Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆյուրտ (այլ կիրառումներ)

Ֆյուրտ (գերմ.՝ Fürth, բավ․՝ Fiath), քաղաք Գերմանիայում (Բավարիա հող, Ֆրանկոնիա պատմական երկրամասՆյուրնբերգի, Էրլանգենի (գերմ.՝ Erlangen, բավ․՝ Erlanga) և մի քանի փոքր քաղաքների հետ միասին ներառված են Միջինֆրնակոնյան ագլոմերացիան։ Բնակչությունը կազմում է 114 000 մարդ 2008 թվականի մարդահամարի տվյալներով։

Քաղաք
Ֆյուրտ
Fürth
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումAtzenhof?, Bislohe?, Braunsbach (Fürth)?, Burgfarrnbach?, Dambach?, Flexdorf?, Herboldshof?, Kronach?, Mannhof?, Oberfürberg?, Poppenreuth?, Ritzmannshof?, Ronhof?, Sack?, Stadeln?, Steinach (Fürth)?, Unterfarrnbach?, Unterfürberg?, Vach? և Weikershof?
Առաջին հիշատակումնոյեմբերի 1, 1007
Մակերես63,35 կմ²
ԲԾՄ294,5 մ
Բնակչություն123710 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+49 911
Փոստային ինդեքս90762–90768
Փոստային դասիչ90762, 90763, 90765, 90766 և 90768
Ավտոմոբիլային կոդ[1]
Պաշտոնական կայքfuerth.de
Ֆյուրտ (Գերմանիա)##
Ֆյուրտ (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

800 թվականին Ռեգնից (գերմ.՝ Rednitz) և Պեգնից(գերմ.՝ Pegnitz) գետերի հովտում կազմավորվել է առաջին բնակավայրը։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 1007 թվականին, երբ Հենրիխ 2-րդ կայսրը այս տարածքը նվիրաբերեց Բամբերգի (գերմ.՝ Bamberg) եպիսկոպոսներին՝ որպես նստավայր։ Քաղաքն ավերվել է Երեսնամյա պատերազմի ընթացքում։

1632 թվականին Գուստավ 2-րդ Ադոլֆն այստեղ կառուցում է իր հիմնական բնակարանը. 1634 թվականին քաղաքը հրկիզվում է խորվաթների կողմից։ 1792 թվականին Ֆյուրտն անցնում է Պրուսիային (գերմ.՝ Preußen), ինչն էապես դրական ազդեցություն է թողնում քաղաքի զարգացման վրա։ 1806 թվականին քաղաքն անցնում է Բավարիայի ենթակայության տակ և արդեն 1818 թվականին ստանում է քաղաքի կարգավիճակ։

14-րդ դարի ավարտին Ֆյուրտը բնակեցվում է հրեաներով, ովքեր Նյուրնբերգ քաղաքից փախել էին իրեց դեմ կազմակերպված զանգվածային ակցիաների պատճառով (հրեաները ենթարկվում էին ազգային և կրոնական խտրականության)։ Քաղաքում հրեաների մի զանգվածային համայնք գոյություն է ունեցել գրեթե 5 դար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գրեթե չի ավերվել։ Դասվել է Գերմանիայի այն քիչ քաղաքների շարքին, որոնք որպես պատմական արժեք գրեթե ամբողջությամբ են պահպանված։ Դաշնակիցները չեն ռմբակոծվել քաղաքի հրեական համայնքի փախստականների խնդրանքով։

2007 թվականին նշվել է քաղաքի 100-ամյակը։

Քաղաքը հայտնի է իր ֆուտբոլային ակումբով՝ «Գրոյթեր Ֆյուրտ» (գերմ.՝ SpVgg Greuther Fürth), որը հիմնադրվել է 1903 թվականին։ 2011—2012 թվականների մրցաշրջանի ընթացքում կարողացել է ձեռք բերել Բունդեսլիգաում (գերմ.՝ Fußball-Bundesliga) խաղալու իրավունք։

