Բիրյանի
Բիրյանի կամ բիրիյանի (ուրդու՝ بریانی, հինդի՝ बिरयानी), բրնձով (սովորաբար բասմաթի տեսակից) և համեմունքներով երկրորդ ճաշատեսակ՝ մսի, ձկան, ձվի կամ բանջարեղենի հավելմամբ։ Բիրյանի պատրաստելու համար անհրաժեշտ համեմունքներ և սոուսներն են՝ հալած յուղ, կումին, հիլ, դարչին, դափնու տերև, գինձ, զաֆրան, դաղձ, կոճապղպեղ, սոխ, սխտոր։ Սա անհրաժեշտ բաղադրիչների ամբողջական ցանկը չէ։
![]() Բիրյանիի բաղադրիչները | |
բենգալական խոհանոց, Հնդկական խոհանոց և Իրանական խոհանոց | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | mixed rice dish? |
![]() |
Ճաշատեսակի տարբերակները տարածված են ամբողջ Հարավային Ասիայում, ինչպես նաև արաբական երկրներում և Արևմուտքի հարավասիական համայնքների շրջանում։ Ըստ երևույթին, այն ունի իրանական արմատներ և եկել է հնդկական թերակղզի՝ իրանցի առևտրականների և ճանապարհորդների շնորհիվ։
«Բիրյանի» բառն առաջացել է պարսկական beryā(n) (պարսկերեն՝ بریان, տապակած)[1] բառից։
Բիրյանին լավ է համադրվում այլ հնդկական խոհանոցի ուտեստների հետ, ինչպիսինք են՝ դահի չատնի կամ ռաիտա, կորմա, կարրի, թթու սմբուկ, մանր ծովախեցգետին։
Բիրյանիի տեսակներ խմբագրել
Հայդարաբադական բիրյանի խմբագրել
Հայդարաբադական բիրյանին ոչ բուսակերային է և տարածված է ամբողջ Հնդկաստանում։ Այս ճաշատեսակի տարբեր ձևեր կարողանում են պատրաստել ձկով, լորի, նապաստակի, եղնիկի մսով, ծովախեցգետնով։ Առավել հայտնի տարբերակը կոչվում է Kachi Akhni Biryani թթու դրած մսով։
Դինդիգուլյան բիրյանի խմբագրել
Դինդիգուլյան բիրյանին պատրաստվում է բրնձի seeraga samba տեսակից, մեծ ժողովրդականություն է վայելում Թամիլ Նադու նահանգում։
Իրանական բիրյանի խմբագրել
Սեֆյաններն ունեն «բիրյան պիլաֆ» կոչվող ուտեստ (նաստալիկ՝ بریان پلو), պատրաստվում է թոնրի վրա մարինացված գառան մսով կամ հավի հետ կերակրալցուկով, համեմունքներով, խոտաբույսերով, չոր մրգերով, ինչպիսիք են՝ չամիչ, սալորաչիր, նռան հատիկներ։ Որպես խավարտ ծառայում է շոգեխաշած բրինձը[2]։
Բիրյանի ամենատարածված անվանումը Իրանում դամ պուխտ է, որը նշանակում է «պատրաստված գոլորշիով»։ Մյանմայում և մի շարք այլ երկրներում այս անունը դարձել է դանպաուկ։
Սինդհիական բիրյանի խմբագրել
Սինդհիական բիրյանին տարածված է Պակիստանում։ Pakistan International Airlines-ի արևմտյան շատ երթուղիներում տրվում է այս ազգային ճաշատեսակը։
Կալկաթական բիրյանի խմբագրել
Բիրյանիի ամենահայտնի տեսակներից մեկը սկզբում տարածվել է Կալկաթայի աղքատ շրջաններում, այդ իսկ պատճառով միսը նրա մեջ փոխարինվել է կարտոֆիլով։ Այժմ կարտոֆիլի առկայությունը Կալկաթայի բիրյանիում յուրահատուկ առանձնահատկությունն է համարվում, ինչը չի խանգարում կերակուրի մեջ մսի ավելացմանը։
Դանպաուկ խմբագրել
Մյանմայում այս ուտեստը հայտնի է դանպաուկ կամ դանբաուկ անուններով։ Առանձահատկություններից է այն[3], որ բրինձը և հավը պատրաստում են միասին։ Բացի դրանից, օգտագործում են բրնձի տեղական տեսակից, ոչ թե բասմաթի։ Մյուս բաղադրիչներից են` ընկույզ, սիսեռ, չամիչ, յոգուրտ, մեխակ, դարչին և դափնու տերև։ Ճաշատեսակը հաճախ մատուցվում է սոխով և վարունգով։
Թայլանդական բիրյանի խմբագրել
Թաիլանդում տարածված է այս ճաշատեսակի տարբերակը, որը կոչվում է կխաու մոկ։ Բնակչության մուսուլմանական մասը դրա մեջ այծի միս է ավելացնում, սակայն հավի միս և տավարի միս ևս օգտագործվում են պատրաստման մեջ։
Շրիլանկական բիրյանի խմբագրել
Շրի Լանկայում բիրյանին մուսուլմանների շրջանում առավել տարածված է և մատուցվում է հավի, տավարի կամ ոչխարի մսով։ Այստեղ օգտագործվում են ավելի շատ համեմունքներ, քան հնդկական ուտեստների այլ տարբերակներում։
Նասի բիրյանի խմբագրել
Սա ճաշատեսակի տեղական անունն է Մալայզիայում և Սինգապուրում։ Որպես հիմնական բաղադրիչ օգտագործվում է հավի, ոչխարի միս կամ ձուկ։ Ֆիլիպինների որոշ տարածքներում այս ուտեստը հայտնի է որպես նասին բիրինգի։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ American Heritage Dictionary of the English Language, Oxford English Dictionary
- ↑ Ирадж Афшар. Farhang-e Iranzamin
- ↑ «A visit to the land of pagodas and enchanting cuisine»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-09-ին։ Վերցված է 2019-10-30
Արտաքին հղումներ խմբագրել
- Briyani.Net — Сайт о бирьяни и сопутствующих блюдах
- Рецепт цыплят с бирьяни