցի քաղաքային գործիչ, դիվանագետ և գիտնական։ 1979- 1989 թվականներին նա մի քանի նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարությունում։ Ալժիրի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների պրոֆեսոր[3]։

Բուալեմ Բեսսաիխ
արաբ․՝ بوعلام بسايح‎‎ և ֆր.՝ Bouâlem Bessaih
Դիմանկար
Ծնվել է1930
ԾննդավայրEl Bayadh, Ալժիր[1]
Մահացել էհուլիսի 28, 2016(2016-07-28)[1][2]
Մահվան վայրԱլժիր, Ալժիր[1]
ՔաղաքացիությունFlag of Algeria.svg Ալժիր
Մասնագիտությունդիվանագետ և գրող
ԱշխատավայրԱլժիրի համալսարան
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs of Algeria?
ԿուսակցությունԱզգային ազատության ճակատ

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

1950-ականների կեսերից նա մասնակցել է Ազգային ազատագրական բանակում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը եղել է Ալժիրի հեղափոխության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարության անդամ։ Եղել է Աբդելհաֆիդ Բուսուֆի օգնականը Ալժիրյան հետախուզության կազմակերպությունում։ 1961 թվականին Տրիպոլիում (Լիբիա) ղեկավարել է դրա հակահետախուզական բաժինը։

Ալժիրի անկախության հռչակումից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի։

Որպես դիվանագետԽմբագրել

Որպես կառավարության անդամԽմբագրել

  • 1980-1982 Տեղեկատվության և մշակույթի նախարար
  • 1982-1984 Տեղեկատվության նախարար
  • 1984-1986-Կապի և հեռահաղորդակցության նախարար,
  • 1986-1988-մշակույթի և զբոսաշրջության նախարար,
  • 1988-1989-Արտաքին գործերի նախարար

Նա ակտիվորեն մասնակցել է Ալժիր-Մարոկկո-Սաուդյան Արաբիա եռակողմ բանակցություններին 1989 թվականին Կասաբլանկայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակներում՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու նպատակով։


1997 թվականին նախագահ Լամին Զերուալի կողմից նշանակվեել է Ազգերիի խորհրդի անդամ (Ալժիրի խորհրդարանի վերին պալատ), ընտրվել է նրա արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։

2005 թվականի սեպտեմբերին Բուտեֆլիկան նշանակվել է Սահմանադրական խորհրդի նախագահ և այս պաշտոնում ծառայել մինչ 2012 թվականի մարտ ամիսը։

Բացի հանրային ծառայությունից՝ նա դասավանդել է Ալժիրի համալսարանում՝ որպես բանասիրության և գրականության պրոֆեսոր, ինչպես նաև գրել է մի շարք պատմական և կենսագրական գրքեր

ԱշխատություններԽմբագրել

2016 թվականի հունիսի 11-ին նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան նրան նշանակել է Ալժիրի պետնախարարի, հատուկ խորհրդականի և ներկայացուցչի պաշտոնում, բայց մահացավ երկու ամիս չանցած։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.aps.dz/algerie/45169-d%C3%A9c%C3%A8s-de-boualem-bessaieh,-ministre-d-etat-conseiller-sp%C3%A9cial-et-repr%C3%A9sentant-personnel-du-pr%C3%A9sident-de-la-r%C3%A9publique
  2. 2,0 2,1 2,2 Décès de Boualem Bessaih, ministre d'Etat et conseiller spécial de Bouteflika, à l'âge de 86 ans (ֆր.)New York: 2016.
  3. «Biographie du président du conseil constitutionnel»։ Conseil-constitutionnel.dz։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2013-01-07 

Արտաքին հղումներԽմբագրել