Քաղաքային շրջաններ խմբագրել

Ֆյուրտ քաղաքն ու իր ենթաքաղաքները կազմված են 20 շրջաններից։

  • Ատցենհոֆ (Atzenhof)
  • Բիսլոհ (Bislohe)
  • Բրաունսբախ (Braunsbach (Fürth)|Braunsbach)
  • Բյուրգֆարնբախ (Burgfarrnbach)
  • Դամբախ (Dambach (Fürth)|Dambach)
  • Էլեքսդորֆ (Flexdorf)
  • Հերբոլդսդորֆ (Herboldshof (Fürth)|Herboldshof)
  • Կրոնախ (Kronach (Fürth)|Kronach)
  • Մանհոֆ (Mannhof (Fürth)|Mannhof)
  • Օբերֆյուրբերգ (Oberfürberg)
  • Պոպենրոյթ (Poppenreuth (Fürth)|Poppenreuth)
  • Ռիցմանշոֆ (Ritzmannshof (Fürth)|Ritzmannshof)
  • Ռոնհոֆ (Ronhof)
  • Սեք (Sack (Fürth)|Sack)
  • Ստադելն (Stadeln (Fürth)|Stadeln)
  • Սթայնախ (Steinach (Fürth)|Steinach)
  • Ուտերֆրնբախ (Unterfarrnbach)
  • Ուտերֆյուրբերգ (Unterfürberg)
  • Վախ (Ֆյուխթ) (Vach (Fürth)|Vach)
  • Վայքերշոֆ (Weikershof)

Ժողովրդագրություն խմբագրել

 
Բնակչության աճը մինչև 1960 թվականը
Տարեթիվ Բնակչություն
1604 1.600
1648 800
1700 6.000
1795 12.000
1809 12.438
1818 12.700
հուլիսի 3, 1830¹ 13.900
դեկտեմբերի 1, 1840¹ 15.100
դեկտեմբերի 3, 1852¹ 16.700
դեկտեմբերի 3, 1855¹ 17.341
դեկտեմբերի 3, 1858¹ 18.241
դեկտեմբերի 3, 1861¹ 19.100
դեկտեմբերի 3, 1864¹ 21.100
դեկտեմբերի 3, 1867¹ 22.500
դեկտեմբերի 1, 1871¹ 24.580
Տարեթիվ Բնակչություն
դեկտեմբերի 1, 1875¹ 27.360
դեկտեմբերի 1, 1880¹ 31.063
դեկտեմբերի 1, 1885¹ 35.455
դեկտեմբերի 1, 1890¹ 43.206
դեկտեմբերի 2, 1895¹ 46.726
դեկտեմբերի 1, 1900¹ 54.144
դեկտեմբերի 1, 1905¹ 60.635
դեկտեմբերի 1, 1910¹ 66.553
դեկտեմբերի 1, 1916¹ 56.967
դեկտեմբերի 5, 1917¹ 57.282
հոկտեմբերի 8, 1919¹ 68.162
հունիսի 16, 1925¹ 73.693
հունիսի 16, 1933¹ 77.135
մայիսի 17, 1939¹ 82.315
դեկտեմբերի 31, 1945 86.515
Տարեթիվ Բնակչություն
հոկտեմբերի 29, 1946¹ 95.369
սեպտեմբերի 13, 1950¹ 99.890
սեպտեմբերի 25, 1956¹ 98.643
հունվարի 6, 1961¹ 98.332
դեկտեմբերի 31, 1965 96.125
մայիսի 27, 1970¹ 94.774
դեկտեմբերի 31, 1975 101.639
դեկտեմբերի 31, 1980 99.088
դեկտեմբերի 31, 1985 97.331
մայիսի 25, 1987¹ 97.480
դեկտեմբերի 31, 1990 103.362
դեկտեմբերի 31, 1995 108.418
դեկտեմբերի 31, 2000 110.477
դեկտեմբերի 31, 2005 113.459
դեկտեմբերի 31, 2006 113.767
Տարեթիվ Բնակչություն
դեկտեմբերի 31, 2007 114.130
դեկտեմբերի 31, 2008 113.661
դեկտեմբերի 31, 2009 114.044
դեկտեմբերի 31, 2010 114.628
դեկտեմբերի 31, 2011 116.317
դեկտեմբերի 31, 2012 118.358
դեկտեմբերի 31, 20131 119.808
դեկտեմբերի 31, 2014[2] 121.754

Քաղաքի հետ կապ ունեցող անձինք խմբագրել

Անուն Բնօրինակ անուն Ծննդյան և մահվան օր Մասնագիտություն Պատկեր
Յակով Վասերման Jakob Wassermann 1879-1934 Գերմանացի գրող
 
Լյուդվիգ Էրհարդ Ludwig Erhard 1897- 1977 Արևմտագերմանական
էկոնոմիստ
 
Մաքս Գրունդիգ Max Grundig 1908- 1989 Գործարար
 
Հենրի Կիսինգեր Henry Alfred Kissinger 1923 Պետական գործիչ
Դիվանագետ
Միջազգային հարաբերությունների փորձագետ
 
Սանդրա Բուլոք Sandra Bullock հուլիսի 26, 1964 Դերասան
 

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրտ» հոդվածին։