Աշխարհագրական անունների ինֆորմացիոն համակարգ

Աշխարհագրական անունների ինֆորմացիոն համակարգ (անգլ.՝ Geographic Names Information System, GNIS), տվյալների բազա, որը պարունակում է ԱՄՆ-ում և նրա ենթակայության տակ գտնվող տարածքներում առկա ավելի քան երկու միլիոն ֆիզիկական և մշակութային օբյեկտների անվանուններ և ինֆորմացիա դրանց մասին։ Աշխարհագրական տեղեկատու է։ Աշխարհագրական անունների ինֆորմացիոն համակարգը մշակվել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կողմից, որը համագործակցել է աշխարհագրական անունների ամերիկյան խորհրդի հետ, որպեսզի ստանդարտացվեն օբյեկտների անվանումները։

Տվյալների բազան համակարգի մի մասն է, որը ներառում է տեղագրական քարտեզների և մատենագիտական հղումների անվանուններ։ Այն պարունակում է գրքերի և պատմական քարտեզների անուններ, որոնք հաստատում են, որ օբյեկտը ժամանակին ունեցել է որոշակի անվանում։ Գրանցված են նաև այլ անվանումներ՝ պաշտոնական դաշնային անվանումների այլընտրանքային տարբերակները։ Տվյալների այս բազայից գրառումները երբեք չեն ջնջվում, բացառությամբ ակնհայտ կրկնօրինակումների[1]։

Անվանումների փոփոխություններ

խմբագրել

Աշխարհագրական անունների ինֆորմացիոն համակարգն ընդունում է առաջարկներ ԱՄՆ աշխարհագրական օբյեկտներին անվանումների շնորհման կամ փոփոխման վերաբերյալ։ Ցանկացած մարդ կարող է այդ կապակցությամբ առաջարկ ներկայացնել կազմակերպության կայքում և ծանոթանալ նման գործողության կողմնակիցների և հակառակորդների հիմնավորումներին։

ՏԵս նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cartographic Users Advisory Council (CUAC) (April 26–27, 2007). 2007 Agency Presentation Minutes. Reston, VA: US Geological Survey.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել