Ֆրեդերիկ Դուգլաս (անգլ.՝ Frederick Douglass, փետրվարի 14, 1818(1818-02-14)[3][4][5][…], Թալբոտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6][1] - փետրվարի 20, 1895(1895-02-20)[7][8][9][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[10][6][1]), ամերիկացի գրող, լուսավորիչ, աբոլիցիոնիստ, խմբագիր և հռետոր։ Ամերիկայի սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող հայտնի մարդկանցից մեկն է, սևամորթների ազատագրական շարժման ղեկավար։

Ֆրեդերիկ Դուգլաս
անգլ.՝ Frederick Douglass[1]
Ծննդյան անունանգլ.՝ Frederick Augustus Washington Bailey[2][1]
Ծնվել էփետրվարի 14, 1818(1818-02-14)[3][4][5][…]
ԾննդավայրԹալբոտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6][1]
Վախճանվել էփետրվարի 20, 1895(1895-02-20)[7][8][9][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[10][6][1]
ԳերեզմանՄաունթ Հոուփ գերեզմանատուն[10][1]
Մասնագիտությունլրագրող, դիվանագետ, գրող, ինքնակենսագիր, գործարար, խմբագիր, սուֆրաժիստ, աբոլիցիոնիստ, հռետոր, մոնտաժող, caulker և քաղաքական գործիչ
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Գրական ուղղություններԱկտիվ ընտրական իրավունք և աբոլիցիոնիզմ[11]
Ուշագրավ աշխատանքներNarrative of the Life of Frederick Douglass, an American Slave?[11]
ԱնդամակցությունAlpha Phi Alpha
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[10]
Պարգևներ
ԱմուսինAnna Murray-Douglass? և Helen Pitts Douglass?
ԶավակներRosetta Douglass?[12][1], Lewis Henry Douglass?[12][1], Frederick Douglass Jr.?[12][1] և Charles Remond Douglass?[12][1]
ԱզգականներAunt Hester?[13], Fredericka Douglass Sprague Perry? և Joseph Douglass?
Изображение автографа
 Frederick Douglass Վիքիպահեստում

Ստրկությունից փախչելով` Դուգլասը դարձել է աբոլիցիոնիստական շարժման առաջնորդը։ Տիրապետելով հռետորական առանձնահատուկ շնորհի` Դուգլասը կազմակերպել է հակաստրկատիրական լայն արշավ։ Նա դարձել է կենդանի պատասխան այն ստրկատերերի համար, ովքեր պնդում էին, որ ստրուկները բավարար ինտելեկտ չունեն Ամերիկայի անկախ քաղաքացիներ լինելու համար։ ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ապրող շատ տեղաբնակներ չէին հավատում, որ Ֆրեդերիկի պես հայտնի հռետորը ստրուկ է։

Որպես գրող` Դուգլասը մի քանի հուշագրությունների հեղինակ է։ Իր «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրականում (1845) Դուգլասը ճոխ լեզվով ներկայացրել է իր ստրկական առօրյան։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և նշանակալից ազդեցություն է ունեցել ստրկությունը վերացնելու շարժման մեջ, ինչպես և հեղինակի մեկ այլ գիրք` «Իմ ստրկությունը, իմ ազատությունը» (1855)։ Քաղաքացիական պատերազմից հետո Դուգլասը մնացել է ստրկության դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը և գրել է իր վերջին ինքնակենսագրականը` «Ֆրեդերիկ Դուգլասի կյանքն ու դարաշրջանը»։ Նա պայքարել է նաև կանանց ընտրական իրավունքի համար։

Համառոտ կենսագրություն խմբագրել

Ֆրեդերիկ Դուգլասը ծնվել է ստրուկի կարգավիճակով։ 1838 թվականին փախել է հյուսիս, որտեղ սկսել է պայքարել ստրկատիրության դեմ։ 1847 թվականին Ֆրեդերիկը սկսել է հրատարակել «Հյուսիսային աստղ» (անգլ.՝ The North Star) թերթը, որը դարձել է հակաստրկատիրական շարժման առաջատար թերթերից մեկը։ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Դուգլասը առաջ է քաշել ստրուկների անհապաղ ազատագրման կարգախոսը։ Նա նաև մասնակցել է սևամորթների առաջին գնդերի կազմավորմանը։

Ստրուկների իրավունքները պաշտպանելու հետ մեկտեղ Դուգլասը հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Եղել է «Զգացմունքների հռչակագիրը» առաջինը ստորագրողներից մեկը Կանանց իրավունքների համաժողովում, որը կայացել է 1848 թվականին Սենեկա Ֆոլսում։

Կյանքը ստրկության մեջ խմբագրել

Ծնվել է Մերիլենդի Թալբոտ շրջանում։ Մանկության ժամանակ բաժանվել է մորից` Հարիեթ Բեյլիից և ապրել տատի` Բեթի Բեյլիի հետ։

