Բանալի թատրոն, 1998 թվականին Իսրայելում հիմնադրված մանկական վիզուալ թատրոն։

Բանալի թատրոնի լոգո
«Տղան, որ վախ չուներ»
«Բարոն Մյունխհաուզեն»
«El BeBE»

Պատմություն խմբագրել

Թատրոնը համագործակցություն է թատրոնի դերասան Ավի Զլիչայի և Դիկլա Կատզի միջև։ Առաջինը նախկինում խաղացել է Հայֆայի թատրոնում և տարիների ընթացքում մասնագիտացել է Ժակ Լեկոկի մեթոդով, իսկ երկրորդը դրամատուրգ է և տիկնիկավար, որը գրում էր իսրայելական մանկական Արութզ Հայելադիմ ալիքի համար։ Նրանց երկուսն էլ ավարտել են Թել Ավիվի համալսարանի Թատրոնի ֆակուլտետի Ֆիլմերի և հեռուստատեսության բաժինը։ Համադրելով ֆիլմերն ու թատրոնը` նրանք ստեղծել են մի կազմակերպություն, որտեղ թատերական տարբեր արտահայտչամիջոցներ են կիրառվում յուրաքանչյուր ներկայացման համար։

Տարիների ընթացքում Բանալի թատրոնը համագործակցային նախագծեր է իրականացրել Իսրայելի կամերիայի նվագախմբի, Ռենեսանս փառատոնի, Հայֆայի փառատոնի, Ազգային առափնյա թանգարանի, Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի և մի շարք այլ հաստատությունների հետ։ Այն ASSITEJ-ի և UNIMA-յի անդամ է։ 2015 թվականին Դիկլա Կատզը առաջադրվել է որպես Իսրայելում UNIMA-յի պաշտոնական ներկայացուցիչ[1]։

Բանալի թատրոնը նաև ներկայացումներ է ունենում ամբողջ աշխարհում։ Այն ներկայացրել է «Բարոն Մյունխհաուզենը» Վիետնամում և Ղազախստանում (2012), «Երբ ամեն ինչ կանաչ էր» բեմադրությունը Հյուսիսային Մակեդոնիայում[2], Սենեգալում, Հարավային Կորեայում[3], Բուլղարիայում (2014), Հայաստանում[4], Իտալիայում[5], Թայվանում, Սլովենիայում, Ճապոնիայում, Կոսովոյում[6][7], Նորվեգիայում[8], Լեհաստանում (2015), Բելառուսում[9], Սլովակիայում, Թաիլանդում, Մյանմայում, Հնդկաստանում[10], Մոնտենեգրոյում, Խորվաթիայում և Ռումինիայում (2016)։

Ներկայացումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Բոլոր պարգևներին թատրոնն արժանացել է «Երբ ամեն ինչ կանաչ էր» ներկայացման համար։

  • Լավագույն երաժշտական մրցանակ ASSITEJ-ի կողմից, Իսրայել, 2013
  • "Ոսկե դելֆին" մրցանակ լավագույն դեբյուտի համար, Վառնա, Բուլղարիա, 2014[12]
  • Մանկական ժյուրիի մրցանակ` Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, Կատովիցե, Լեհաստան, 2015
  • Մանկական ժյուրիի մրցանակ` VIRVAR միջազգային տիկնիկային փառատոն, Կոշիցե 2016
  • Գրան-պրի մրցական և դրամատուրգիայի մրցանակ` Medunarodni Festival Lutkarstva, Պոդգորիցա, Մոնտենեգրո, 2016[13][14]
  • "Tibor Sekelj" մրցանակ` 49-րդ PIF փառատոնը, Զագրեբ, Խորվաթիա, 2016[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. UNIMA Israel Արխիվացված 2016-03-13 Wayback Machine, at the UNIMA website
  2. Performances from Israel and Romania Bitolino, Tera TV Macedonia 2014
  3. When all was Green Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Gyeonggi Puppet Festival
  4. The Key Theatre in the "Puppets for Peace and Intercultural Dialogue March" - TV article, Shoghakat TV company
  5. The Key Theatre Presents: “When all was Green” Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, Israel @ EXPO Milano
  6. The Key Theatre in the Festival in Pristina Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, Gazeta Tribuna, September 26, 2015
  7. Dodona - The Key Teatre, "When All Was Green" - 25 shtator 2015, Dodona Theatre
  8. Nina Abrahamsen, Pia and Nora: - We need trees(չաշխատող հղում), Budstikka, October 12, 2015.
  9. “WHEN EVERYTHING WAS GREEN”, 19.5.2016
  10. Henna Rakheja, Puppets from Israel will charm the city audience, Hindustan Times, 18 July 2016; Ganita, Who is the Real Puppet, The Pioneer, 25 July 2016
  11. The Key Theatre in the stage versions list of "Treasure Island" Արխիվացված 2012-05-04 Wayback Machine, in The Robert Louis Stevenson Archive
  12. Golden Dolphin Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, State Puppet Theatre Varna
  13. The awards of the Festival 2016
  14. MEĐUNARODNI FESTIVAL LUTKARSTVA: Grand prix za Teatar Ključ iz Izraela(չաշխատող հղում), 18.9.16
  15. And the award goes to... Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, 49. PIF, September 18, 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանալի թատրոն» հոդվածին։