Մաքսիմիլիան I Ժոզեֆ Բավարացի
Մաքսիմիլիան I Հովսեփ (գերմ.՝ Maximilian I. Joseph, մայիսի 27, 1756[1][2][3][…], Շվետցինգեն, Հռենոս-Նեկկար, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - հոկտեմբերի 13, 1825[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն), Զվեյրբրուխենի դուքս 1795-ից 1799 թվականներին, Բավարիայի կուրֆյուրստ (որպես Մաքսիմիլիան IV Ժոզեֆ) 1799-ից 1806 թվականներին, դրանից հետո Բավարիայի թագավոր (որպես Մաքսիմիլիան I Ժոզեֆ) 1806-ից 1825 թվականներին։ Նա Վիթելսբախի հարստության ճյուղ Պալատինատ-Բիրքենֆիլդ-Զվեյրբրուխեն հարստության անդամ էր։
Կենսագրություն Խմբագրել
Վաղ կյանք Խմբագրել
Մաքսիմիլիանը Պալատինի կոմս Ֆրեդերիկ Միխաել Զվեյբրյուխեն-Բիրկենֆիլդի ու Մարիա Ֆրանցիսկա Սուլբախի որդին է, ով ծնվել է 1756 թվականի մայիսի 27-ին Շվետցինգենում։
Իր հոր մահից հետո 1767 թվականին նա մնաց առանց ծնողական հովանավորչության, քանի որ նրա մայրը հեռացվել էր նրանցից երբ երեխա էր ունեցել մեկ դերասանից։ Մաքսիմիլիանին հովանավորեց նրա հորեղբայր Զվեյրբրուխենի դուքս Կրիստիան IV-ը[5], ով նրան բնակեցրել էր հյուրանոցում։ Մաքսիմիլիանը դարձավ ֆրանսիական բանակի գնդապետ 1777 թվականին և արագորեն աճեց գեներալ մայորի կոչման[5]։ 1782-ից 1789 թվականին նա ծառայում էր Ստրասբուրգում[5]։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա փոխեց ֆրանսիական ծառայությունը ավստրիականով և մասնակցեց Ֆրանսիական հեղափոխական պատերազմների սկզբնական փուլին[5]։
Զվեյրբրյուխենի դուքս և Բավարիայի ու Պալատինատի կուրֆյուստ Խմբագրել
1795 թվականի ապրիլի 1-ից Մաքսիմիլիանը փոխարինեց իր եղբայր Կառլ II Օգոստոսին Զվեյրբրուխենի դուքսի պաշտոնում, սակայն դքսությունը այդ ժամանակ նվաճված էր հեղափոխական Ֆրանսիայի կողմից[5]։
1799 թվականին նա դարձավ Բավարիայի կուրֆյուրստ[5], ինչպես նաև Հռենոսի Պալատինատի կոմս, կայսրության Արքստյութարտ ու Բերգի դուքս, երբ մահացավ Բավարիայի կուրֆյուրստ Կառլոս Թեոդորը[5]։ Նոր կուրֆյուստ Մաքսիմիլիան IV-ը հիմնադրեց Բավարական բանակը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 240.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Chisholm, 1911, էջ 291
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաքսիմիլիան I Ժոզեֆ Բավարացի կատեգորիայում։ |