Ստույգ հայտնի չէ, թե ով է Դուգլասի հայրը։ Մի ժամանակ Դուգլասը պնդում էր, որ իր հայրը եղել է սպիտակամորթ Ահարոն Էնթոնին, հետագայում ասել է, որ չի իմանում, թե ով է եղել իր հայրը։ Յոթ տարեկանում ուղևորվել է Վյուս Հոուսի պլանտացիա, որտեղ Ահարոն Էնթոնին եղել է վերահսկիչ։ Էնթոնիի մահից հետո Դուգլասին հանձնել են Լուկրեցիա Աուլդին` Թոմաս Աուլդի կնոջը։ Նա էլ իր հերթին Դուգլասին ուղարկել է Բալթիմոր` իր եղբորը։

Երբ Դուգլասը 12 տարեկան էր, Հյուի կինը` Սոֆյա Աուլդը, սկսել է նրան գիր սովորեցնել, չնայած այն բանին, որ օրենքն արգելում էր ստրուկներին գրագիտություն սովորեցնել։ Դուգլասը Սոֆյային հիշում է որպես բարի, հոգատար կնոջ, ով իրեն լավ է վերաբերվել։ Երբ Հյուն իմանում է կնոջ գործունեության մասին, քննադատում է նրան` ասելով, որ գրագետ ստրուկը կարող է բողոքել իր կարգավիճակից և ազատություն պահանջել։ Ավելի ուշ Դուգլասն այդ բնորոշումն անվանել է «ստրկության դեմ պայքարի առաջին անվիճելի կռվանը»։ Ինչպես նշված է Դուգլասի ինքնակենսագրականում, նա մեծ հաջողության է հասել սպիտակամորթ երեխաների մոտ ընթերցանություն սովորելով։

Իր տերերից թաքուն` նա շարունակել է կարդալ ու գրել սովորել։ Նրա պնդումներից մեկն այն է, որ գիտելիքը ստրկությունից ազատություն տանող ճանապարհ է։ Սկսելով կարդալ թերթեր, քաղաքական նյութեր և գրքեր` նա սկսել է մտածել ստրկության մասին` քննադատելով այն։ Հետագայում Դուգլասը ֆինանսապես սատարել է «Կոլումբիական հռետոր» թերթը, որը գրողի 12 տարեկան հասակում բացել էր նրա աչքերը արդարության ու մարդու իրավունքի հարցերի շուրջ։

Հայտնվելով Ուիլյամ Ֆրիլանդի մոտ` նա կիրակնօրյա դպրոցում ուրիշ ստրուկների սովորեցրել է կարդալ Նոր կտակարանը։ Որոշ տվյալներով նրա մոտ ուսանել է մոտ 40 ստրուկ։ Ավելի քան մեկուկես տարի այս պարապմունքներն աննկատ են մնացել իշխանությունների աչքից։ Երբ հայտնի է դառնում դպրոցի մասին, Ուիլյամ Ֆրիլենդը բարեհաճ վերաբերմունք է դրսևորում ստրուկների պարապմունքներին, մինչդեռ մնացած տերերը լցված էին բարկությամբ։ Մի կիրակի նրանք ներխուժում են դասին` քարերով և մահակներով զինված, որպեսզի ընդմիշտ խափանեն այս հավաքները։

1833 թվականին Հյու Աուլդը Դուգլասին հետ է վերցնում և ուղարկում աշխատելու աղքատ ագարակատեր Էդվարդ Կովիի մոտ, ում անվանում էին «ստրուկներ կոտրող»։ Նա մշտապես ճնշում էր Դուգլասին։ 16-ամյա Դուգլասը ընդվզում է Կովիի դեմ, ինչից հետո Կովին այլևս երբեք չի ծեծում նրան։

Ստրկությունից ազատություն խմբագրել

Առաջին անգամ Դուգլասը փորձել է փախչել Ֆրիլանդից, սակայն փախուստի փորձն անհաջող է անցել։ 1836 թվականին նա փախուստի փորձ է կատարել Կովիից, բայց դարձյալ ապարդյուն։ 1837 թվականին Դուգլասը հանդիպել է Աննա Մյուրեյին, ով սևամորթ ազատ կին էր և 5 տարով մեծ էր նրանից։ Ապագա գրողը սիրահարվել է Աննային։ Վերջինիս ազատությունը ամրապնդում էր նրա հավատն առ այն, որ ինքն էլ կարող է լինել ազատ։

1838 թվականի սեպտեմբերի 3-ին նրա փախուստի փորձը հաջողվում է և գնացքով հասնում է Գավր դե Գրեյս (Մերիլենդ)։ Նա ծովայինի հագուստով էր, որը նրան տվել էր Մյուրեյը։ Աննան նաև գումար էր տվել Դուգլասին փախուստի համար և պատրաստել փաստաթղթեր, որոնց համաձայն ինքը սևամորթ ազատ նավաստի էր։ Դուգլասը փախչում է Ուիլմինգտոն (Դելավեր)։ Այնտեղից շոգենավով հասնում է Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), ապա հաստատվում աբոլիցիոնիստ Դևիդ Ռագլեսի նյույորքյան տանը։ Այս ամբողջ ճամփորդությունը տևում է մոտ 24 ժամ։

Ստեղծագործություն խմբագրել

Գրել է «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրական երկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Դուգլաս» հոդվածին։